«Կա­ռա­վա­րու­թյու­նը ներդ­րու­մա­յին ծրագ­րեր ու դրանք սպա­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Այս­պես մենք ակն­հայտ քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի ճա­նա­պար­հով... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մում որո­շա­կի լար­վա­ծու­թյուն կա ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Քա­ղա­քա­կան դաշ­տի «դա­վադ­րա­պաշ­տա­կան» էլե­մենտ­նե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 23.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

«Արագած» ռեստորանի բակում՝ ձկների համար նախատեսված լողավազանում, հայտնաբերվել է Ապարանի 54-ամյա բնակչի դին

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում՝ «Արագած» ռեստորանային համալիրի բակում՝ ձկների համար նախատեսված լողավազանում տղամարդու դի կա:

Նմանատիպ ահազանգ հնչել է նաև ոստիկանության Ապարանի բաժնում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժի օպերատիվ խումբը:

Ոստիկաններն ու փրկարարները լողավազանից դուրս են բերել Ապարան քաղաքի բնակիչ, 54-ամյա Վաչիկ Թադևոսյանի՝ ջրահեղձ եղած դին: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչներն ու ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության փորձաքրեագետը: Օպերատիվորեն ժամանել են նաև դատական բժիշկը և դի տեղափոխող հերթապահ խումբը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կայքը հայտնում է, որ Վ. Թադևոսյանը փետրվարի 8-ից իր հարազատների կողմից որոնվում էր և այսօր առավոտյան նրա հարազատները դիմել էին Ապարանի ոստիկանություն:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նշված ռեստորանային համալիրում տեղադրված տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է Վ. Թադևոսյանը լողավազանի մոտ սայթաքում և մի տևական ժամանակ փորձում է վեր կենալ, սակայն չկարողանալով՝ գլորվում և ընկնում է լողավազանի մեջ: Քննիչը նույնպես առգրավել է տեսախցիկի կողմից արձանագրված այդ պահը:

website by Sargssyan