Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Նշա­նակ­վել են նոր փոխ­վար­չ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Հունվարին մրգի գներն աճել են 6.4%–ով, բանջարեղենինը՝ 28.8%–ով

2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 6.4% և 28.8% գնաճը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ արձանագրվել է 10.1% գնանկում, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ` 28.8% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 22.4-45.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 22.4%-ով: Մրգի ապրանքախմբում 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.2%, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ` 6.4% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 1.3-14.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մրգի գների մակարդակն աճել է 6.4%-ով: 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 21.3%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.8 տոկոսային կետով։

website by Sargssyan