Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին Սիրիայում բացահայտվել է գաղտնի ձայնագրություններում. Հարութ Սասունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Թուրք լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը  Ստոկհոլմի ազատության կենտրոնի հետաքննական կայքէջում բացահայտել է, որ «Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գաղտնի աղբյուրներից ստացված հարյուրավոր հեռախոսային գաղտնալսումների ձայնագրությունները ցույց են տալիս, թե ինչպես է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամական կառավարությունը թույլ տվել և նույնիսկ հեշտացրել օտարերկրյա և թուրք զինյալների տեղաշարժը Թուրքիայի սահմանից դեպի Սիրիա՝ Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ, հայտնի է նաև որպես ԻՍԻՊ (ISIS) կամ Դաեշ) ջիհադիստների հետ կողք կողքի կռվելու համար»։

Բոզքուրտի բացահայտած այս գաղտնի փաստաթղթերը «ցույց են տալիս, որ ISIS-ի և թուրքական անվտանգության ծառայության աշխատակիցների միջև գոյություն ունեցող թաքուն համաձայնությունը թույլ է տվել մաքսանենգներին ազատորեն գործել թուրք-սիրիական 822 կիլոմետրանոց անապահով սահմանի երկու կողմերում՝ առանց Էրդողանի կառավարության կողմից հետևանքների։ Համաձայնագիրը նաև թույլ է տվել ISIS-ին մատակարարման գծեր անցկացնել սահմանի երկայնքով և վիրավոր զինյալներին բուժման նպատակով հետ տեղափոխել Թուրքիա»։

ISIS-ի այս չարամիտ մաքսանենգ գործողության ղեկին Իլհամի Բալին է, ծնունդով սաուդցի 36-ամյա մի թուրք, Աբու Բաքր ծածկանունով։ Նա նպաստել և կազմակերպել է «մեծ թվով օտարերկրյա և տեղացի զինյալների շարժը թուրք-սիրիական սահմանի երկայնքով… Բալին նաև ISIS- ի համար ապրանքներ է տեղափոխել սահմանից, սկսած կոշիկից ու հագուստից մինչև ձեռնաշղթաներ, անօդաչու թռչող սարքերի մասեր, հեռադիտակներ, վրաններ, լուսարձակներ և նույնիսկ նավակ։ Բացի այդ, գաղտնալսումները ցույց են տալիս, որ թուրքական  կառավարությունը գիտեր 33 թուրք քաղաքացիների անունները և նրանց գտնվելու վայրերը, որոնք խոստացել էին աշխատել որպես վարորդներ ISIS-ի մաքսանենգության ցանցում», տեղեկացրել է Բոզքուրտը։

Թուրք դատախազների պաշտոնական մեղադրանքների համաձայն՝ «Բալին մեղադրվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2015 թ. երեք մահաբեր ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ, որոնք խլեցին 142 մարդու կյանք։ Մեկ տարի անց, քրեական դատարանը Բալիին ձերբակալելու ևս մեկ հրահանգ է տվել. նա կասկածվում էր ինքնասպան ահաբեկչության մեջ ունեցած դերակատարության համար, որը տեղի էր ունեցել 2015 թ. հոկտեմբերի 10-ին, Անկարայում և ամենամահաբերն էր Թուրքիայի պատմության մեջ։ Պայթյունի հետևանքով զոհվեց 105 խաղաղ բնակիչ, ներառյալ երկու ինքնասպան ահաբեկիչները, քանի որ ISIS-ի զինյալների հարվածն ուղղված էր հասարակական կազմակերպություններին և ձախակողմյան ու քրդամետ կուսակցությունների կողմնակիցներին, որոնք խաղաղ ցույց էին իրականացնում քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ՝ 2015 թ. նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ», պարզաբանել է Բոզքուրտը։ Թեև թուրքական իշխանությունները գիտեին Բալիի ճշգրիտ տեղը, և թուրքական դատարանները նրան ձերբակալելու մի քանի հրահանգ էին տվել, Էրդողանի կառավարությունը թույլ տվեց նրան ազատորեն տեղաշարժվել Թուրքիայի և Սիրիայի միջև։

Հեռախոսային գաղտնալսումները նաև ցույց տվեցին, որ ISIS-ը թեժ գիծ է ունեցել Սիրիայի և Թուրքիայի ահաբեկիչների միջև:

 
Բալին վերահսկել է հեռախոսազանգերը և կազմակերպել զինյալների փոխադրումը Թուրքիայից դեպի Սիրիա։ Ձայնագրություններից մեկում, մի վրացի զինյալ՝ Լաշա Նադիրաշվիլի անվամբ, ասել է Բալիին, որ չորս ջիհադիստներ սպասում են Գազիանթեպի առևտրի կենտրոնում, որից մինչև սիրիական սահման մեքենայով մեկ ժամվա ճանապարհ է։ Բալին տեղեկացրել է ջիհադիստներին նշանակված հանդիպման վայրի մասին, որտեղից կվերցնի նրանց և կօգնի անցնել սահմանը։ Մեկ այլ ձայնագրության մեջ, ռուս ջիհադիստ Ալեքսանդր Պուշչուկը Բալիին ասել է, որ Գազիանթեպում 11 հոգի են սպասում, որ իրենց վերցնեն:

Գաղտնի ձայնագրությամբ նաև լսել են, թե ինչպես է Բալին ISIS-ին զեկուցում ջիհադիստների թվաքանակի մասին, որոնց նա օգնել է մաքսանենգ ճանապարհով անցնել Սիրիա։ «Ըստ հեռախոսազրույցների գաղտնալսումների՝ միջին հաշվով մեկ օրում մեկ անցակետից ISIS-ը մաքսանենգությամբ թուրք-սիրիական սահմանով անցկացրել է 50-ից մինչև 100 զինյալ, որն ամենահամեստ հաշվարկներով կազմում է տարեկան ավելի քան 15 հազար մաքսանենգ», գրել է Բոզքուրտը։

Ջիհադիստներին Բալիի տրամադրած մեկ այլ կարևոր ծառայությունը նրանց բուժումն էր Անկարայի Դանիշմանլիք (M.I.S. Danismanlik) հիվանդանոցում։ Բալիի և Դանիշմանլիքի սեփականատեր Սավաս Դողրուի հեռախոսային խոսակցության գաղտնալսումից պարզվել է, որ ISIS-ի 16 զինյալների բուժման համար վճարվել է 62 հազար դոլար։ Մեկ այլ խոսակցության ընթացքում Դողրուն բողոքել է Սիրիայից մաքսանենգ ճանապարհով տեղափոխված ISIS-ի ահաբեկիչների վիրահատությունների համար չվճարված 150 հազար դոլարի հաշիվների մասին։

Գաղտնալսումներով մեղադրվոմ է նաև MIT-ը (Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը)՝ ջիհադիստներին օգնելու համար՝ խուսափելու տեղական ոստիկանությունից։ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը նախագահ Էրդողանի մտերիմ վստահելի անձն է։ 2014-ին MIT-ի պաշտոնյաներին բռնել էին սահմանին զենքով բարձված մաքսանենգ բեռնատարներով, որոնք նախատեսված էին Սիրիայի ջիհադիստների համար։ Թուրքիայի կառավարությունը շատ արագ ազատ արձակեց  MIT-ի աշխատակիցներին և դավաճանության մեջ մեղադրեց մաքսանենգ զենքերը բացահայտած լրագրողին։  

Բալիի և թուրք զինվորի խոսակցության ձայնագրությունում, Բալիին ասել են, որ նա կստանա այն, ինչ նրան անհրաժեշտ է։ Երկու կողմերը համաձայնել են, որ ISIS-ի և թուրքական անվտանգության աշխատակիցների միջև որևէ առճակատում չկա։

Հետաքրքիր է, որ այն ժամանակվա վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռուստատեսությամբ հայտարարել է, որ կառավարությունը չէր կարող ձերբակալել ինքնասպան ահաբեկիչներին մինչև գործողությունը, չնայած որ Թուրքիան նախապես զգուշացվել էր և ուներ հնարավոր ինքնասպան ահաբեկիչների անունների ցանկը։ Այս ինքնասպանություններով ուղեկցված պայթյունները, փաստորեն, բարձրացրեցին Էրդողանի իշխող կուսակցության վարկանիշը 2015 թ. նոյեմբերին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին…

Այնուհետև, Բոզքուրտը հայտարարել է, որ լուրջ հարցեր կան «ISIS-ի, Ալ Քաիդայի և այլ զինված ջիհադիստական խմբերի դատական գործերի վերաբերյալ, որոնք հետաքննվում, հետապնդվում և դատվում են Թուրքիայում։ ISIS-ի գործով զարմանալիորեն քիչ թվով մեղադրականները ցույց են տալիս, թե ինչպես թուրքական կառավարությունը չի ցանկանում հաջողությամբ վարել ISIS-ի դատական գործերը»։

Բոզքուրտը ճիշտ է նշել, որ Էրդողանի կառավարությունը օգտագործում է ամենախիստ միջոցներ անմեղ լրագրողներին, իրավապաշտպաններին, դասախոսներին, քաղաքական ընդդիմադիրներին ձերբակալելու համար, սակայն շատ մեղմ է վարվում իրական ահաբեկիչների հետ. «Այն փաստը, որ շատ դեպքերում ISIS-ի և Ալ Քաիդայի ձերբակալված անդամներին բաց են թողնում մի պարզ ապտակով, կարելի է բացատրել միայն քաղաքական քողարկմամբ և կառավարության կողմից տրամադրված պաշտպանությամբ»։

Կարծում եմ, որ եվրոպական երկրները և Միացյալ Նահանգներրը պետք է խիստ միջոցներ ձեռնարկեն՝ Էրդողանի կողմից Սիրիայում ահաբեկիչների աջակցությունը սահմանափակելու համար: Տարօրինակ է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ աջակցում  և զինում է ահաբեկիչներին, որոնք սպանություններ են իրականացնում ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրներում։ Չպետք է թույլ տալ, որ սա շարունակվի։ Նախագահ Թրամփի հայտարարությունը՝ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումն այն պատճառաբանությամբ, որ թուրքական զինված ուժերը կշարունակեն ISIS-ի դեմ պայքարը, վտանգավոր որոշում է, որը Թուրքիային թույլտվություն կտա Սիրիայում և այլուր ահաբեկիչներին ուժեղացնելու համար…

Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

   
Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին