Ամանորի գիշերը նռնակի պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել. ՔԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ռազմամթերքի՝ նռնակի, հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով առաջացած պայթյունից պարտադիր ժամկետային զինծառայողներ են վիրավորվել։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Պայթյունի հետեւանքով Ս.Թորոսյանը, Մ.Մանուկյանը եւ Ա.Մարաբյանը ստացել են պայթյունաբեկորային մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Panorama.am-ի տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով վիրավոր զինծառայողներից մեկը դեռ հոսպիտալում է։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը։ Այս տեղեկությունը մեկ ամիս անց միայն հաստատել էր ՊՆ–ն։