Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բնությունն անխնա մսխելով՝ խախտվել են նաև Սահմանադրության նորմերը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ՀՀ Սահմանադրության 10–րդ հոդվածի 2– րդ կետում ասվում է, որ ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են, իսկ 12–րդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ՝ «պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանոթյունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև»: Առաջին հայացքից թվում է, որ իշխանություններն իրենց պարտավորությունների վեհ գիտակցումից ելնելով են նման դրույթներ սահմանել, սակայն եթե դա իսկապես այդպես է, ապա հարց է ծագում, թե երկրի բարձրագույն օրենքում ներառված այս դրույթները ինչո՞ւ չեն պահպանվու և ո՞վ է պատասխանատվություն կրելու այն չիրականացնելու համար:

Հայկական բուսաբանական ընկերության փոխնախագահ, Բուսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այս դրույթներին՝ հաստատեց, որ փաստացի դրանք չեն պահպանվում, որի պատճառով էլ չորանում են գետերն ու վնասվում է շրջակա միջավայրը:

«Սահմանադրության այդ հոդվածները մեր երկրում բոլորովին չեն պահպանվում: Ես ոչ թե տեսնում եմ, այլ գիտեմ, որ բնապահպանական խորը խնդիրները պետության թերացման հետևանք են: Այստեղ մենք ունենք հակասություն, քանի որ պետական կառույցները կարող են ասել, որ իրենք փորձում են բնապահպանական խնդիրները լուծել, բայց մյուս կողմից ցանկություն ունեն տնտեսական աճ ապահովել, այդ պատճառով են ընդերքը շահագործելու թույլտվություններ տալիս: Իհարկե հայտարարագրեր ներկայացվում են, որ ինչ–որ մի բան արվում է շրջակա միջավայրը պահպանելու և կայուն զարգացնելու համար, բայց մյուս կողմից փորձում են բավարարել մասնավորի շահը, որը փաստորեն ավելի գերակշռող է, քան հասարակության և պետության շահը»,– ասաց Գ. Օգանեզովան:

Հասարակական կառույցներն էլ ամեն կերպ փորձում են երկխոսության մեջ մտնել պետական կառույցների հետ, սակայն, գիտնականի կարծիքով, արդյունքում մեծ հաշվով ոչինչ էլ չի արվում: Տիկին Օգանեզովան, լինելով բնապահպանության նախարարին կից հանձնաժողովի անդամ, կարելի է ասել, առաջին ձեռքից է տեղեկություններ ստանում, բայց հետաքրքիր է, որ այս կամ այն ուղղությամբ պետական կառույցների կողմից կատարված որևէ քայլի բերած օգուտ չի կարող նշել:

«Խնդիրները շատ շատ են: Օրինակ ձկնաբուծարանները, որոնք անխնա օգտագործում էին Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերը, և դրա պատճառով ընդերքը ցամաքել էր: Ի դեպ, կային նաև թույլտվությամբ աշխատող ձկնաբուծարաններ, որոնք ջուրն օգտագործում էին առանց հաշվիչ տեղադրելու: Պետական կառույցները մեզ ասում են, որ փակել են ապօրինի ջրի ծորակները: Բայց հիմա ես չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում այդ ոլորտում: Նույն վիճակն է ընդերքի շահագործման դաշտում: Մենք հոգնել ենք ասելով, թե ինչ չի կարելի անել: Փաստորեն ընկերությունները փաստաթղթերով մաքուր են աշխատում, բայց փաստացի ավերում են երկիրը: Նույնը Լիդիանի դեպքում է: Այսինքն, ստացվում է, որ առաջինը մեր պետությունն է մեղավոր, որ չմտածելով ապագայի մասին՝ միայն այսօրվա մասին է մտածում: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ հավանաբար պետական մարմիններն էլ շահ ունեն այդ ամենից, դրա համար են նման եզրակացություններ տալիս, և այս պայմաններում որևէ մեկին ինչպես կարելի է հավատալ»,– ասաց Գ. Օգանեզովան:

Մասնագետի դիտարկմամբ, կան հարցեր, որոնք օրենքով չեն կարգավորվում, ինչպես օրինակ պոչամբարների հարցը: Այսինքն, ընկերություններն իրավունք ունեն հանքը շահագործել և հետո պետությանը որպես նվեր թողնել թույներով լցված պոչամբարներ ու հանգիստ հեռանալ երկրից:

«Այս հարցերը շատ ծանր հետևանքներ են առաջացրել: Նույնը գետերին է վերաբերում: Հիմա խոսակցություններ կան, որ Դեբեդ գետի վրա ուզում են նոր ՀԷԿ–եր կառուցել, բայց մեզ մոտ ՀԷԿ–երն այնպես են կառուցում, որ գետերը չորանում են: Այսինքն, ՀԷԿ– երից եկող բացթողումները, որոնք պետք է համաչափ լինեն, փաստորեն չեն իրականացվում, ինչը հավանաբար սխալ կառուցման կամ շահագործման հետևանք է: Եվ փոխանակ այնպիսի քաղաքականություն վարեն, որ վնասված գետերը վերականգնվեն, հիմա էլ սկսել են նորերի կառուցման մասին խոսել»,– ասաց Գ. Օգանեզովան:

Խոսելով Սևանա լճում տիրող իրավիճակի մասին՝ գիտնականը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ձմեռվա ընթացքում լճի մակարդակը 6 սմ–ով իջել է, ինչը, նոր իշխանությունների կարծիքով, գոլորշիացման հետևանք է: Նման պատասխաններն ու ընդհանրապես բնության անարդյունավետ կառավարման հետևանքով կուտակված խնդիրները, ըստ նրա, խոսում են այն մասին, որ այն, ինչ պետության կողմից արվում է, շատ քիչ է շրջակա միջավայրը պահպանելու համար, էլ չենք ասում ապագա սերունդների առջև պատասխանատվություն կրելու մասին: 

«Վերջին 2 ամսվա ընթացքում Սևանի ընդհանուր մակերեսը իջել է 6 սմ–ով, բայց ձմեռվա ընթացքում ինչպե՞ս կարող է գոլորշիացում լինել: Ամենավտանգավորն այն է, որ այսօրինակ կարևորագույն հարցերին նման պատասխաններ են տրվում, որով բավարարվում են ոլորտի ղեկավարները: Դրա փոխարեն պետք է արտակարգ դրություն հայտարարեին ու մանրամասն ուսումնասիրեին, թե իրականում ինչպես է եղել, որ ձմռանը նման «գոլորշիացում» է տեղի ունեցել: Գիտե՞ք ես բնապահպանության քանի նախարարի հետ եմ նման հարցեր քննարկել: Նրանք բոլորն էլ ասում են՝ այս ենք անում, այն ենք անում, բայց իրականում սայլը տեղից չի շարժվում: Ստացվում է, որ կա՛մ չեն աշխատում, կա՛մ ոչ ճիշտ ձևով են աշխատում: Անկեղծ ասած, ես հույսս կորցրել եմ, որ ինչ–որ բան կփոխվի»,– ասաց Գ. Օգանեզովան: 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»