«Կա­ռա­վա­րու­թյու­նը ներդ­րու­մա­յին ծրագ­րեր ու դրանք սպա­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Այս­պես մենք ակն­հայտ քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի ճա­նա­պար­հով... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մում որո­շա­կի լար­վա­ծու­թյուն կա ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Քա­ղա­քա­կան դաշ­տի «դա­վադ­րա­պաշ­տա­կան» էլե­մենտ­նե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 23.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Բաժնետոմս, ավտոմեքենա, երկու հողամաս. Սևակ Միքայելյանի ունեցվածքը

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու հողամաս, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինություն):

Ս. Միքայելյանը հայտարարագրել է նաև TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 1 000 000 ՀՀ դրամ: Հայտարարագրել է նաև 25153000 ՀՀ դրամ բաժնետոմս:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 1 634 069 ՀՀ դրամ:

Սևակ Միքայելյանը Հրազդան համայնքի ղեկավարի պարտականությունները ստանձնել է 2018 թ. հոկտեմբերի 27–ին: 

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan