Փետրվարի 4-ը քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրն է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը (World Cancer Day) կամ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է փետրվարի 4-ին. 2005 թվականից սկսած՝ միջոցառումն ամեն տարի կազմակերպվում է Միջազգային հակաքաղցկեղային միության կողմից (International Union Against Cancer, UICC),-գրում է Calend.ru-ն:
Այս օրվա նպատակն այդ գլոբալ խնդրի նկատմամբ հանրության ուշադրությունը գրավելն է, հիշեցնելը, թե ներկայումս որքան տարածված են ու վտանգավոր օնկոլոգիական հիվանդությունները, եւ էապես կրճատելը քաղցկեղի հետեւանքով մահացությունը:
Քաղցկեղն ավելի քան 100 հիվանդությունների հավաքական անունն է, որը կարող է վնասել յուրաքանչյուր օրգանը: Քաղցկեղի հատկանիշերից մեկը վտանգավոր բջիջների արագ զարգացումն է, որոնք դուրս են գալիս իրենց սովորական սահմաններից: Այդ գործընթացը կոչվում է մետասթազ: Դրանք քաղցկեղից մահվան հիմնական պատճառն են: Օնկոլոգիական հիվանդությունը ողբերգություն է բոլոր դեպքերում: Սակայն մասնագետները հայտարարում են, որ մեր օրերում քաղցկեղային հիվանդությունների առաջացման պատճառները լավ ուսումնասիրված են, եւ դա թույլ կտա կանխարգելել նոր դեպքերի շուրջ մեկ երրորդ մասը: Վաղ փուլերում քաղցկեղային ուռուցքը հայտնաբերելու դեպքում բարեհաջող բուժումը հնարավոր է: Ավելին, հիվանդության շուրջ 40 տոկոսը կարելի է կանխարգելել՝ խուսափելով հայտնի ծխախոտի ծխի նման հայտնի քաղցկեղածինների հետ շփումից: