Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Կստացվի ինչպես մի՞շտ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունների «դեսանտը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աջակցությունն անարդյունավետ չէ՝ որոշակի բացառություններով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՅԻՍԻ). Հայաստանում կայացել են խորհր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հզոր և միացյալ Հայաստանի հեռանկարը չի կարող դառնալ քաղաքական շահարկման առարկա Գլխուղեղի սալջարդ ստացած դպրոցականը գիտակցության է եկել. 15-ամյա տղան Եղեգնաձորից հոսպիտալացվել էր Երեւան Opel-ը տապալել է հաստաբուն ծառը և հայտնվելով մայթին՝ բախվել պարսպին․ խոշոր վթար՝ Երեւանում Զոհրաբ Մնացականյանը ՉԺՀ գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում «Հումորի լիգա»-ից հայտնի հնդիկ Ռահուլի և հայուհի Աննայի սիրո պատմությունը Նախագահ Սարգսյանն ընդունել է Չինաստանի արտաքին գործերի նախարարին Օդերևութաբանները անոմալ շոգ եղանակ են կանխատեսել Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը Վան Իին առաջարկել է քննարկել օդային ուղիղ հաղորդակցություն հաստատելու հեռանկարը Մայր Հայաստան թանգարանում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի Ի՞նչ արժե ... ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ Դեղնակտուցների ապստամբությո՞ւն, թե՞ ...

Եթե ՀԴՄ–ների շուկան ազատականացվի, բարձիթողի վիճակ չի առաջանա

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն տնտեսվարողներն, ովքեր հունվարի 1–ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն պարտավորվում են նոր սերնդի ՀԴՄ–ներ ձեռք բերել, այսուհետդրանք ձեռք կբերեն ոչ թե 160 հազար դրամով, այլ՝ 60 հազարով: Ըստ գործադիրի ղեկավարի հայտարարության, մնացած գումարը կսուբսիդավորվի: Կարևոր է նշել, որ լուծվել է նաև տարաժամկետ վճարման, այսինքն այդ գումարը երկու տարում վճարելու հարցը: Այն ևս կպահպանվի, իսկ բոլոր այն տնտեսվարողները, որանք այս ընթացքում արդեն իսկ թանկ գնով են այն ձեռք բերել, նրանց հետ ՊԵԿ–ը վերահաշվարկ կիրականացնի, որի արդյունքում գնված ՀԴՄ–ի համար նրանք ևս կվճարեն 60 հազար դրամ: 

Փաշինյանը հայտարարել էր նաև, որ առաջիկայում կհանվի նաև ՀԴՄ–ների ոլորտում առկա պետական մենաշնորհը և այսուհետ քաղաքացիները պահանջվող չափանիշներին համապատասխանող ՀԴՄ–ներ կկարողանան ձեռք բերել ոչ միայն համանուն ՊՈԱԿ–ից, այլ ցանկացած այլ տեղից: Ինչ վերաբերում է ՀԴՄ–ների պահանջվող չափանիշներին, ապա այդ հարցը նույնպես քննարկման փուլում է, նշել էր վարչապետը:

Նախնական հաշվարկներով այս որոշումը կթեթևացնի մոտ 25 փոքր և միջին ձեռնարկատերերի պարտավորությունից բխող ֆինանսական բեռը, ինչը կարելի է լուրջ օգնություն համարել հատկապես միկրո և փոքր ու միջին ձեռնարկատերերի համար: Հասկանալու համար, թե ՓՄՁ ներկայացուցիչներն ինչպես են արձագանքել նման որոշմանը, «Փաստը» զրուցեց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանի հետ, ով նշեց, որ ձեռնարկատերերի մոտ այն միանշանակ դրական արձագանքի է արժանացել:

«Իսկապես ձեռնարկատերերի մոտ խնդիրներ էին առաջացել, քանի որ նրանց համար բավականին դժվար էր նոր սերնդի ՀԴՄ–ն 160 հազար դրամով գնել: Այսօր գոյություն ունի միկրոբիզնես, ում համար 160 հազար դրամը միանշանակ բարձր գին է համարվում: Իսկ նրանք, ովքեր հունվարի 1–ի պահանջից ելնելով արդեն ստիպված են եղել ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ–ները, կարող են ՊԵԿ–ում վերահաշվարկ իրականացնել: Եվ, բնական է, որ այս հնարավորությունը դրական արձագանքի արժանացավ, քանի որ, միանշանակ, բավականին մեծ բեռից ազատեց շատ ու շատ ձեռնարկատերերի»,– ասաց Ս. Գրիգորյանը: 

Նա նշեց նաև, որ եթե մինչ այս որոշումը շատ ձեռներեցներ սկսել էին վերահաշվարկներ իրականացնել վերագնահատելու համար, թե նոր ստեղծված իրավիճակի պայմաններում արդյոք իմաստ ունի՞ շարունակել ձեռնարկատիրական գործունեությունը, ապա հիմա արդեն սկսել են մտածել իրենց բիզնեսները չփակելու մասին: 

Խոսելով ՀԴՄ–ների շուկան ազատականացնելու մասին՝ Ս. Գրիգորյանը նշեց, որ շատ կարևոր է ՀԴՄ–ների ներկրման մենաշնորհի վերացումը, ինչը բավականին դրական կազդի մինչ օրս գործող գնային քաղաքականության վրա:

«Ամեն դեպքում պետք է գիտակցել, որ եթե այս որոշմամբ պետությունը սուբսիդավորելու է 98 հազար դրամը, ապա դա մեր բոլորիս կողմից պետական բյուջե վճարած գումարների հաշվին պետք է իրականացնի: Այսինքն, սուբսիդավորման գումարներն ամեն դեպքում օդից չեն վերցնելու: Հետագայում նման խնդիրների առջև չկանգնելու համար լավ կլինի, որ դաշտն ազատականացվի: Այդ դեպքում յուրաքանչյուր ոք, ով կկարողանա պահանջվող չափանիշներին համապատասխանող սարքեր ներկրել, իրավունք կունենա նաև այն վաճառել: Ի հայտ կգան այլ ներկրողներ և ազատ շուկայի պայմաններում այլ գնային քաղաքականություն կլինի և, բնականաբար, գները կսկսեն նվազել: Ձեռնարկատերերն էլ հնարավորություն կունենան շուկան ուսումնասիրել և իրենց գրպանին համապատասխան գնում իրականացնել»,– ասաց Ս. Գրիգորյանը:

Հետաքրքիր էր, թե նման պարագայում արդյո՞ք այլ խնդիրներ չեն առաջանա, ինչպես դա եղավ տաքսիներում տեղադրվող հաշվիչների դեպքում, երբ որոշ ճարպիկներ սկսեցին շուկայում հաշվիչներ վաճառել, որ 1 կիլոմետրը հավասարեցված էր, օրինակ, 800 մետրին, Ս. Գրիգորյանն ասաց, որ ինքը նման մտավախություն չունի, քանի որ ՀԴՄ– ների դեպքում պահանջներն այլ են:

«Դաշտն ազատականացնելու դեպքում ներկրվող բոլոր ՀԴՄ–ները շուկա հանելուց առաջ պետք է թույլտվություն ստանան ՊԵԿ–ի կողմից: Այսինքն, հնարավոր չի լինի ոչ նորմալ գործող սարք բերել և շրջանառության մեջ դնել, քանի որ դրանք պետք է համապատասխանեն բոլոր չափանիշներին: Այսինքն, սա վերահսկվող ոլորտ է և չի կարող այնպես պատահել, որ բարձիթողի վիճակ առաջանա»,– ասաց Ս. Գրիգորյանը: 

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

website by Sargssyan