Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայկական զորախումբ Սիրիայում. ռուսական կողմին դուր գալու հակասական հետևանքը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սիրիա զորախումբ ուղարկելու շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են՝ հաշվի առնելով ոչ միայն խնդրի միջազգային նրբերանգները, այլև պաշտոնական հավաստիացումների և պարզաբանումների հակասականությունը: Մի կողմից հայտարարվում է, որ մեկնել է ոչ թե զորախումբ, այլ մասնագետների խումբ, մեկ այլ կողմից հայտարարվում է, որ այդ որոշումը կայացվել է Հայաստանի և Սիրիայի միջև եղած համագործակցության պայմանագրի շրջանակներում, որը կնքվել է 2001թ.–ին, բայց չի նշվում, որ այդ համագործակցությունը ռազմատեխնիկական է: Սիրիական կողմի հետ համապատասխան փաստաթուղթը նշվում է, որպեսզի ստվերվի ռուսական կողմի հետ հայկական զորախմբի առնչության փաստը, իսկ այդ փաստը մեկնաբանվում է կիսատ. ռուսական կողմին վերագրվում են բացառապես լոգիստիկ գործառույթներ: Անհասկանալի է նաև, որ հայկական զորախումբ երկրից դուրս մեկնում է առանց կառավարության համապատասխան որոշման՝ պատասխանատվությունը գցելով ՊՆ–ի վրա, ինչպես նաև առանց համապատասխան խորհրդարանական քննարկումների:

Այսինքն, վերոնշյալ փաստերի համադրումից ակնհայտ է, որ առնվազն առկա է որոշակի տեխնիկական անփութություն, իսկ ավելի իրատեսական հայացքի դեպքում տեսնում ենք, որ ռուսական կողմին անհապաղ դուր գալու ջանքերի արդյունքում կա որոշակի հակասականություն հնչող հայտարարություններում: 

Այս հակասականությունն ավելի է սրվում, եթե նկատի ունենանք, թե ինչպես ժամանակին հակառուսական դիրքավորվող շրջանակներ հիմա ակտիվորեն գովերգում են Սիրիա զորախումբ ուղարկելու որոշումը: Խոսքը այն նույն շրջանակների մասին է, որոնք ժամանակին պատրաստ էին աղմուկ բարձրացնել ու այդ աղմուկը ամիսներով չդադարեցնել, եթե Հայաստանը որոշեր չմասնակցել ՆԱՏՕ–ի որևէ զորավարժության: 

Ինչևէ: Զորախմբի գործուղումն արդեն կայացած փաստ է: Խնդրի սկանդալայնությունը որոշակիորեն մեղմվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Սիրիայի հետ ունեցել է ավանդական բարեկամական հարաբերություններ: Սա ներքին լսարանի համար համոզիչ փաստարկ է: Սակայն արտաքին լսարանի համար ռուսական լոգիստիկայով, իսկ մեծ հաշվով ռուսական հովանու ներքո և ռուսական նախաձեռնությամբ հայկական զորախումբը դիտվելու է որպես արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հստակ ազդակ: 

Ազդակն, իհարկե, նոր չէ: Նախորդ իշխանությունն էլ էր նմանատիպ ազդակներ տալիս, ու դրանց հիմքում կրկին ռուսական կողմին դուր գալու հանգամանքն էր: Պարզապես նախկինում այդ ազդակները մեկնաբանվում էին որպես լեգիտիմության դեֆիցիտից բխող քայլեր: Այժմ, երբ լեգիտիմության հարցը քննարկումներից դուրս է, հարց է ծագում՝ որն է նման պրոռուսական ակտիվ քաղաքական կուրսի իմաստը: Պաշտոնապես հայտարարվում է, թե սրանով հայ–ռուսական հարաբերությունները բարձրացվում են նոր մակարդակի: Թե ինչպես են այդ հարաբերությունները բարձրանալու նոր մակարդակի Սիրիայում, որտեղ բոլորը պատերազմում են բոլորի դեմ, ու կոնֆլիկտի լուծման հեռանկարները գնալով մշուշոտ են դառնում, դժվար է ասել: Դժվար է նաև ասել, թե բացի սիմվոլիկ ներկայությունից, ինչ ենք մենք կարողանալու անել նույն Սիրիայում: Կամ ինչ կարող էինք անել, բայց չէինք անում ու հիմա ստիպված ենք անել, բայց ռուսական նախաձեռնության ներքո: 

Հայ–ռուսական բազմաշերտ հարաբերությունների վերանայումը, փաստորեն, սկսվել է ռուսական կողմին ամեն գնով դուր գալու և հանուն դրա հապճեպ, հակասական ընթացակարգերով որոշումներ կայացնելով: 

Մեծ հաշվով, այս փնթիությունն ու որոշման քաղաքական մոտիվը հուշում են, որ լեգիտիմության գործոնը փաստորեն չի օգնում ու չի դառնում երկնքից մանանա, ինչպես ներկայացվում էր նախկինում: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում