Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքը կապվա՞ծ է մարտի 1–ի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՆախօրեին պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել՝ առավել խոշոր չափի կաշառք վերցնելու վերաբերյալ: Քոչարյանին սատարողներն արդեն հայտարարել են, որ այդ մեղադրանքը արհեստական ու շինծու է: Սակայն պարզվում է՝ նոր մեղադրանքի առաջադրումն այս օրերին պատահական չէ: «Փաստի» տեղեկություններով, իշխանության վերին էշելոններում այս հարցի վերաբերյալ ունեն սկզբունքային վերաբերմունք, իսկ գործընթացն ամբողջովին վերահսկվում և ուղղորդվում է անձամբ վարչապետ Փաշինյանի ցուցումով: Բանն այն է, որ նախկինում առաջադրված մեղադրանքով այլևս հնարավոր չէ Քոչարյանին պահել կալանքի տակ, իսկ մինչև մարտի 1–ը նրա՝ ազատության մեջ հայտնվելը ցանկալի չէ իշխանությունների համար: Վերջիններս այսպիսով փորձում են հանրության մոտ էլ ավելի վստահություն և աջակցություն ապահովել իրենց համար: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է՝ մարտի 1–ի միջոցառումներից հետո երկրորդ նախագահն ազատ արձակվի: