Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականին նորածին երեխաներին առավել հաճախակի տրվող անունները։

Ըստ այդ հրապարակման՝ աղջիկներին ամենաշատը տրվող անունը Նարեն է՝ 657, այնուհետեւ հաջորդում են Մարիա՝ 598, Մանե՝ 495, Մարի՝ 486, Արփի՝ 421, Էլեն՝ 402, Անահիտ՝393, Մարիամ՝ 391, Միլենա՝385, Եվա՝ 383 անունները։

Տղաներին ամենաշատն անվանակոչում են Դավիթ՝ 1403, այնուհետեւ հաջորդում են Նարեկ՝1077, Հայկ՝ 529, Մարկ՝ 525, Տիգրան՝ 519, Ալեքս՝ 472, Արեն՝ 426, Արթուր՝ 413, Գոռ՝408, Սամվել՝353 անունները։