Ի վեր­ջո, քա­նի՞ մարդ կմնա գործազուրկ «նոր Հայաստանում» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Հեղափոխություն» նաև հեռուստահեռարձակման ոլորտո՞ւմ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գրոհում է իշխանության «սորոսական» գվարդիան ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ԱՊՐԻԼԻ). Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Որքանո՞վ են ավելացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) Ալիեւը Պեկինում է․ նրան ընդունել է Չինաստանի նախագահը ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը Լեւոն Արոնյան․ Այս տխուր օրը ես միշտ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր օգնել են մեզ պահպանել մեր ազգը Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին Լոս Անջելեսի Միասնական դպրոցների վարչությունը նախատեսում է ապրիլի 24-ը ազատ օր հայտարարել և փակել դպրոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն Սարգսյան Փոքրիկ տղան երգում է Ծիծեռնակաբերդում Ի՞նչ իմաստ ուներ այդքան մեծ գումար հատկացնել այդ օրվան. Շուշան Պետրոսյանը՝ «Քաղաքացու օրը» նշելու մասին Զապորոժիեում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ) Եթե ուզում էինք Թուրքիային փաստի առաջ կանգնեցնել, պիտի վավերացնեինք. Արամ Սարգսյան Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Պիտի դիմադրենք՝ մինչեւ մի օր թուրք բառն ածականից գոյական դառնա. Մանսուրյան

Ռուսական գազի մատակարարումները Հայաստանին իրականացվում են արտոնյալ պայմաններով․ Կարասին

Ռուսական բնական գազի մատակարարումները Հայաստանին իրականացվում են արտոնյալ պայմաններով՝ համեմատած համաշխարհային գների հետ, որոնք որոշվում են պայմանագրային հիմունքներով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

Նրա խոսքով, 2018թ․ դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ գազի առքուվաճառքի պայմանագրի ժամկետը լրանալու կետ կապված՝ ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի, Հայաստանի համար գազի գինը 2019թ․ կկազմի 165 ամերիկյան դոլար՝ 1000 խ/մ-ի համար։

«Պետք է նաեւ հաշվի առնել, որ ռուսական արտահանողը կալորիականության հետ կապված գազի գնի վերահաշվարկ չի կատարել ( մատակարարվող գազը տարբերվում է բարձր ջերմատարողությամբ): Սա դե ֆակտո լրացուցիչ կոմերցիոն զեղչ է իրենից ներկայացնում, որն արտացոլում է երկու երկրների միջեւ դաշնակցային բնույթը: Ռուսաստանից գազի մատակարարումները (տարեկան մոտ 2 մլրդ խորանարդ մետր) ամբողջությամբ բավարարում են հանրապետության կարիքները:

Հարկ եմ համարում նշել, որ երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում մասշտաբային բնույթ են կրում եւ չեն սահմափակվում ռուսական գազի մատակարարումների գնագոյացման հարցերով», - ասել է ռուս դիվանագետը:

website by Sargssyan