Մանրամասներ «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած զինված միջադեպից
ՎԻԴԵՈՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները զննում են Կոտայքում գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրն ու հարակից տարածքը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 28 լույս 29-ի գիշերը իրավապահները հայտնաբերել են տարբեր տեսակի և տրամաչափի պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր, արնանման հետքերով առարկաներ: Այստեղ միջադեպ էր եղել զենքերի գործադրմամբ:
Նույն գիշերը՝ 01:30-ի սահմաններում, Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգել են` հայտնելու, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 8 անձինք, որոնցից մեկը` մահացած. խոսքը 30-ամյա Արտաշես Գևորգյանի մասին էր, որն ապրում էր Աբովյանում:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել:
Մանրամասները` տեսանյութում: