Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Չմարող հրդեհ. ՊՊԾ գնդի չբացվող թնջուկը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նախօրեին ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատավարությունն էր, որը անցավ ոչ այդքան հերթական մթնոլորտում՝ հաշվի առնելով, որ դատավարությանը որպես վկա ներկա էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Օսիպյանի ներկայությունն ինքնին ենթադրել էր տալիս, որ որոշակի արտառոց իրավիճակ ամեն դեպքում կլինի: Ենթադրությունները, սակայն, ոչ միայն իրականացան, այլ ավելին՝ վիճակը ավելի քան արտառոց էր: Օսիպյանի դիրքորոշումն ու այդ դիրքորոշմանը հնչած բացասական արձագանքները բավական դառը տպավորություն թողեցին:

Սակայն մի կողմ թողնելով տեղի ունեցածի գեղագիտական մասը՝ առավել խորհրդանշական է խնդրի քաղաքական կողմը: Թվում էր, թե ՊՊԾ գնդի գրավման գործով դերակատարների մեծ մասի ազատ արձակումն ու համաներման արդյունքում նրանց նոր կարգավիճակը, որն ակնհայտորեն քաղաքական նոր իրավիճակի ու նոր իշխանության որոշման հետևանք էր, ի վերջո կքանդի այն լարվածության կծիկը, որ կա այդ գործով: Սակայն այդ կծիկը, ինչպես որ քարկապված էր նախկինում, այդպես էլ շարունակում է մնալ հիմա: Պայմանական ասած՝ նոր Հայաստանի ոստիկանապետի ներկայությունն ու դիրքորոշումը դատավարությանը ցույց է տալիս, որ մեծ հաշվով փոխվել է միայն գործով մեղադրվողների կարգավիճակը, բայց չի փոխվել գործում ներգրավված տարբեր սուբյեկտների փոխհարաբերությունը:

Այս խորհրդանշական դատավարությունն, ընդ որում, տեղի է ունենում մեկ այլ՝ ոչ պակաս հետաքրքիր ինֆորմացիոն առիթին զուգահեռ: Սամվել Բաբայանի աղմկահարույց հայտարարությունն առ այն, որ Սերժ Սարգսյանը 2017թ. հանդիպումներ է ունեցել Արցախի ռազմա–քաղաքական վերնախավի հետ ու խոսել է հնարավոր զիջումների մասին, անպատասխան չի մնացել: Թե՛ Բաբայանին ի պատասխան հնչած հայտարարություններում, թե՛ Բաբայանի խոսքերում կարմիր թելի պես անցնում է 2016թ. հուլիս ձևակերպումը: Բաբայանն, օրինակ, նշում է, թե հուլիսին ինքը Փաշինյանի հետ խոսել է ու ասել է Քոչարյանի մասին իր կարծիքը: Պատասխանողներն էլ՝ հիշատակվող հանդիպման փաստը վերագրում են ոչ թե 2017–ին, այլ 2016թ. հուլիսին:

Այն հանգամանքը, որ ՊՊԾ գնդի գրավման փաստը որոշակի, թեկուզև անուղղակի կապ ուներ 2016թ. ապրիլի հետ, գնալով ակներև է դառնում: Ծռերն, օրինակ, դեռևս գրավման օրերին էին պնդում, թե նման քայլի են գնացել, որպեսզի կանխեն հողերի հանձնման որևէ սցենար: Հիմա էլ հնչող հակասական հայտարարություններն են ուրվագծում կապը 2016թ. ապրիլի և հուլիսի միջև: Թե ինչպիսին է այդ կապն ուղղակիորեն, դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ ՊՊԾ գնդի գրավումն ինքնին մեկ խմբի գործողություն չէր պարզապես: Այն ունի քաղաքական շերտեր, որոնք ինչպես կոծկվեցին ու տեղավորվեցին բացառապես քրեական դատավարության տակ, այդպես էլ շարունակում են կոծկված լինել հիմա, նույնիսկ այն պարագայում, երբ գործով անցնողների գերակշիռ մասն ազատության մեջ է:

Ասել է թե, գործը իրավական իմաստով ստացավ գնահատական՝լավ, թե վատ, այլ հարց է: Բայց գործի քաղաքական գնահատականը չկա ու կարծես թե չի լինելու, ինչի արդյունքում մենք տեսնելու ենք հարցի շահարկումներ թե՛ ապստամբության կոնտեքստում, որը Ծռերը համառորեն կփորձեն ներկայացնել որպես թավշյա հեղափոխության հաջողության նախապատրաստական գրավական, թե՛ Արցախյան հարցում: 

Ընդհանրապես, կարծես թե մենք ունենք քաղաքական գնահատականներ տալու խնդիր այս կամ այն բեկումնային փաստին ու սահմանափակվում ենք բացառապես իրավական գնահատականներով: Սա իր հետ բերում է մոլորությունների, մանիպուլ յացիաների ու շահարկումների մի հագեցած դաշտ: Այդ դաշտն ամեն անգամ համալրվում է, երբ ամեն հերթական իրադարձությունից հետո քաղաքական գնահատականներն այդպես էլ չեն հնչեցվում: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում