Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Առայժմ այս ռեգրեսիվ, անցանկալի երևույթների հանգուցալուծումները չեն երևում»

ИНТЕРВЬЮ

Լրատվամիջոցների նկատմամբ ձևավորված որոշակի տրամադրությունները վերջին շրջանում այլ դրսևորումներ են ստանում: Խոսելով լրատվամիջոցների նկատմամբ այս շրջանում առկա իրավիճակից բխող մտահոգությունների մասին՝ մեզ հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ընդգծեց. «Նախ պետք է հաշվի առնել, որ խոսքի ազատությունը և լրատվամիջոցների գործունեության ազատությունը անհրաժեշտ է պաշտպանել ցանկացած իշխանության պարագայում: Նույնիսկ ամենաժողովրդավար իշխանությունը կարող է քայլեր ձեռնարկել որոշ սահմանափակումների համար. դա կարող է լինել և՛ միտումնավոր, և՛ ակամա: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ լրատվամիջոցներն ու լրագրողները պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին և գործեն այնպես, ինչպես անհրաժեշտ է, ինչպես պահանջում է օրենքը, լրագրողական էթիկան և մասնագիտական սկզբունքները: Հիմա ինչ վերաբերում է նոր իշխանությունների կառավարման ժամանակահատվածում առկա խնդիրներին, ապա դրանք ևս շատ բազմազան են: Յուրաքանչյուր դեպք պետք է կոնկրետ վերլուծել»:

Աշոտ Մելիքյանը վերջին օրինակը բերեց, որի վերաբերյալ ԽԱՊԿ–ը հայտարարությամբ էր հանդես եկել:

«Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների մուտքն արգելվել էր այն հիմնավորմամբ, թե շաբաթն աշխատանքային օր չէ: Իհարկե, սա անհիմն սահմանափակում էր, որին արձագանքեցինք: Բայց այստեղ շատ կարևոր է այն, որ մի շարք պատգամավորներ ֆեյսբուքում նամակագրություն ունեցան ինձ հետ, ընդունեցին մեր հայտարարության դժգոհությունը, քննադատությունը և այն կոչերը, որոնք այնտեղ զետեղված էին: Սա լավ նշան է: Հույս է ներշնչում, որ հետագայում կարելի է նմանատիպ խնդիրները հաղթահարել: Մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ քաղաքական պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո և տեղափոխվել է սոցիալական մեդիա, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներ: Այստեղ արդեն տարբեր քաղաքական ճամբարների ներկայացուցիչներ տարբեր ձևերով փորձում են օգտագործել զանգվածային լրատվամիջոցները և սոցիալական մեդիաներն իրենց քաղաքական պայքարում: Սա է ամենամտահոգիչը»,– ասաց Ա. Մելիքյանը:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների դեմ իրականացվող, այսպես կոչված, ֆլեշմոբերին, ԽԱՊԿ նախագահն ընդգծեց, որ դրանցից յուրաքանչյուրը պետք է կոնկրետ վերլուծել: «Ամեն դեպքում, իհարկե, ֆլեշմոբերը լրատվամիջոցների կամ նրանց առանձին հրապարակումների դեմ ինչ–որ հակաքայլեր ձեռնարկելու միտում ունեն: Մյուս կողմից, մեծ հաշվով, դա չպետք է կաշկանդի լրատվամիջոցին: Լրատվամիջոցը պետք է շարունակի գործել այնպես, ինչպես գործել է: Բայց, մյուս կողմից, եթե տվյալ լրատվամիջոցի թիկունքում թաքնվել կամ բացահայտ գործում է ինչ–որ քաղաքական ուժ, այդ լրատվամիջոցն օգտագործում է իր քաղաքական նպատակների համար, կրկին վերադառնում ենք այն շրջանին, ինչի մասին խոսեցի: Փաստորեն, մի քաղաքական ուժ օգտագործում է լրատվամիջոցն իր քաղաքական նպատակների համար, իսկ մյուս քաղաքական ուժը, տվյալ դեպքում՝ իշխանությունը, օգտագործում է սոցիալական մեդիան, որ դիմակայի, հակազդի այդ քաղաքական ուժի հրապարակմանը և այլն: Այսինքն՝ գերքաղաքականացված լրատվական դաշտը հանգեցնում է այսպիսի երևույթների: Այս ամենը շարունակվելու միտում ունի և առայժմ այս ռեգրեսիվ, անցանկալի երևույթների հանգուցալուծումները չեն երևում»,–նշեց նա՝ հավելելով, որ մյուս կողմից, երևի թե, պետք է հաշվի առնենք նոր իրավիճակը:

«Կարծում եմ՝ լրատվամիջոցն ինքը պետք է պատրաստ լինի արձագանքել և հաշվի առնել այն տրամադրությունները, որոնք առաջանում են իր գործունեության հետևանքով: Լրատվամիջոցը կարող է հաշվի առնել այն քննադատությունը, որը հնչում է այդպիսի ակցիաների ընթացքում: Խոսքն այն մասին չէ, որ պետք է ենթարկվի այդ ամենին, խոսքը ռացիոնալ հատիկը հաշվի առնելու մասին է: Եվ խոսքն, իհարկե, ոչ թե հայհոյախոսության, զրպարտանքի, վիրավորանքի, այլ տեղին քննադատության մասին է»:

Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ այսօր գործ ունենք նուրբ իրավիճակի հետ. «Մի ժամանակ լրատվամիջոցների գործունեությանն առհասարակ չէին արձագանքում, իշխանություններն արհամարհում էին ԶԼՄ–ներին, և բնական էր, որ դա դժգոհություն էր առաջացնում: Հիմա, կարծում եմ, այս իրավիճակում էլ ավելի է գնահատվում լրատվամիջոցի կշիռը: Այսինքն՝ անարձագանք չի մնում, և սա ունի նաև իր դրական կողմը»:

ԽԱՊԿ նախագահի համոզմամբ, բացասական երևույթներով հանդերձ, հեղափոխությունից հետո Հայաստանում խոսքի ազատության ավելի բարձր մակարդակ ունենք. «Ներկայիս իրավիճակը համեմատելի չէ նախորդ տասնամյակների հետ: Անցած տասնամյակները շատ ավելի ծանր էին լրատվամիջոցների և լրագրողների համար: Եվ բացի այդ, եթե իշխանությունները հանդես են գալիս որոշ արձագանքներով և դրանք լրատվամիջոցներին դուր չեն գալիս, մենք ազատ ենք մեր հակափաստարկները բերելու, չհամաձայնելու և քայլեր ձեռնարկելու առումով: Սա շատ կարևոր է»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию