Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գրաբարյան ցիտատներով եվրանեսթյան ձևաչափեր

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՀՀ-ում արդեն մոտ մեկ տարի ՝ ինչ այլ իրականություն է տիրում, այս ֆոնին հատկանշական է հատկապես նորընծա իշխանությունների արտասահմանյան այցերը, որոնք անցնում են բավականին բուռն ու ջերմ ոգևորվածությամբ: Ամենատարբեր միջոցառումների, վեհաժողովների մասնակցող պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները վերադարձից հետո հոխորտալից ու վերամբարձ տոնով շեշտում են, թե ինչպես են արտասահմանցի գործընկերներին պատմել հայաստանյան հեղափոխության մասին: Վարչապետի՝ դրսի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ ՀՀ-ում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: Իսկ արդեն օրերս լրագրողներին նույն բանը փոխանցեցին նաև ԵԽԽՎ-ի ու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների հայաստանյան պատվիրակության անդամները՝ նշելով, թե եվրոպացի գործընկերները ողջունել են Հայաստանում տեղի ունեցած «վերջին գործընթացները»:

Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքրականն այն է, որ ապրիլյան իշխանափոխությունից հետո թավշե հեղափոխության էյֆորիայի մեջ գտնվող չինովնիկները փոխանակ գործով զբաղվեին պարբերաբար կենացային և ուղեղային մերսում հիշեցնող քաղաքական չելենջներով են զբաղված: Խորհրդարանի լուծարումից, արտահերթ ընտրություններ անցկացնելուց, օրենսդիր ու գործադիր նոր մարմիններ ստեղծելուց հետո Հայաստանի պատվիրակներն արտասահմանցիներին հեղափոխության մասին չէ, որ պետք է պատմեն կամ գովեն իրենց սխրանքները: Նման ձևաչափի հանդիպումները հրաշալի առիթ են երկրի տնտեսական առաջընթացի, հարևան երկրների հետ հարաբերությւոնների, ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական վերադասավորումների մասին քննարկումներ ծավալելու համար: Փաստ է, որ առաջնահերթը` Արցախյան հիմնախնդրի ու մեր հարևան երկրի ռազմատենչ նկրտումների մասին կարևորագույն հարցը, ինչի մասին պետք է մշտապես խոսել՝ հաճախ նույնիսկ հաշվի չառնելով հանդիպման ձևաչափն ու բովանդակությունը:

Երիտասարդ երեսփոխանների միջազգային ասպարեզում թավշյա հեղափոխության մասին խոսելու ցանկությունն այնքան մեծ է, որ «Իմ քայլը» խմբակցության տքնաջան ջանքերի շնորհիվ, ՆԱՏՕ-ի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տավիրակություններում խորհրդարանական ընդդիմությունից ներկայացուցիչ չի լինի: Անշուշտ խելամիտ չէ նմանատիպ պատվիրակությունում և նման ձևաչափերում աշխատելու փորձ ունեցող պատգամավորներին չընդգրկելն ու այն ամբողջությամբ անփորձներին վստահելը: Միջազգային ամբիոններից արտաբերված ամեն բառն ու խոսքը պետք է կշռադատված, փաստարկված, պետական շահը ներկայացնող ու հստակ ուղերձներ պարունակող լինի: Սա արդեն հայրենի ԱԺ-ի քաղաքական հարթակը չէ, որ պատգամավորները գրաբարյան ցիտատներ անեն, կամ խոսեն Իրանի ավտորիտար լինելուց:

Իսկ թե ՀՀ-ում տեղի ունեցածն իրականում հեղափոխություն էր, թե բունտ, պարզ արտացոլվում է կառավարության ներկայացրած ծրագրում: Ըստ հեղափոխության գաղափարախոսության՝ ակնկալվում էր, որ կառավարությունը պետք է հեղափոխական ծրագիր ներկայացներ՝ աշխարհայացքային ու փիլիսոփայական մոտեցումներով, տնտեսական ու կառուցվածքային ռեֆորմներով, սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունների հայեցակարգերով: Պետք է համազգային քննարկումներ ընթանային, պատգամավորները, միմյանց հերթ չտալով, այնքան ելույթներ ունենային, որ ամբողջ ազգը նրանց անուն առ անուն ճանաչեր, կամ ուղղակի մտքի ու ոգու հեղափոխությունը պետք է հանգիստ չտար: Բայց տեսանք, որ նախորդ իշխանություններին ճառ ու կենաց ասելու մեջ մեղադրող ներկաներն այժմ էլ ավելի «ճոխ» կենաց-ծրագիր են ներկայացրել՝ պետական այդ փաստաթղթում չմոռանալով ևս մեկ անգամ նշել, որ կառավարության ծրագիրը նպատակ ունի երջանկացնելու մարդկանց:

Անդրանիկ Հարությունյան

Սամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում