Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանական կողմը մերժել է հայ պատանդներին ազատելու առաջարկությունը և շարունակում է շահարկել մարդասիրական հարցերը. Արցախի ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Tert.am-ը մեկնաբանություն է վերցրել Արցախի Արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանից, թե ինչ կարծիք ունեն նրա վերաբերյալ, որ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է նաև Ադրբեջանի մյուս երկու քաղաքացիների ազատ արձակումը։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ վերջերս արված հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է նաև Ադրբեջանի մյուս երկու քաղաքացիների ազատ արձակումը։

-Նախևառաջ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս հարցով Հայաստանի Հանրապետությանը դիմելը զուրկ է որևէ հիմքից։ Արցախում դատապարտված ադրբեջանցի հանցագործների խնդրով  պաշտոնական Բաքվին անհրաժեշտ է ուղղակիորեն դիմել պաշտոնական Ստեփանակերտին, որը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, որպես բարի կամքի դրսևորում,  պատրաստակամություն էր հայտնել օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի գործել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ։

Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պաշտոնական Բաքվին, որպես պատասխան քայլ, ազատել Ադրբեջանում գտնվող հայ պատանդերին, առաջին հերթին՝ նրանց, ովքեր ունեն առողջության հետ կապված ակնհայտ խնդիրներ։ Ադրբեջանական կողմը մերժել է առաջարկությունը՝ բացարձակ անտարբերություն ցուցաբերելով  ինչպես իր քաղաքացու ճակատագրի, այնպես էլ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների հանդեպ։ Ադրբեջանական իշխանությունների նման դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ կասկածներ չի թողնում պաշտոնական Բաքվի իրական մտադրությունների մասին։

Խստորեն հետևելով Արցախի Հանրապետության օրենսդրությանը՝   ս.թ. փետրվարի 2-ին պատիժը կրելու ժամկետի ավարտի հետ կապված ազատ է արձակվել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, ով Արցախի Հանրապետության դատարանի վճռով դատապարտվել էր երկու տարի ազատազրկման` ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատելու համար /Քրեական օրենսգրքի 350-րդ հոդված/։ Էլնուր Հուսեյնզադեն դիմել է Արցախի Հանրապետության իշխանություններին՝ իրեն Ադրբեջան չվերադարձնելու խնդրանքով։ Դիտարկվում է նրան երրորդ երկիր հանձնելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մարդասիրական թեմաներով շահարկումներին, ապա անհրաժեշտ է նշել, որ ծանր հանցագործություն կատարած անձանց վերաբերող հարցերը գտնվում են այլ հարթությունում։ Ադրբեջանի կողմից հիշատակվող Դիլհամբ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը հանցագործներ են, որոնք մեղավոր են ճանաչվել ազգային ատելության շարժառիթներով անչափահասի առևանգման ու սպանության և մի շարք այլ հանցագործությունների մեջ։

Ավելորդ չէ հիշեցնել, որ Ադրբեջանում նման հանցագործներին հերոսացնելու տխրահռչակ  նախադեպեր կան։

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին