Պարգեւավճարները չեն գերազանցել մեկ դրույքը. Բոլորն ստացել են. Արագածոտնի մարզպետ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈչ մեկը մի քանի անգամ ավել պարգեւավճար չի ստացել, ստորին օղակներից սկսած՝ բոլորը ստացել են, եւ այդ պարեւավճարները չեն գերազանցել մեկ դրույքը: Այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը:
Նրա փոխանցմամբ՝ պարգեւավճարները եղել են արդյունավետ կառավարման եւ աշխատակիցների լավ աշխատանքի շնորհիվ եւ դա եղել է օրենքով սահմանված կարգով. «Ես հենց հիմա վարորդ են փնտում, 80 հազար դրամ է աշխատավարձը, մարզպետարանի հավաքարարի աշխատավարձը 55 հազար դրամ է: 55 հազար դրամով 2 հավաքարար երեք հարկանի շենքը կարո՞ղ է մաքրել, պարգեւավճար տա՞մ, թե՞ ոչ: Միջին եւ ստորին օղակների համար աշխատավարձը պետք է բարձրանա»,-ասաց նա:
Խոսելով մարզում կատարված բարեփոխումներից, մարզպետն ասաց, որ տարիներ շարունակ գումարները անարդյունավետ են բաշխվել, խնայողություններ չեն արվել, ինչի դեմ էլ իրենք պայքարելու են. «Նույն դպրոցներում 4-5 պահակ են պահել տարիներ շարունակ, հարսներին եւ խնամիներին ընդունել են գործի: Կամ 62 հոգանոց դպրոցում 2 փոխտնօրեն է եղել: Այդտեղ են գումարները կորել»,-նշեց նա:
Դավիթ Գեւորգյանի փոխանցմամբ՝ մարզում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել առողջապահության եւ կրթության ոլորտում: Նա լրագրողներին հորդորեց գնալ եւ ցանկացած աշտարակցու հարցնել հիվանդանոցում կատարված փոփոխութունների մասին՝ սկսած սպասարկումից մինչեւ արդյունավետ կառավարում:
Մարզպետը վերջում նշեց, որ Արագածոտնի հիկնական խնդիրը սոցիալ-տնտեսական վիճակի բարելավուն է, ինչի համար առաջիկայում քննարկվու է ծրագիր, որը տարածաշրջանի համար բացառիկ է լինելու: