Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիային մարդասիրական օգնության կոչին արձագանքելու համար (տեսանյութ)
ՎԻԴԵՈՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հայ գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն մասնագետների խումբ ուղարկելու համար, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:
Շոյգուն ընդգծել է, որ Հայաստանն առաջինն է արձագանքել Սիրիայի խաղաղ բնակչությանն աջակցելու ՌԴ կոչին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև հույս է հայտնել, որ հայ-ռուսական համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում է՛լ ավելի կամրապնդվի:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ):
Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:
Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ: