Տասն ամիս անց. քայլե՞ր, թե՞ արդարացումներ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում» իրար հետ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սահմանադրական փոփոխության կարիք կա՞, թե՞ ոչ. երկակի վիճակ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Զարմացողը Սյունիքի նախկին մարզպետն է եղել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կադրային բանկը՝ սնանկության շեմին ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով Չեմպիոնների լիգա. Առաջին խաղակեսերից հետո Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի ավտոճանապարհներ Վենեսուելան փակել է իր ծովային սահմանը Պատգամավոր Արգիշտի Մեխակյանի ունեցվածքը Երեւանյան բնակարանում տղամարդու դի են հայտնաբերել «Շեֆ, ամեն ինչ լավ է». արդյո՞ք բան է փոխվել Սահմանադրական փոփոխության կարիք կա՞, թե՞ ոչ. երկակի վիճակ(Տեսանյութ) Վթար Էջմիածին-Մարգարա ճանապահին. վարորդը մահացել է Կադրային բանկը՝ սնանկության շեմին(Տեսանյութ) Քաղաքացին աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել Գիտնականները բացահայտել են արագ նիհարելու բացառիկ մեթոդ Վերահսկողականը՝ Լոռու մարզում(Տեսանյութ) Երևանում առկա ավելի քան 6000 բազմաբնակարան բնակելի շենքերից 4-րդ կարգի վթարային է շուրջ 10-15 շենք. բաց լսումներ քաղաքապետարանում «Յուվենտուս»-ը պատրաստվում է «Ատլետիկո»-ի դեմ դիմակայությանը (լուսանկարներ) Չկա այնպիսի մեկը, որն ալկոհոլ չի օգտագործում Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում» իրար հետ(Տեսանյութ) ԱԳԲԱ Լիզինգը վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել Վթար Էջմիածին-Մարգարա ճանապահին. 41-ամյա վարորդը մահացել է (ֆոտո) Դիջիթեյնը ներկայացրեց իր նորարարական լուծումները ICE London միջազգային ամենամյա հեղինակավոր ցուցահանդեսին

Քաղաքացին ավելի է հեռանում իրավական պաշտպանության հնարավորությունից․ ԼՀԿ պատգամավոր

Past.am

Կառավարությունը պետք է մտածի ավելի մատչելի իրավաբանական ծառայությունների մատուցման մասին, ոչ թե նպաստի դրանց թանկացմանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող փոփոխության մասին, համաձայն որի՝ հաշվապահական եւ փաստաբանական ծառայությունները շրջանառության հարկի ռեժիմից անցնում են ավելացված արժեքի հարկի ռեժիմի։

«Սա ակնհայտորեն բացասական ազդեցություն է ունենալու փաստաբանական գործունեության իրականացման բուն գործընթացի վրա, որովհետեւ մենք ունենք փաստաբաններ, որոնք մեծ շրջանառություն չունեն․ տարեկան գուցե մի քանի միլիոն դրամ է նրանց շրջաառությունը, եւ եթե այդ շրջանառության համատեքստում նրանց ծառայությունները ծանրաբեռնում ենք 20 տոկոս ավելացված արժեքի հարկով, գուցե նրանք չկարողանան շուկայում մնալ։ Սա ուղղակի հարված է նրանց ձեռնարկատիրական գործունեությանը»,- նշեց նա։

Մյուս կողմից պատգամավորը շեշտեց՝ փաստաբանական գործունեությունը բացառապես ձեռնարկատիրական գործունեություն չէ, այն ունի նաեւ սոցիալական տարր․ «Պետությունը սահմանադրական պարտականություն է ստանձնել, որ արդարադատություն իրականացնելիս փաստաբանական ծառայությունը մատչելի կամ անվճար դարձնի։ Անվճարի մասով ամեն ինչ պարզ է՝ հանրային պաշտպանի գրասենյակը դա ապահովում է, սակայն մատչելիության մասով խնդիր է առաջանում»։

Նա համոզված է՝ ծառայություններն անուղղակի թանկացնելով՝ այդ թանկացման բեռը դնում ենք քաղաքացիների վրա, իսկ նրանցից շատերը վճարունակ չեն։ «Այսպիսով քաղաքացին ավելի է հեռանում իրավական պաշտպանության հնարավորությունից։

Մինչդեռ կառավարությունը պետք է մտածի ավելի մատչելի իրավաբանական ծառայությունների մատուցման մասին»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը։  

website by Sargssyan