Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Քա­ղա­քա­կան դաշ­տի «դա­վադ­րա­պաշ­տա­կան» էլե­մենտ­նե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բանակի թեմայով հերթական շահարկումը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 22.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դավիթ Սանասարյանի կինը վիրավորել է Ալեն Սիմոնյանին (լուսանկար) Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա․ Աշոտյան Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3 Դոլարի փոխարժեքը նվազել է 482 դրամից. Եվրոն եւս էժանացել է Հայաստանի Մ-19 հավաքական - «Արցախ» խաղի գոլերը Գովազդատուների շուկան խիստ նվազել է (տեսանյութ) ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Պաշտոն զբաղեցնելն ու ազդեցիկ կապերը մի դեպքում կարող են խոչընդոտել գործի քննությանը, բազմաթիվ այլ դեպքերում՝ ո՞չ 1 տարի առաջ այս օրը ՀՀ 3-րդ նախագահը ողջ աշխարհի առաջ սպառնաց հայ ժողովրդին. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Ի՞նչ մեթոդով է պարզվելու՝ Մարտի 1-ին ով է տուժել, իսկ ով՝ ոչ (տեսանյութ) Վանեցյանականներ չեն կարող լինել, իսկ Սանասարյանի փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել. Ալեն Սիմոնյան Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինի

Երևանում քաղաքացին երթուղայինի ուղևորի պայուսակից հափշտակել է նրա դրամապանակը, որում եղած բանկային քարտով գումար է կանխիկացրել. ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: 

Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:10-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում երթուղայիններից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու պայուսակից հափշտակել է նրա դրամապանակը, որում եղել է վերջինիս նույնականացման քարտը, կանխիկ գումար, բանկային քարտ՝ իր գաղտնաբառով: Նույն օրը գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման գործարք: 

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի  քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու և նրա մոտ այլ քաղաքացու բանկային քարտի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

website by Sargssyan