Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թափառող շներն ու նորաստեղծ ՀՈԱԿ–ի նպատակը. Երևանի օրինակը կարող է վարակիչ լինել

ОБЩЕСТВО

Թափառող կենդանիների խնդրի շուրջ ավելի վաղ ձևավորված գաղափարն այսօր իրականություն է դառնում:

Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ, «Դինգո թիմ» հ/կ հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ խնդրի շուրջ ՀՈԱԿ ստեղծելու գաղափարը կար դեռ շատ վաղուց: 

«ՀՈԱԿ–ի անհրաժեշտության մասին մենք խոսում էինք դեռ նախկին իշխանությունների օրոք, քանի որ մասնավորի դեպքում շատ է մեծանում թե՛ կոռուպցիայի ռիսկը, թե՛ ընդհանուր անվերահսկելիությունը: Այդ պատճառով թե՛ մենք և թե՛ տարբեր հ/կ–ներ գտնում էինք, որ այդ մարմինը պետք է լինի համայնքապետարանի պատասխանատվության և ենթակայության տակ»,–ասաց նա՝ հավելելով, որ, ի վերջո, քաղաքապետարանը ևս միացավ այդ գաղափարին, և այդպես ստեղծվեց ՀՈԱԿ–ը:

Խոսելով գործառույթներից, վերահսկողական մեխանիզմներից և ՀՈԱԿ–ի լիազորություններից՝ Օվսաննա Հովսեփյանը նշեց, որ ՀՈԱԿ–ը զբաղվելու է հարցի ընդհանուր համակարգմամբ:

«ՀՈԱԿ–ը զբաղվելու է ստերջացմամբ: Այս պահին նախատեսվում է շների ընդհանուր քանակի 75 տոկոսի ստերջացում: Այսինքն, հաշվարկված մոտ 6000 շնից 4500 էգ պարտադիր պետք է ստերջացվի, և առողջ գլխաքանակը պետք է վերադարձվի այն տարածք, որտեղից վերցվել է: Այսինքն, տարածքում անպայման շների որոշակի քանակ պետք է լինի, որ այլ տարածքներից նոր շներ չգան, իսկ այդ կենդանիներն իրենց տարածքում երկարատև մնան: ՀՈԱԿ–ը զբաղվելու է նաև կենդանիների համարակալմամբ, պատաստմամբ, ճիճվաթափմամբ և անհրաժեշտ այլ միջոցառումներով, որպեսզի նրանք մարդկանց առողջության համար անվտանգ լինեն»,–նշեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով «Unigraf–x»–ի թողած «ժառանգությունն» ու խնդիրները՝ Օվսաննա Հովսեփյանը շեշտեց, որ իրականում ՀՈԱԿ–ի ուսերին առկա բեռը շատ մեծ է. «Տարիների չարած աշխատանքի արդյունքում է, որ մենք այսօր այսպիսի ոհմակներ ունենք: Եթե տարիների ընթացքում ստերջացում արվեր, շներն այս տեմպերով չէին բազմանա, քանի որ բազմացման ենթակա շուն գրեթե չէր լինի: Ստացվում է, որ նախորդ տարիների չարված աշխատանքն այս պահին ՀՈԱԿ–ի ուսերին է»:

Այժմ, նրա խոսքով, կան առաջնային հարցեր:

«Այս պահին կան հրատապ հասցեներ, որոնք քաղաքապետարանը փոխանցում է մեր կազմակերպությանը, և մենք կամավորական օգնության կարգով տեղային փոքր լուծումներ ենք տալիս: Այսինքն, այդ տարածքից կենդանիներին տանում ենք, ստերջացնում, և եթե նրանք շատ են տարածքում, մի մասին ավելի քիչ խտություն ունեցող տարածքում ենք բաց թողնում, մյուս մասին՝ իրենց սեփական տարածքում: Եվ ստերջացման ամբողջ գաղտնիքն այն է, որ այդ դեպքում ոհմակն ուղղակի ցրվում է: Այսինքն՝ ստերջացված շները ոհմակ չեն հավաքում և չեն շրջում ոհմակներով»,–ասաց նա՝ հավելելով, որ սա ստերջացման ամենամեծ դրական կողմն է»,–նշեց նա:

«ՀՈԱԿ–ը պատրաստ է համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ՝ շտապօգնության մասով, որովհետև ՀՈԱԿ–ի բյուջեով չի նախատեսվում հիվանդ կամ վնասվածքներ ունեցող կենդանիներին բուժօգնություն ցուցաբերել: Այդ առումով, օրինակ, «Դինգո թիմը» պատրաստվում է աջակցել քաղաքապետարանին: Որքանով մեր ռեսուրսները կբավականացնեն, կվերցնենք վիրավոր կենդանիների որոշակի զանգված, կբուժենք, կվերադարձնենք ստերջացման, որ քնեցման ենթակա կենդանիները հնարավորինս քիչ լինեն»,–ընդգծեց Օ. Հովսեփյանը:

Թեև այս միջոցը կիրառելու արդյունքը ավելի ուշ է նկատելի դառնում, բայց այն տևական է և հիմնական. «Այսինքն, եթե 20 տարվա սպանդի հետևանքով մենք այսօր դեռ ոհմակներ ունենք, հինգ տարվա ստերջացման արդյունքում թիվը 6000–ից կարող ենք նվազեցնել ու հասցնել մինչև մի քանի հարյուրի»:

Օվսաննա Հովսեփյանի խոսքով, ժամանակի ընթացքում ամբողջ Երևանի տարածքում հարցը կլուծվի:

«Իհարկե, կարևոր է, որ նաև հարակից համայնքներում հարցը լուծվի: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր մասնակցությամբ Աբովյան քաղաքում ևս իրականացվում է ստերջացման ծրագիր, Էջմիածնի քաղաքապետարանի հովանավորությամբ այդ քաղաքում ևս սկսել ենք նման ծրագիր: Այդպիսի գաղափար կա նաև Ջրվեժի համար: Մեծ հաշվով, գործընթացը նաև իրենց համայնքներում սկսելու առումով հարակից համայնքները նույնպես շատ դրական են տրամադրված: Իրականում ամբողջ ՀՀ–ով մեկ պետք է հարցը լուծվի, որպեսզի գաղափարն արդյունավետ լինի: Միակ արդյունավետ միջոցը ստերջացումն է»,–ասաց նա՝ նշելով, որ տարիների չարած ստերջացումն ընդամենը մի քանի ամսում կարող է հսկայական ոհմակներ կուտակել, ինչին այսօր բոլորս ենք ականատես:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ