Երեւանում կանխվել է զինված բախում. ոստիկանական խոշոր օպերացիա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում փետրվարի 8-ին Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում կանխել են զինված բախում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն ստանալով, խմբին մի քանի օր պահել են տեսադաշտում եւ այսօր վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Դատարանի թույլտվությամբ՝ քննիչները կատարել են միաժամանակյա բազմա
Ըստ աղբյուրի՝ քննիչներն այնպես անակնկալ են խուզարկություններն արել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել զենքերը, այդ թվում՝ ինքնաձիգ, ատրճանակ:
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել, նրանցից մեկի մարմնի վրա եղել են բազմաթիվ դաջվածքներ, որոնց մեծ մասը բնորոշ է «Արմենիա Փաուեր» հանցավոր խմբավորմանը:
Ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ բախումը հրահանգվել է բանտից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: