Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ նախնական առաջարկներ․ ՀԲՃ

ЭКОНОМИКА

Հայկական բնապահպանական ճակատը մետաղական արդյունաբերության վերաբերյալ նախնական առաջարկներով է հանդես եկել: Ճակատի տարածած հայտարարությունում ասվում է. Այս վերլուծությունը և առաջարկները մասնակի փոփոխություններով փոխանցվել են անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կառավարությունում նրա և Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության կամավորների միջև դեռ 2018 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած հանդիպում-քննարկման ժամանակ՝ հուսալով, որ դրանք հաշվի կառնվեն կառավարության ծրագիրը մշակելու և հանրությանն ու Ազգային ժողովին այն ներկայացնելու գործընթացի ժամանակ։ Իրավիճակի բնութագիր Հայտնի է, որ լեռնահանքային արդյունաբերության տարբեր ճյուղերը և հատկապես մետաղական օգտակար հանածոների արդյունահանումն ու վերամշակումն անդառնալի վնաս են հասցնում բնությանն ու մարդկանց առողջությանը, առաջացնում են սոցիալական շատ ավելի խորը անհավասարություններ, բնական միջավայրի վրա թողած վնասներից ամենաշատը տուժում են բնակչության առավել խոցելի ու աղքատ խավերը, ստեղծում են միջսերնդային ահռելի անարդարություն, ինչով էականորեն տարբերվում են մարդու տնտեսական գործունեության այլ տեսակներից: Լեռնահանքային ոլորտում Հայաստանի պետական քաղաքականությունը մինչ օրս հիմնված է եղել զարգացման այնպիսի տեսլականի վրա, որն աշխարհի բազմաթիվ երկրների օրինակով ապացուցված է որպես ձախողված քաղաքականություն՝ իր կարճաժամկետ, խիստ ռիսկային, տնտեսապես ոչ ծախսարդյունավետ և ֆինանսապես անկայուն, մարդկային անվտանգությունն ու համընդհանուր բարեկեցությունը ստորադասող, ապագա սերունդների իրավունքները ոտնահարող, երկիրը երկարատև կտրվածքով աղքատության մղող հատկանիշների պատճառով։ «Ռեսուրսների անեծք» անվանվող իրավիճակը Հայաստանում ներկայացվել է որպես «ներդրումներ ներգրավելու» հնարամիտ քաղաքականություն, մինչդեռ ներդրումներ կոչվածը լայն իմաստով ցանկացած տնտեսվարողի ծախսերն են, որոնք քողարկում են տնտեսվարման հետ կապված այլ էական կողմեր՝ տնտեսվարողի շահույթը, հանրային բարիքի, տվյալ դեպքում՝ հանքային հանածոյից ստացված եկամուտների արդար բաշխումը տվյալ երկրի բնակիչներին, աշխատավորների և գյուղացիության շահերը, երկարաժամկետ գոյատևման հնարավորությունները և ամենակարևորը՝ բնության անշահախնդիր պահպանության հարցը։ Փաստացի, Հայաստանում գործող հանքարդյունաբերողների և նախորդ կառավարությունների հիմնական մոտեցումն է եղել ժամանակավոր աշխատեղերի, տնտեսական աճի, վճարվող հարկերի, կորպորատիվ շահույթի, սոցիալական և բարեգործական ծրագրերի քողի տակ թաքցնել իրական վնասները, վերահաս վտանգներն ու այդպիսով չեզոքացնել հանրային քննադատությունը։ Եվ այս ամենն ի վերջո բերել է շատ ավելի աղետալի սոցիալ-էկոլոգիական հետևանքների Հայաստանում՝ հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները, ինչպիսիք են փոքր աշխարհագրական տարածքը, խիտ ջրագրական ցանցը, երկրաբանական և ձևաբանական շատ բարդ կառուցվածը, հարուստ կենսաբազմազանությունը, բնակչության բարձր խտությունը և այլ հատկանիշներ, որոնք պետք է անպայման հաշվի առնել մետաղական հանքարդյունահանման ոլորտի մասին խոսելիս։ Մինչև այժմ վարած քաղաքականությունն արդեն իսկ բերել է մի այնպիսի հանգրվանի, որ մենք խաթարման եզրին ենք հասցրել պետության էկոլոգիական հավասարակշռությունը և դրանով իսկ՝ էկոլոգիական անվտանգությունը։ Էկոլոգիական հավասարակշռության խաթարման և էկոլոգիական անվտանգության խախտման վառ օրինակներից է հարյուրավոր տարիների ընթացքում ձևավորված անտառային էկոհամակարգերի ոչնչացումը Թեղուտում։ Մետաղական հանքերի ուսումնասիրման և շահագործման թույլտվություններ են տրվել կարևորագույն ջրագոյացման գոտիներում՝ ինչպես օրինակ Մեղրի գետի ակունքները և Ամուլսարը։ Հազարավոր հեկտար տարածքներ արդեն իսկ անդառնալի կորսված են՝ մնալով բացահանքերի և դրանց մակաբացման ու դատարկ ապարների, պոչամբարների տակ, իսկ դրանց հարակից տարածքների հողերը հարստացած են ծանր և վտանգավոր մետաղներով: Մակերևութային և ստորերկրյա ջրերն աղտոտվում են պոչամբարներից բաց թողնվող թափոնաջրերից, ինչպես նաև դեպի բնական միջավայր այլ տիպի արտահոսքերից՝ ինչպես օրինակ հանքերի ապարների թթվային դրենաժն է։ Իսկ այդ ջրերն էլ հետագայում հաճախ խառնվում են ոռոգման նպատակներով օգտագործվող ջրերին։ Այս ամենի հետևանքով ծանր մետաղները տեղափոխվում են գյուղատնտեսական մշակաբույսերի, պտուղ-բանջարեղենի և այլ մթերքների (միս, կաթ, մեղր և այլն) մեջ և սննդային շղթայով հասնում մարդկանց օրգանիզմ՝ դառնալով տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ: Հայաստանի բոլոր լեռնահանքային շրջաններում արված գիտական հետազոտությունները միանշանակ հաստատում են այս փաստերը, սակայն առանց համակարգային հետազոտական ու գիտական մոտեցման՝ նույնիսկ եղած փաստերը բավարար չափով չեն բնութագրում Հայաստանի բնական միջավայրի իրական վիճակը, կրած չափելի և անչափելի վնասները, Հայաստանի պետության ու ժողովրդի ուսերին ծառացած բեռը՝ մեկ շնչին հասնող մի քանի տոննա թունավոր թափոնի, կորսված էկոհամակարգերի ու տնտեսական հնարավորությունների, առողջության վատթարացման տեսքով։ Պաշտոնական տվյալներով այս պահին արդյունահանման իրավունք ունեն 417 հանքավայր, որոնցից 27-ը մետաղական են։ 45 հանքավայր էլ գտնվում է ուսումնասիրման փուլում, որոնցից 24-ը կրկին մետաղական են: Հայաստանի կառավարությունը տվել է նաև նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների համար 3 արտոնագրեր ՀՀ 7 մարզերի տարածքում։ Այս ամենի արդյունքում արդեն իսկ ունենք մոտ 900 միլիոն տոննա պոչանքներով լցված 25 գործող և կոնսերվացված պոչամբարներ, որոնք հագեցած են բազմաթիվ ծանր մետաղներով և այլ վտանգավոր նյութերով: Այսպիսի տեմպերով շարունակելու պարագայում 2-3 տասնամյակ հետո Հայաստանի տարածքում կլինեն թունավոր ու կյանքի համար խիստ վտանգավոր մի քանի տասնյակ պոչամբարներ, որոնք կործանարար ազդեցություն կունենան բնական միջավայրի և մարդկանց առողջության վրա։ Իհարկե, շատ հրապուրիչ է շահագործել Հայաստանի մետաղական օգտակար հանածոները, քանզի նախորդ երկու տասնամյակներում մեր պետությունը կառավարողները ժողովրդին պատկանող հարստության օգտագործման իրավունքը ոչ միայն հարյուր տոկոսով տրամադրել են հիմնականում օֆշորային գոտիներում գրանցված օտարերկրյա ընկերություններին, այլ նաև ստեղծել են այնպիսի օրենսդրական և հարկային դաշտ, որ հանքարդյունահանողները հայտնվել են «դրախտում»: Բնությունը դիտարկելով իբրև ապրանք՝ Հայաստանի կառավարությունները բնությունը շահագործելու և արդյունահանելու դիմաց սահմանել են վճարման ենթակա այնպիսի հարկեր, որոնք գրեթե չեն տարբերվում տնտեսության այլ ոլորտներում սահմանվածներից, այն դեպքում, երբ պետական բաժնեմասի բացակայության պարագայում դրանք պետք է շատ ավելի մեծ լինեին: Նույնիսկ հանքարդյունաբերական թունավոր թափոններն են ավելի արտոնյալ, քան քաղաքացու առաջացրած կենցաղային թափոնը, որի համար կա սահմանված վճար։ Իսկ ահա միլիոնավոր տոննաներով թունավոր թափոնները կառավարության, տեղական ու միջազգային հանքարդյունահանող լոբբիի շնորհիվ ստացան «լցակույտ» բարեհաճ անվանումն ու հանվեցին թափոնների դասակարգումից, էլ չասած՝ դրանց վտանգավորության աստիճանի և ակնկալվող համապատասխան փոխհատուցման մասին։ Այս ամենի հետևանքով ընդերքօգտագործումից առաջացած եկամուտների առյուծի բաժինը մնում է մասնավոր ընկերություններին, ինչպես նաև դրանց ետևում թաքնված Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին ու տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններին. այս նույն մարդկանց ու կառույցների անմիջական ջանքերի և պարտադրանքի արդյունքում են նաև Հայաստանում ընդունվել ընդերքի թալանն ապահովող համապատասխան օրենքներն ու կառավարական որոշումները։ Բերենք նաև մի քանի սոցիալ-տնտեսական ցուցանիշներ․ համաձայն Ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ հանքագործության և բացահանքերի շահագործման ոլորտում աշխատում է մոտ 10 000 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության զբաղվածության ընդամենը 0,9 տոկոսը, իսկ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ այդ ոլորտի մասնաբաժինը վերջին 16 տարում կազմել է մոտ 2,8 տոկոս: Այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև այն փաստը, որ այս ոլորտում ստացվող արդյունքի մոտ 95%-ը ապահովվում է 5-6 խոշոր և արդեն մի քանի տասնամյակ շահագործվող հանքավայրերի շնորհիվ։ Սրանք բոլորն անժխտելի փաստեր են, որոնք պարտադրում են ՀՀ նոր ժողովրդական կառավարությանն ու քաղաքացիներին իրականացնել մի շարք կարճաժամկետ քայլեր՝ նախքան ավելի համապարփակ նոր տնտեսական ու բնապահպանական քաղաքականության  մշակումը․ Առաջարկներ 1․ Անհրաժեշտ է դադարեցնել բոլոր նոր մետաղական հանքերի շահագործման և երկրաբանական ուսումնասիրման թույլտվությունների տրամադրումը, ինչպես նաև գործող հանքավայրերի շահագործման ծավալների մեծացման հայտերի ընդունումը։ Լայնածավալ և  բազմակողմանի ստուգումներ իրականացնել արդեն իսկ գործող մետաղական հանքավայրերում՝ ուսումնասիրելով դրանց բնապահպանական, ընդերքօգտագործման, սոցիալ-տնտեսական, հարկային, ֆինանսական, աշխատանքային իրավունքների ու անվտանգության և այլ պարտավորությունների կատարումը, հանքավայրերի և դրանց ենթակառուցվածքների տեխնիկական անվտանգության վիճակը։ Սա առաջին հերթին վերաբերում է Թեղուտի հանքավայրին, դրանում պետության՝ որպես երրորդ կողմ ներգրավվածությանը, ներկայումս այնտեղ ընթացող գրավափոխանցման  գործընթացին (ՎՏԲ-ին պարտքի դիմա՞ց)։ Վերը նշված ստուգումների արդյունքում խախտումների հայտնաբերման դեպքում  օրենքին համապատասխան վերանայել նախկինում կոռուպմացված պաշտոնյաների տված թույլտվությունների հիմքերը,  հիմնվել պետության համար այդ ծրագրերից ակնկալվող եկամտի և երկարաժամկետ էկոլոգիական, սոցիալ-տնտեսական վնասների իրական և գիտականորեն հիմնավորված գնահատման վրա։ Վերանայել ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենսդրությունը, ազդակիր համայնքների դիրքորոշումը դարձնել պարտադիր, ոչ թե խորհրդատվական, խստացնել փորձաքննության կարգը, ապահովել մարդկանց առողջության վրա ազդեցության գնահատման անցկացումը և բարձրացնել փորձաքննական մարմինների պրոֆեսիոնալության մակարդակը՝ ինչպես նյութատեխնիկական վերազինման, այնպես էլ՝ կադրային վերապատրաստման (պատվիրակման) միջոցով։ 5․ Վերանայել ընդերքօգտագործման և բնապահպանական ոլորտների օրենսդրական դաշտը, զգալիորեն ավելացնել հարկերի, այլ վճարների և տուգանքների դրույքաչափերը։ Կիրառել հարկային այնպիսի մեխանիզմներ, որոնք անպայման հաշվի կառնեն միջազգային շուկայում մետաղների գների տատանումները։ Միջազգային շուկաների գներից ներկայիս 20 տոկոս տարբերության թույլատրելիությունը հարկվող բազայի զգալի կորուստ է և հանցավոր տրանսֆերտային գնագոյացման հիանալի հնարավորություն։ 6. Գործող և կոնսերվացված բոլոր պոչամբարներում (լցակույտերում) իրականացնել տեխնիկական անվտանգության ուսումնասիրություններ, հատկապես պատվարների կայունության գնահատում արտակարգ իրավիճակների դեպքում՝ երկրաշարժեր, սողանքներ, սահքեր, ջրհեղեղներ և այլն։ Գնահատման արդյունքների հիման վրա անհրաժեշտ օրենսդրական և կարգավորիչ գործողություններ ձեռնարկել։ Դասակարգել պոչամբարները (լցակույտերը) ըստ թափոնների վտանգավորության աստիճանի, սահմանել համապատասխան հարկում և հարկային ֆոնդն ուղղել պոչամբարների խնդիրների լուծմանը, սահմանել պոչամբարների պահպանության պատասխանատվություն։ Հանքարդյունահանողներին հարկադրել ներդնել ջրի շրջանառու համակարգեր բոլոր հանքահարստացման կոմբինատներում և պոչամբարներում, ինչը կբացառի կորզաթափոնների արտահոսքերը բնական միջավայր: Ավելի սիստեմատիկ կերպով հավաքագրել բնական միջավայրի, այդ թվում՝ ընդերքի վերաբերյալ տեղեկատվությունը, պարտադիր հանրայնացնել այդ տվյալները, բացառել բնական միջավայրին վերաբերող տեղեկատվության մեկնաբանումը որպես առևտրային գաղտնիք և պահպանել Տեղեկատվության ազատության մասին օրենքում բնական միջավայրին վերաբերող տեղեկատվության ազատության մասին առկա դրույթները։ Լեռնահանքային գոտիներում իրականացնել բնական միջավայրի ու ազդակիր բնակչության առողջության վիճակի պատշաճ մշտադիտարկում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական միջոցներով, և հանրային լայն իրազեկում։ Հանքարդյունաբերական ծրագրերի խոշոր փոփոխությունների (ծավալների ավելացում, պոչամբարների կառուցում և այլն) շուրջ հանրաքվեի սահմանում` ազդակիր համայնքների և համապետական մակարդակով։ Կատարել Հայաստանից տարիներ շարունակ արտահանվող խտանյութերի բաղադրության լաբորատոր վերստուգումներ՝ հայտարարագրված օգտակար տարրերի իրական պարունակությունները պարզելու նպատակով։ 13․ Ստեղծել բնապահպանական դրամագլուխ, ուր ընդերքօգտագործողները կվճարեն իրենց պատճառած վնասին իսկապես համարժեք գումարներ՝ բնական միջավայրի և բնակչության առողջության պահպանության, աղտոտված տարածքների վերականգման, հնարավոր վթարների հետևանքների վերացման, ինչպես նաև անկախ և օբյեկտիվ գիտական հետազոտությունների իրականացման համար։ Խոշոր չափերով ավելացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաև բնապահպանական գործառույթներ իրականացնող այլ մարմինների պետական ֆինանսավորումը՝ նյութատեխնիկական զինման և կադրային պատրաստվածության բարձրացման նպատակով։ 15․ Այս ոլորտում ապահովել իրական հանրային վերահսկողություն, մասնակցություն և թափանցիկություն։ Ազդակիր համայնքների ներկայացուցիչները պետք է ամբողջական և բազմակողմանի տեղեկություններ ստանան հանքարդյունաբերական ծրագրերի ոչ միայն օգուտների, այլև վնասների ու ռիսկերի մասին: Բնապահպանական ամբողջ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի բոլորին: Պետք է ապահովել, որ 2018թ.-ի հուլիս ամսին Վարչապետի հանձնարարականով Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործման աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը կարողանա արդյունավետ գործել՝ ունենալով հասանելիություն տեղեկատվությանը, պետական մարմինների ներկայացուցիչները լինեն մոտիվացված և գիտակ, ոչ թե զուտ ներկայություն ապահովեն: Սա է մեր կարծիքով կարճաժամկետ գործողությունների այն նվազագույն ցանկը, որը պետք է իրականացնի մեր նոր կառավարությունը՝ քննարկելով այս և բաց մնացած այլ հարցերը շահագրգիռ բոլոր կողմերի, հանրության և մասնագիտական շրջանակների հետ։   Հույժ կարևոր ենք համարում նաև, որ Հանքարդյունաբերության վերաբերյալ երկարաժամկետ ռազմավարություն կամ հայեցակարգ մշակելիս քննարկումների առարկա դառնան ոչ միայն զուտ տեխնիկական հարցերը, նյութական օգուտներն ու վնասները, այլև էթիկական հարցերը, օրինակ՝ (ա) մեր մոտեցումը հողին՝ արդյոք մեզ համար արժե՞ք է հենց այն հողը, տարածքը, որտեղ ապրել ենք հազարամյակներով և ցանկանո՞ւմ ենք, որպեսզի այստեղ ապրեն նաև մեր ապագա սերունդները, թե՞ խնդիր չենք տեսնում այս հողը կյանքի համար ոչ պիտանի դարձնելու մեջ և որ մեր սերունդներն ապրեն այլ տարածքում, (բ) արդյոք հանքեր բացելուն համաձայնող համայնքներն այդ անում են հուսահատությունից դրդվա՞ծ, գոյատևման այլ միջոցներ չունենալու պատճառո՞վ, թե՞ որպես ազատ կամքի դրսևորում: Հարցերի շարքը շարունակելի է:  


Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ