Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ հաշվին է պետությունը փորձում խթանել զբոսաշրջությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Անցյալ տարի, հոկտեմբերին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ անցկացված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկել է ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում գործող ԱԳԼՃԿ–ների տարածքում սանհանգույցներ կառուցելու և դրանք օրենքների պահանջներին համապատասխանեցնելու հարցն օրակարգային դարձնել։ 

Նախարարը մարզպետներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ իրազեկման աշխատանքներ կիրականացնեն։ Իրազեկման աշխատանքները տևել են մի քանի ամիս, իսկ հիմա արդեն, ինչպես ասում են, հարցը հասել է դիվանբաշուն: Եվ այն ԱԳԼՃԿ–ները, որոնք իրազեկվելուց հետո այս ուղղությամբ որևէ աշխատանք չեն սկսել իրականացնել, կարող են անգամ տուգանվել:

Այս առիթով խմբագրությունն օրերս ահազանգ էր ստացել հեռավոր մարզերում գտնվող ԱԳԼՃԿ–ների սեփականատերերից, որ իրենց ԱԳԼՃԿ–ներում ամսական շրջանառությունն այնքան քիչ է, որ չեն կարողանում շահույթով աշխատել, անգամ աշխատակիցներին ժամանակին աշխատավարձ տալ:

«Երբ օրական մեկ կամ երկու մարդ է գազ լցնում մեզ մոտ, ինչպե՞ս կարող ենք հիմա էլ այդքան լրացուցիչ ծախս անել և զուգարան կառուցել: Նախարարի հանձնարարականին կցված պահանջներին համապատասխանող զուգարան կառուցելու համար մոտ 10–15 հազար դոլար գումար է հարկավոր ծախսել:

Եվ այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք նման բեռի տակ մտնել, երբ մի կերպ ենք կարողանում աշխատողի աշխատավարձը տալ, նույնիսկ աշխատավարձն ենք իջեցրել, որ կարողանանք ծախսերը փակել: Ինչպե՞ս կարելի է միջպետական ավտոմայրուղու և կորած–մոլորած մի վայրում գտնվող ԱԳԼՃԿ–ների միջև տարբերություն չդնել և բոլորից նույն բանը պահանջել: Ստիպված պետք է կամ բիզնեսը փակենք, կամ էլ վաճառենք, ուրիշ ճար չունենք»,– ասում էին մեզ ահազանգողները: 

Հարցի շուրջ մեր սեփական լրագրողական ուսումնասիրությունները նույնպես ցույց տվեցին, որ իսկապես, նման խնդիր կա, ինչը բավականին դժգոհություններ է առաջացրել հեռավոր գյուղերում գտնվող և ցածր եկամուտ ունեցող տնտեսվարողների շրջանում: 

Պարզելու համար, թե մեր երկրում ու հատկապես մարզերում առկա բազմաթիվ խնդիրներից՝ ոռոգման, խմելու ջրի, ենթակառուցվածքների, լուսավորության բացակայության կամ, լավագույն դեպքում, անմխիթար վիճակի և բազմաթիվ այլ խնդիրների պարագայում ինչո՞ւ է հանկարծ այդքան կարևորվել ԱԳԼՃԿ–ներում զուգարաններ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու հարցը, զրուցեցինք ՏԿԶ նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանի հետ:

Նա տեղեկացրեց, որ հարցը վարչապետի և նախարարի անմիջական վերահսկողության տակ է գտնվում, հիմնական գործառույթներն իրականացվում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, իսկ մարզպետարաններն ընդամենը աջակցում են այդ գործընթացներին: Այն կարևորվել է, քանի որ տարիներ շարունակ զբոսաշրջային սեզոնների ժամանակ այս հարցը թեև բարձրացվել է, սակայն այդպես էլ որևէ լուծում չի ստացել, ինչը բավականին ազդում է երկրի իմիջի վրա: 

«Այդ է պատճառը, որ այս պահին գործընթացն ակտիվ ընթանում է բոլոր մարզերում: Տեսչական մարմնի ներկայացուցիչներն այցելում են ԱԳԼՃԿ–ներ և կարգադրագրեր տալիս, որպեսզի նրանց մոտ առկա տարբեր խնդիրները որոշակի ժամկետում վերացվեն: Եվ ես կարող եմ ուրախությամբ փաստել, որ մեր բազմաթիվ տնտեսվարողներ արդեն իսկ սկսել են վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել: Հիմնական շեշտադրումը միջպետական և միջմարզային ճանապարհների վրա գտնվող ԱԳԼՃԿ–ների մասով է արվում, քանի որ և՛ Շիրակի, և՛ Լոռու, և՛ Սյունիքի մարզերի ուղղությամբ միջպետական ճանապարհների վրա բավականին նորմալ պայմաններում գործող մի շարք ԱԳԼՃԿ–ներ անգամ տարրական պայմաններ ունեցող զուգարաններ չունեն: Մենք արդեն մոտ երեք ամիս է իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում, հորդորում, խնդրում ենք տնտեսվարողներին, որպեսզի նրանք չշարունակեն օրենքի խախտումներով աշխատել»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Պատասխանելով մեզ ահազանգած քաղաքացու հարցին՝ նախարարի օգնականը նշեց, որ թեև օրենքը բոլորին է վերաբերում և բոլորը պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին, սակայն հավաստիացրեց, որ հեռավոր մարզերում գտնվող ԱԳԼՃԿ–ների ու բանուկ վայրերում գտնվողների հանդեպ պահանջներն, այնուամենայնիվ տարբեր կլինեն: 

«Մենք նույնպես որոշ տեղերից նման բողոքներ ստացել ենք և, բնականաբար, մենք էլ ենք հասկանում, որ հեռավոր վայրերում գտնվող ԱԳԼՃԿ–ները, եթե անգամ ցանկություն ունենան, ապա չեն կարող այնքան գումար ներդնել, որ պահանջվող չափորոշիչներին համապատասխանող զուգարաններ կառուցեն: Բայց բոլորը պետք է հնարավորինս ձգտեն հարցին լուծում տալ: Ես հավաստիացնում եմ, որ բոլորի հանդեպ անհատական վերաբերմունք է ցուցաբերվելու և, եթե տեսնենք, որ մարդիկ ինչքան հնարավորություն են ունեցել, այդքանով են բարեկարգում իրականացնում և դա շարունակական բնույթ է կրելու, որևէ մեկը նրանց չի տուգանի: Որևէ մեկը 10–15 հազար դոլար ծախս կատարելու պահանջ չի ներկայացրել հեռավոր մարզերի ԱԳԼՃԿ–ներին: Շատ– շատ ԱԳԼՃԿ–ներ կան, որոնք ընդամենը մի քանի հարյուր հազար դրամի ծախս կատարելով՝ այդ հատվածը կբերեն նորմալ վիճակի»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ երաշխիք, որ դրանից հետո ԱԳԼՃԿ–ները թույլ կտան, որ զբոսաշրջիկներն օգտվեն իրենց զուգարաններից, քանի որ դրանք մասնավոր շինություններ են, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ շատ հարգանքով են վերաբերվում տնտեսվարողներին և թույլ չեն տա նրանց հանդեպ որևէ անօրինական գործողություններ իրականացվեն: Բայց եթե այնպիսի խնդիրներ առաջանան, որ տնտեսվարողները թույլ չտան զբոսաշրջիկներն ԱԳԼՃԿ–ների զուգարաններից օգտվել, ամենայն հավանականությամբ, մարզպետարանները բացատրական աշխատանքներ կիրականացնեն, որպեսզի զբոսաշրջային սեզոնի ժամանակ նման խնդիրներ չլինեն: 

«Խոսքը նրանց կողմից աջակցություն ցուցաբերելն է, որպեսզի մեր երկիր ժամանած զբոսաշրջիկները նմանօրինակ խնդիրներ չունենան: Ինչ վերաբերում է ջրահեռացման համակարգերից հեռու գտնվող ԱԳԼՃԿ–ներին, ապա նրանց նկատմամբ ամենատարրական պահանջներն են դրվում, որպեսզի սանիտարական նորմերը պահպանվեն, քանի որ դա շատ կարևոր է»,– ասաց Ա. Մարտիրոսյանը: 

Դիրքային պայմաններից ելնելով՝ տարբեր շահութաբերություն ունեցող ԱԳԼՃԿ–ների հանդեպ տարբեր պահանջներ դրսևորելու մասին նախարարի օգնականն ասաց, որ օրենսդրությունն այդ առումով բաց ունի, որը շտկելու համար չի բացառվում, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան: 

«Այն ԱԳԼՃԿ–ները, որոնք ակտիվ վայրերում են գտնվում, նրանց հանդեպ շատ խիստ մոտեցում է ցուցաբերվելու, իսկ այնպիսիք, որոնք մեր այսքան հորդորներից ու իրազեկումից հետո չեն փորձել գոնե քարը քարի վրա դնել, ապա դա խոսում է տնտեսվարողների կողմից ցուցաբերվող շատ ցավալի մոտեցման մասին: Հարկավոր է գոնե հարգալից վերաբերմունք դրսևորել և գոնե որոշակի աշխատանք իրականացնել: Եվ եթե մենք տեսնենք, որ մեր իրազեկումից հետո գոնե որոշակի տեղաշարժ կա, ապա մարզպետարաններն էլ իրենց հերթին որոշակի ձևով աջակցություն կցուցաբերեն, կխրախուսեն նման տնտեսվարողներին: Նման մեղմ քաղաքականություն վարելու դեպքում, եթե կրկին այնպիսի տնտեսվարողներ լինեն, որոնք նորից չեն ցանկանա քարը քարի վրա դնել, այդ պարագայում համապատասխան մարմինները ստիպված կլինեն վարչական վարույթներ հարուցել»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Եվ իսկապես, հարցն ավելի շատ պետք է հետաքրքրի տնտեսվարողներին, քանի որ նման շինությունները կարող են լրացուցիչ եկամուտ ապահովել: Բացի այդ, երկրի և սեփական գործի հանդեպ տարրական հարգանք դրսևորելու պարագայում հնարավոր չէ պատկերացնել որևէ տնտեսվարողի, ով կցանկանան ամոթալի իրավիճակում հայտնվել մեր երկիր ժամանած զբոսաշրջիկի առջև:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր) Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում