Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ամեն ինչ սկսել զրոյից. բանակցային նոր փուլի մեկնարկը

ПОЛИТИКА

regnum.ru–ն «Լեռնային Ղարաբաղ. ամեն ինչ մաքուր թղթից: Արդյոք կկայանա Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը Մյունխենում» վերնագրով հոդվածում գրում է, որ փետրվարի 16–18–ին Մյունխենում տեղի կունենա անվտանգության հերթական համաժողովը: Կքննարկվեն Եվրոպայի ապագան, տրանսատլանտյան հարաբերությունները և Մերձավոր Արևելքի հակամարտությունը: Միջոցառմանը կմասնակցեն մոտ 20 երկրների նախագահներ և վարչապետներ, շուրջ 500 քաղաքական գործիչներ և փորձագետներ, պետք է անցկացվեն 30 տարբեր զեկուցումներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներով շուրջ 2000 երկկողմ հանդիպումներ անցկացնելու մասին: Մյունխենում հնարավոր է նաև, որ հանդիպեն Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը: Ավելի վաղ Մնացականյանը ասել էր, որ ինքը կլինի Մյունխենում, Մամեդյարովը ևս կլինի, և ոչինչ չի բացառվում: Միևնույն ժամանակ, Մնացականյանը նշել է, որ չի կարող իմանալ, թե երբ կլնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ ոչ պաշտոնական հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քանի որ հայտնի չէ, թե վարչապետը կլինի՞ Մյունխենում , թե՞ ոչ: Մնացականյանը փորձառու դիվանագետ է և գիտի, թե ինչ ասել, երբ ասել և ինչպես ասել: Նա արդեն մի քանի հանդիպում ունեցել է Մամեդյարովի հետ, և դա դրական են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ահա թե ինչու պետք է ուշադրություն դարձնել Մնացականյանի այն արտահայտությանը, որ հիմա արդեն բանակցություններ են վարվում միջնորդների հետ ըստ այն օրակարգի, որը ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումների և բանակցությունների արդյունքում : Դրանից ելնելով՝ կարելի է հանգել այն եզրակացությանը, որ Մյունխենում Մնացականյան–Մամեդյարով ձևաչափի ենթադրյալ հանդիպումը, եթե պատրաստված էլ է, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը այդ ամենին ընդամենը միջնորդավորված առնչություն ունի կամ ընդհանրապես չունի: Սա առաջին կարևոր պահն է: Երկրորդն այն է, որ Ալիև–Փաշինյան հանդիպումները Դուշանբեում և Դավոսում անցկացվել են առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի, չնայած միջնորդները հետագայում ողջունեցին այդ հանդիպումները: Միջնորդները հատկապես ոգևորված էին արտգործնախարարների՝ Փարիզի բանակցությունների արդյունքների գաղտնիությամբ, երբ նրանք առաջարկեցին հակամարտող կողմերին «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ քայլեր ձեռնարկել»: Դա կարելի է ընկալել որպես քաղաքական իրողություն միայն այն դեպքում, եթե մշակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ համաձայնագրի նախագիծ, որին պետք է պատրաստ լինեն Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները: Տրամաբանորեն, Մնացականյան–Մամեդյարով և Ալիև–Փաշինյան զույգերի աշխատանքի արդյունքում պետք է ամրապնդվեն ձեռք բերված դիրքորոշումները: Սակայն ինչ–ինչ պատճառներով կա ձախողում, որի պատասխանատվության մի մասը ընկնում է Բաքվի վրա, որտեղից արդեն իսկ «առաջիկա հաղթանակի» բույրն էր սկսում տարածվել՝ ստեղծելով այն մթնոլորտը, որ Երևանը մտադիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համաձայնագիր Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններում: Ակնհայտ էր, որ կողմերը, իրոք, որոշակի փոխզիջումային լուծումներ էին գտել: սակայն Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմը չի պատասխանելու Ղարաբաղի շուրջ փոխզիջումների պատրաստակամության մասին հարցին, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին: Ստացվում է, որ արդեն պաշտպանվող վարչապետը առաջին հերթին Ադրբեջանին է առաջարկում բացել խաղաքարտերը: Այնուամենայնիվ, Փաշինյանը պարզաբանել է, որ նա նույնիսկ չի քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Բաքուն մեղադրեց նրան «բանակցային գործընթացը խափանելու մեջ»: Ավելին, նա հայտարարեց, որ Հայաստանի հետ ակտիվ բանակցային գործընթացի հիմքը Հայաստանի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձն է: Սակայն սա Փաշինյանին «գցելու» տպավորություն է ստեղծում, քանի որ պարզվում է, որ բանակցություններ են վարվում Բաքվի առաջարկների , այլ ոչ թե փոխզիջման տարբերակների հիման վրա:Այժմ Հայաստանի վարչապետը հակակշռում է՝ հայտարարելով, որ Հայաստանի համար առաջնահերթ է ապահովել Ղարաբաղի անվտանգությունը և նրա ներգրավվածությունը բանակցային գործընթացում: Սա Ալիևի առաջարկած նոր բանակցային օրակարգն է: 

Դժվար չէ հասկանալ, թե ինչու նման փոխակերպում տեղի ունեցավ բանակցային գործընթացում: Մեր կարծիքով, դա առանց արտաքին գործոնի միջամտության չէր լինի:

Մեկ բան ակնհայտ է՝ հակամարտության կարգավորման դիվանագիտական առաջընթացի նախորդ բոլոր պայմանները վերանում կամ նեղանում են: Ներառյալ «երկրների բնակչությանը խաղաղության նախապատրաստման » առումով, քանի որ այդ թեզը հենց սկզբից լուրջ մեթոդաբանական բացթողում էր՝ պայմանավորված հիմնարար սկզբունքների բացակայության հետ: Այնպես որ, այս պարագայում, հավանական է, որ իրավիճակը վերադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի վերահսկողության տակ: Վերջին փորձը ցույց տվեց, որ նման բարդ հակամարտությունը չի կարող լուծվել հինգ–վեց հանդիպումների արյունքում, դա քաղաքական միրաժ է: Ցանկացած համաձայնություն պետք է խնամքով նախապատրաստել, իրավասու քննարկում իրականացնել, իրազեկվածությունը լրջորեն բարձրացնել և կրթական գործունեություն իրականացնել՝ ուղղված նրան, որ բնակչությունը հասկանա հնարավոր փոխզիջումների մասին: Միայն դրանից հետո հնարավոր կլինի կանխել արտաքին ճնշումը: Առայժմ նման բան չկա, և քանի դեռ «գերակշռում» է այն, թե «ով ում կխորամանկի», ոչինչ չի փոխվի, քանի որ այդ հակամարտությունը ոչ միայն պարզապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն է, այլ սա վաղուց արդեն աշխարհաքաղաքական խնդիր է՝ կապված Մերձավոր Արևելքի մարտահրավերների հետ: Այդպիսի հիմնարար բազային սկզբունքները չհասկանալը տանում է և տանելու է դիվանագիտական փակուղու: Ահա թե ինչու, եթե Մյունխենում տեղի ունենա Մնացականյան– Մամեդյարով հանդիպումը, նրանք ստիպված կլինեն սկսել զրոյից՝ մաքուր թղթից:

Կամո Խաչիկյան

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ