Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հիմնի հարցը փակվեց. ո՞րն է լինելու հաջորդ թեման

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հիմն փոխելու շուրջ բուռն քննարկումները կարծես մոտենում են ավարտին: Օրեր տևած քննարկման առիթ տվել էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ առաջարկելով վերադարձնել Խորհրդային Հայաստանի հիմնը ՝ Արամ Խաչատրյանի հեղինակությամբ: Նախկինում էլ այս հարցը պարբերաբար հայտնվում էր տեղեկատվական հոսանքներում և միառժամանակ զբաղեցնում հանրությանը: Հաշվի առնելով, սակայն, որ այս անգամ նման մտքի հեղինակը բարձրաստիճան պաշտոնյա էր, մյուս կողմից էլ ոչ սովորական, այլ հեղափոխական իշխանության պաշտոնյա, ապա չենք կարող խնդրին չանդրադառնալ քաղաքական տեսանկյունից, ինչքան էլ որ Ալեն Սիմոնյանը կամ նրա մտահղացման կողմնակիցները պնդեն, թե հարցը զուտ գեղագիտական նշանակություն ունի:

Եթե արտահերթ ընտրություններում 70 տոկոսից ավել ձայներ ստացած ուժը, որն այդ ընտրությունների հետ կապում էր Հայաստանի թռիչքաձև զարգացումն ու խոստանում կերտել նոր Հայաստան, իր հետընտրական ամենաաղմկոտ առաջարկներից մեկը դարձնում է հիմնի փոփոխությունը, ապա կարող ենք ենթադրել, որ կամ թռիչքաձև աճին հիմա էլ հիմնն է խանգարում, կամ էլ թռիչքաձև աճի որևէ օրակարգ չկա, բայց կա սպասելիքների բարձր շեմ, որը պետք է ինչ-որ բանով լցնել:

Ոչ միայն հիմնի փոփոխության մասին խոսակցությունները, այլև իշխանությունների հետընտրական վարքն ընդհանրապես հուշում են, որ որևէ թռիչքաձև ու հեռանկարային օրակարգ իսկապես գոյություն չունի: Հաղթահարելով իշխանության ամբողջականացման ճանապարհին ընկած տարատեսակ խոչընդոտներ, վերցնելով այդ ամբողջական իշխանությունը, չունենալով քաղաքական իմաստով որևէ իրական խանգարող գործոն՝ իշխանությունն այժմ հայտնվել է «ինչ անել» հարցի պատասխանի առաջ: «Ինչ չանել» հարցի պատասխանն իշխանությունն ունի՝ չանել կոռուպցիա, չանել մենաշնորհ, չանել պետական լծակի չարաշահում: Բայց «ինչ անելը» չկա ու չկա: Հիմնի փոփոխությունն, ըստ այդմ, հասարակության մոտ ընկալվում է կամ որպես շոշափելի արդյունքներ ապահովող օրակարգի բացակայություն, կամ էլ որպես հենց այդ օրակարգ: Երկու դեպքում էլ հեռանկարներն իշխանության համար հուսադրող չեն:

Արդեն քանի օր է հիմնի թեման սառել է, բայց այդպես էլ օրակարգում որևէ լուրջ հարց չի քննարկվում: Այսինքն իշխանությունը առաջարկում է կամ տեղեկատվական վակուում, կամ էլ թեմաներ, որոնք որևէ կերպ կապ չունեն հեղափոխական սպասելիքների հետ: Թե ինչքա՞ն կձգվի այս անորոշ ու անպտուղ իրավիճակը, դժվար է ասել: Սակայն արդեն պարզ է, որ խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան տեղեկատվական դաշտի հետ աշխատանքում դրսևորվող անփութությունն է, որքան բովանդակային ասելիքի բացակայությունը, որը մատնվում է այն տեղեկատվական լռությամբ կամ աղբով, որի ականատեսն ենք:

Տիգրան Սիմոնյան

 

 

Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել