Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանի իշխանությունները չեն հանդուրժում որևէ քննադատություն

ПОЛИТИКА

eurasianet.org–ը գրում է, որ Հայաստանի լրագրողները գովաբանում են նոր իշխանություններին խմբագրական քաղաքականության մեջ չխառնվելու համար, սակայն մտահոգված են ԶԼՄ–ների նկատմամբ Փաշինյանի անընդհատ հարձակումներից և նոր իշխանություններին քննադատության համար հանրային բացասական արձագանքից: Անցյալ տարի Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, լինելով նախկին լրագրող, օտարերկրյա դիտորդների գնահատականներով՝ երկար ժամանակ «ոչ ազատ մամուլի երկրի» կարգավիճակ ունեցող երկրում պետք է որ լրատվամիջոցների համար նոր դարաշրջան սկսեր: Սակայն, ըստ լրագրողների, նրա իշխանության ինն ամիսների ընթացքում պատկերը որոշակիորեն երկիմաստ է: Չնայած այն հանգամանքին, որ իշխանություններն այլևս չեն փորձում ուղղակիորեն միջամտել մամուլի գործերին, բայց զգալով բնակչության ուժեղ աջակցությունը՝ արդյունքում չեն հանդուրժում որևէ քննադատություն: Վարչապետ Փաշինյանը բազմիցս իրեն թույլ է տվել հրապարակային հարձակումներ լրագրողների վրա, որը, ըստ ԶԼՄ–ների որոշ ներկայացուցիչների, ստեղծում է վախի մթնոլորտ, ինչն էլ խանգարում է քննադատական նյութերի հրապարակմանը: Փաշինյանի գործունեությունը լուսաբանվում է մեծ մասամբ դրական, սակայն ԶԼՄ–ները, որոնք գրում են նոր կառավարության աշխատանքի թերությունների, ներառյալ նաև պաշտոնական դիրքի չարաշահումների և արտաքին քաղաքականության խնդիրների մասին, հաճախ քննադատվում են: Փաշինյանն ինքն էլ է հաճախ հարձակվում մամուլի վրա: Հունվարի 13–ին «Ֆեյսբուքում» նա տեղադրել էր «Հրապարակ» թերթի մի հոդվածի հղում և գրել, որ դատելով այդպիսի հոդվածներից՝ ԶԼՄ–ները կարոտել են նախկին կոռումպացված հանրապետական կառավարությանը, քանի որ, ի վերջո, երկար տարիներ ձեռք ձեռքի տված աշխատելով՝ նրանք գործնականում դարձել են բարեկամներ: Դրանից երկու օր անց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ Փաշինյանը բողոքեց, որ հայկական ԶԼՄ–ները չեն կարողանում ըստ արժանիքների գնահատել երկրում կատարվող փոփոխությունները, քանի որ դրանց 90 տոկոսը վերահսկվում էր կա՛մ նախկին իշխանությունների, կա՛մ էլ «մեզ հակադարձողների կողմից»: Հայաստանի լրագրողների միությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով դատապարտել էր Փաշինյանի հարձակումները մամուլի վրա: Ըստ նրանց, դա կարող է հանգեցնել մամուլի նկատմամբ ավելի վտանգավոր վերաբերմունքի: Լրագրողները նույնպես մտահոգված են իշխանությունների կողմից մամուլի հանդեպ ագրեսիվ պահվածքի որոշ դեպքերով: Սեպտեմբերին ոստիկանությունը «Yerevan Today» լրատվական կայքի գրասենյակ էր ներխուժել սխալ ենթադրությամբ, որ պաշտոնատար անձանց միջև գաղտնի հեռախոսային խոսակցությունների գրառումները այդտեղից են շրջանառվել: Ոստիկանությունը միայն երկու ամսից հետո է վերադարձրել առգրավված համակարգիչները՝ առանց բացատրություններ տալու: Նոյեմբերին ոստիկաններն այցելել են «Այսօր» լրատվական կայքի գրասենյակ` հայտնի բիզնեսմենուհու հարցազրույցի օրիգինալ տեսանյութը փնտրելու համար: Պարզվեց, որ հարցազրույցը առանց դրա էլ ազատ շրջանառության մեջ է, քանի որ այն արվել է մամուլի ասուլիսի ընթացքում: Նշենք, որ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակ» թերթի և կայքի գլխավոր խմբագիրն է: Շատերը պնդում են, որ ամուսնու իշխանության գալուց հետո այդ հրատարակությունը շատ հաճախ կարողանում է այլ լրատվամիջոցներից շուտ իմանալ կարևոր իրադարձությունների մասին: Ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, Փաշինյանը հասկանում է այն ուժը, որը կենտրոնացված է մամուլի ձեռքին, նա իրեն զգում է որպես լրագրող, և այդ իսկ պատճառով թույլ է տալիս իրեն մտնել նման երկխոությունների մեջ ԶԼՄ–ների հետ: Ընդհանուր առմամբ, լրագրողները գնահատում են նոր իշխանություններին՝ հետադարձ կապի բարձր մակարդակի համար: Սակայն այս միտումը, ըստ նրանց, վերջին ամիսների ընթացքում սկսել է վատթարանալ: Ըստ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրող Արթուր Խաչատրյանի, այս կառավարությունը ավելի մատչելի է, քան նախորդն էր, օրինակ՝ Փաշինյանի նախկին մամուլի քարտուղար Արման Եղոյանը միշտ հասանելի է եղել մեկնաբանության համար, նույնիսկ եթե նրա պատասխանը ոչ տեղեկատվական է եղել, կամ էլ սկզբունքորեն չի օգնել լրագրողին: News.am– ի թղթակից Թագուհի Մելքոնյանի խոսքերով, երբ հարգված պաշտոնյաները դառնում են քիչ հասանելի, հասարակությունը աստիճանաբար սկսում է առավել պակաս հիվանդագին ընդունել քննադատական նյութերը նրանց նկատմամբ: Ըստ նրա, սկզբում նոր կառավարության անդամները երջանիկ էին պատասխանել լրագրողների հարցերին, սակայն այժմ նրանք նախընտրում են հետնամուտքով լքել կառավարության նիստերի դահլիճը, ընդ որում՝ ամենադժվարը ուժային կառույցների ղեկավարներին բռնացնելն է, և դա նրանց նմանեցնում է հին կառավարությանը: Սակայն, ըստ Մելքոնյանի, վերջին ամիսներին հասարակության վերաբերմունքը իշխանություններին քննադատող նյութերի հանդեպ դարձել է ավելի տանելի: Նախկինում շատ էին քննադատական նյութերի բացասական արձագանքները սոցիալական ցանցերում, մարդիկ քննադատում էին «հակահեղափոխական տրամադրությունները», բայց երևում է, որ այս միտումը դանդաղորեն մարում է: Հանրային հեռուստատեսության նախկին լրագրող Ագնեսա Խամոյանը նշել է, որ երբ Փաշինյանն ու նրա գործընկերները ընդդիմության մեջ էին, նա միշտ հնարավորություն ուներ նրանց հետ հարցազրույց անցկացնելու, իսկ հիմա այն լրատվամիջոցների համար, որոնք չեն զլանում քննադատել նոր կառավարությանը, պաշտոնյայից հարցազրույց ստանալը խնդիր է դարձել, քանի որ նրանց մեծ մասը նախընտրում է գնալ այն լրատվամիջոցի մոտ, որը չի քննադատի և իր համար հարմար կլինի: Ըստ լրագրողի, անձամբ ինքը հասկանում է նրանց, բայց դա երկար չի կարող շարունակվել. առաջ, երբ քննադատում էիր կառավարությանը, քեզ անվանում էին պրոֆեսիոնալ, իսկ եթե հիմա ես նույն բանն անում, պարզվում է, որ դու անգրագետ և վրիժառու ես:

Կամո Խաչիկյան

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию