Բախվել են Mercedes C180-ն ու Nissan X-Trail-ը. կան տուժածներ
ОБЩЕСТВОՓետրվարի 5-ին, ժամը 16:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիսի խճուղու թիվ 6 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակայքում բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1998 թ.) և «Nissan X-Trail» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C180» և «Nissan X-Trail» մակնիշերի ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: