Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Քա­ղա­քա­կան դաշ­տի «դա­վադ­րա­պաշ­տա­կան» էլե­մենտ­նե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բանակի թեմայով հերթական շահարկումը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 22.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Այդ պատճառով եմ երբեմն սրճարան գնում. Փաշինյանը՝ հետադարձ կապի մասին Դանակահարություն Ծարավ Աղբյուրի փողոցում. հարվածը եղել է սրտի մոտ Դավիթ Սանասարյանի կինը վիրավորել է Ալեն Սիմոնյանին (լուսանկար) Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա․ Աշոտյան Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3 Դոլարի փոխարժեքը նվազել է 482 դրամից. Եվրոն եւս էժանացել է Հայաստանի Մ-19 հավաքական - «Արցախ» խաղի գոլերը Գովազդատուների շուկան խիստ նվազել է (տեսանյութ) ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Պաշտոն զբաղեցնելն ու ազդեցիկ կապերը մի դեպքում կարող են խոչընդոտել գործի քննությանը, բազմաթիվ այլ դեպքերում՝ ո՞չ 1 տարի առաջ այս օրը ՀՀ 3-րդ նախագահը ողջ աշխարհի առաջ սպառնաց հայ ժողովրդին. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Ի՞նչ մեթոդով է պարզվելու՝ Մարտի 1-ին ով է տուժել, իսկ ով՝ ոչ (տեսանյութ)

Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա. փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Կառավարությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է նրան արգասաբեր աշխատանք եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Մհեր Գրիգորյանը նշել է, որ պատմամշակութային ամուր կապերն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունները լավ հիմք կարող են լինել առեւտրատնտեսական համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ երկու երկրների միջեւ սերտ կապեր կան նաեւ կրթության, մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում, որտեղ նույնպես համագործակցության մեծ ներուժ կա:

Փոխվարչապետը ներկայացրել է ԵՏՄ անդամ պետությունների եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը եւ հույս հայտնել, որ համաձայնագրի կնքումը նաեւ դրական ազդեցություն կունենա երկկողմ համագործակցության խորացման համար:

Եգիպտոսի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ ջանք չի խնայի հայ-եգիպտական միջպետական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ տարբեր ոլորտներում առկա համագործակցության եւ դրա հետագա զարգացման հնարավորությունների ու հեռանկարի շուրջ:

website by Sargssyan