Նախընտրական թոհուբոհ Արցախում. ով ում թեկնածուն է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ալավերդիում կառավարությունը «ջուր է ծեծում» ՔԱՂԱՔԱԿԱՆ
27 200 ԱՄՆ դոլար, շուրջ 9 մլն դրամ, նաև անշարժ գույք՝ «Իմ քա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նոր ընդդիմության և նոր իշխանության հին դեմքը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Պատասխաններ տալու ժամանակը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ պետի ունեցվածքը.Տեսանյութ Ծառահատումներ Լոռու մարզում. նշանակվել են մասնագիտական ստուգումներ Ռուսաստանում 3 երեխայի փրկած հային տեղի պաշտոնյաներն արտաքսել են կնոջ եւ 5 երեխաների հետ (ֆոտո) Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկանում է Ինչ է սպասվում մեր մոլորակին. տեղի է ունեցել սարսափելի երևույթ Կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է ավելի քան 2 ու կես մլն դրամ. Ոստիկանություն Մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Օրենքով գողերը վերջապես ընտրեցին իրենց առաջնորդին Արամ Ա կաթողիկոսը Տիգրան Մանսուրյանին պարգեւատրել է «Ասպետի կարգ» շքանշանով Կապանում 80-ամյա կինն ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող Աննա Հակոբյանը մանուկ հասակում (բացառիկ լուսանկարներ) Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա. Տիգրան Աբրահամյան Ո՞վ է սցենարիստ Դիանա Գրիգորյանի ամուսինը Իշխանություններն ակնկալում են, որ հասարակությունը պիտի շնորհակա՞լ լինի իրենց, որ գոնե համայնքներում Փաշինյանի հերթական «կեպիներն ու սելֆիի ձողիկներին» չեն կարգել ղեկավարներ. Ա. Աշոտյան Երբ այս երեխան ծնվեց, բժիշկները ցանկացան նրան սպանել Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել Թուրքիայի քաղաքացի Ֆարուքը. Նրան որոնում են Գերմանիայի իրավապահները Կինը 1 օրում ծննդաբերել է 17 երեխա

Եկամտային հարկի համահարթ տարբերակը սոցիալական անարդարություն է խթանում․ Բաբկեն Թունյան

Ազգային ժողովում որոշակի տարբերակներ ենք քննարկում, որ սոցիալական անարդարության էլեմենտը որոշ չափով մեղմվի․ այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Հարկային օրենսգրքի հարցով քննարկվել է տարատեսակ թեմաներ՝ սկսած հաշվապահական եւ խորհրդատվական ծառայությունների հարկման ռեժիմից, որոնք պետք է անցնեն շրջանառության հարկից ավելացված արժեքի հարկի ռեժիմի, միկրոբիզնեսի եւ եկամտային հարկի հետ կապված հարցեր են քննարկվել»,- նշեց նա։

Թունյանի խոսքով՝ ամենալուրջը դրանցից եկամտային հարկի փոփոխությունն է. «Կառավարության ընդհանուր դիրքորոշումն այնպիսին է, որ մենք այս փուլում լուծում ենք ոչ թե հարկային օրենսգրքի գլոբալ խնդիրները, այլ կարճաժամկետ խնդիրները, որոնք հրատապ են, առաջին փուլում լուծում կստանան, որից հետո արդեն մի քանի ամիս կամ ավելի երկար աշխատելուց հետո կլինեն ավելի խորքային փոփոխություններ»։

Նա եւս համաձայնեց՝ առաջարկված տարբերակը սոցիալական անարդարություն է խթանում. «Եկամտային հարկի մասով հարցեր հնչեցին, քանի որ հիմնական քննադատությունը այն է, որ եկամտային հարկի համահարթ տարբերակը սոցիալական անարդարություն է խթանում, այսինքն՝ քիչ ստացողների աշխատավարձը թողնում ենք նույնը, իսկ շատ ստացողների աշխատավարձը ավելացնում ենք»։

Ըստ պատգամավորի՝ Ազգային ժողովում իրենք էլ որոշակի տարբերակներ քննարկում են. «Մենք էլ մտածում ենք այնպիսի տարբերակներ, որ սոցիալական անարդարության էլեմենտը որոշ չափով մեղմվի։ Բայց դրա համար մեզ էլ է ժամանակ պետք ու աշխատանք ու տվյալներ, ինչը հիմա ինտենսիվ անում ենք»։

Միկրոբիզնեսի վերաբերյալ Թունյանը շեշտեց՝ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պետությունը միկրոբիզնեսի մեսիջներ է ուղարկում. «Պետությունը ցանկանում է միկրոբիզնեսին մեսիջ ուղարկել, որ մենք ձեզանից հարկային եկամուտներ չենք ակնկալում։ Այսինքն՝ փոքրերի հաշվին ֆիսկալ ու հարկաբյուջետային խնդիր չենք լուծում»,- եզրափակեց նա։

website by Sargssyan