Պորոշենկոն հայտարարել է, որ երկրին պետք չէ այնպիսի նախագահ, որը «ծնկի կգա Կրեմլի առաջ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրին պետք չէ այնպիսի նախագահ, որը «ծնկի կգա Կրեմլի առաջ», այս մասին Պորոշենկոն գրել է Twitter-ի իր էջում:
«Ուկրաինացիներին պետք չէ նախագահ և գերագույն հրամանատար, որը ծնկի կգա Կրեմլի առաջ: Պետք չէ նախագահ ու գերագույն հրամանատար, որը ֆլիրտ կանի ու կքչփչա Պուտինի հետ: Մեզ պետք չէ նախագահ ու գերագույն հրամանատար, որը առաջինը կստորագրի կապիտուլյացիայի դադարեցման մասին փաստաթուղթը»,- ասել է Պորոշենկոն:
Նրա այս գրառումը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել, մասնավորապես՝ որոշ ուկրաինացիներ գրել են, որ իրենց պետք չէ նախագահ ու գերագույն հրամանատար, «որը միևնույն ժամանակ գողանում է ու առևտուր անում Ռուսաստանի հետ»:
Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված են այս տարվա մարտի 31-ին: