Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հանցագործությունների թվի աճը պայմանավորված է նաև ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի աճով. Արթուր Դավթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22 հազար 551 դեպք, ինչը 11.4%-ով ավելի է քան 2017թ. արձանագրված դեպքերի թիվը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշում է, որ հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6%-ը  նախորդ տարիներին կատարված, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքեր են, որոնք բացահայտվել են 2018թ. ընթացքում: Հանցավորության շարժընթացի նման պատկերն ապահովվել է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոնների ազդեցությամբ: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դրական և բացասական գործոնները, անդրադարձել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին:

-Պարոն Դավթյան, ընդհանուր հանցավորության վիճակի և դինամիկայի տեսանկյունից ինչպիսի՞ն է եղել 2018թ., և ինչ գործոններ են ազդել քրեական այդ շարժընթացի վրա:

-2018թ.  ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22551  դեպք, ինչը 2267 դեպքով կամ 11.4%-ով ավելի է քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի թիվը /20284/:

Հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6%-ը  նախորդ տարիներին կատարված, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքեր են, որոնք բացահայտվել են 2018թ. ընթացքում և արտացոլվել են այս տարվա հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներում: 2018թ. հանցագործությունների դեպքերի արձանագրված աճի հիմնական պատճառներից մեկը դա է:

Հանցավորության շարժընթացի նման պատկերն ապահովվել է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոնների ազդեցությամբ: Որպես դրական գործոններ կարող ենք առանձնացնել հետևյալները՝

նախ՝ արձանագրված հանցագործությունների դեպքերի աճը հիմնականում պայմանավորվել է նաև բարձր լատենտայնություն ունեցող կոռուպցիոն բնույթի այնպիսի հանցատեսակների դեպքերի աճով, ինչպիսիք են պետական և հանրային գույքի հափշտակության, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը:

 

Այսպես, 2018թ. ընթացքում 362 դեպքով կամ 3.8 անգամ /130-492/ աճել է պետական և հանրային գույքի հափշտակության, 298 դեպքով կամ 2.8 անգամ՝ կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերի թիվը /163-461/, իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերն աճել են 90-ով կամ 60%-ով /150-240/:

 

Եվ մյուս գործոնը՝ նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են՝ սպանությունը. 2018-ին գրանցված սպանության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 14-ով կամ 28.6%-ով (49-35), /իսկ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 26-ով կամ 42.6%-ով (61-35), առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքերը՝ 90-ով կամ 8.1%-ով /1113-1023/: Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 69-ով կամ 1.4%-ով /4868-4799/:

Որպես բացասական գործոններ կարող եմ ընդգծել հետևյալները:

Նախ՝ մտահոգիչ է, որ բացասական դինամիկա է արձանագրվել անձնական գույքի հափշտակության դեպքերով՝ աճը կազմել է 1453 դեպք կամ 19.5% /7433-8886/: Մասնավորապես, 2018թ. նախորդ տարվա համեմատությամբ 56 դեպքով կամ 30.6%-ով /183-239/ աճել են հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող կողոպուտի դեպքերը, 1135-ով կամ 19%-ով՝ գողության, 549 դեպքով կամ 61.8%-ով /889-1438/ բնակարանային գողության դեպքերը:

Երկրորդ՝ վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների թվի աճը պայմանավորված է նաև ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի աճով: Այսպես, 2018թ. այդ բնույթի դեպքերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 311-ով կամ 32%-ով /972-1283/, այդ թվում 44-ով կամ 25%-ով /176-220/ աճել է մահվան ելքով դեպքերի թիվը, ինչը շատ մտահոգիչ է:

-Իսկ ինչպիսի՞ն է հանցավորության կառուցվածքային պատկերը՝ ըստ հանցագործությունների վտանգավորության աստիճանի:  

-Պետք է փաստել, որ 2018թ. ընթացքում էականորեն աճել է միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերի թիվը: Միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 33.7%-ով /5012-5700/, իսկ ծանր հանցագործությունների դեպքերը՝ 909-ով կամ 33.3%-ով /2729-3638/: 60 դեպքով կամ 36.6%-ով /164-224/ աճել են նաև առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Ոչ մեծ ծանրության հանցագործությունները, որոնք կազմում են հանցագործությունների ընդհանուր զանգվածի կեսից ավելին, նվազել են 390-ով կամ մոտ 3.2%-ով:

Առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աճի ցուցանիշով, ինչը դրական դինամիկա է:

Իսկ ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի ծանր հանցագործությունների և բնակարանային գողությունների աճի ցուցանիշով: Առաջինը, անշուշտ, դրական դինամիկայի վկայություն է, երկրորդը՝ մտահոգիչ:

Միջին և ոչ մեծ ծանրության հանցագործությունների դինամիկան, ի թիվս առանձին հանցատեսակների շարժընթացի, էապես պայմանավորվել է ՀՀ դատախազության կողմից այս տարվանից ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքերը գողության առավել վտանգավոր տեսակով որակելու պրակտիկայի փոփոխությամբ: Դրա արդյունքում նախկինում որպես ոչ մեծ ծանրության հանցագործություններ որակվող նշված դեպքերը այլևս որակվում և հաշվառվում են որպես միջին ծանրության հանցագործություններ: Այսինքն՝ այս դեպքում շարժընթացը պայմանավորված է հաշվառման գործընթացի փոփոխություններով, ինչպես նաև մասնավոր մեղադրանքի դեպքերով քաղաքացիների նախաձեռնողականության աճով:

-Պարոն Դավթյան, նկատելի է արձանագրվող հանցագործությունների կայուն աճ: Արդյո՞ք սա հանրապետությունում կրիմինոգեն վիճակի վատթարացման մասին չի խոսում:

-Իրավիճակին չի կարելի նման գնահատական տալ, որովհետև մեր ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ հանցագործությունների թվի աճը առավելապես հանցագործությունների բացահայտման, հայտնաբերման, նաև հաշվառման գործընթացների բարելավման, քաղաքացիների առավել նախաձեռնողականության աճի արդյունք է: Նման հետևության հանգելու համար բավական է, օրինակ, համադրել լատենտային և ոչ լատենտային հանցագործությունների ցուցանիշները և հաշվի առնել այն փոփոխությունները, որոնք կատարվել են հանցագործությունների հաշվառման գործընթացներում: Ուշադրություն դարձրեք՝ իմ ներկայացրած վիճակագրական տվյալներից հետևում է, որ աճ է արձանագրվում, մեծի մասամբ, նախկին տարիներին կատարված, սակայն հայտնի չդարձած հանցագործությունների նոր բացահայտումների տվյալներով:

Ըստ հաշվառման կարգի՝ նման հանցագործությունները հաշվառվում են բացահայտված տարվա ցուցանիշներում: Այսինքն` ամբողջ աշխարհում է ընդունված, որ եթե բացահայտվում են  լատենտայնության բարձր ցուցանիշով աչքի ընկնող հանցատեսակները, ինչպես օրինակ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ապա երկրում կրիմինոգեն վիճակի վատթարացման մասին չի կարելի խոսել:

Բերեմ մի պարզ օրինակ, որ ավելի հասկանալի լինի: Եթե վերջին 10 տարվա կտրվածքով /2007-2017/ մեր երկրում հանցագործությունների ընդհանուր թվի 2.4 անգամ /8428-20285/ աճի պայմաններում, այդ զանգվածում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները նվազել են 2 անգամ /106-52/, սպանությունները՝  շուրջ 30%-ով /69-49/, ավազակությունները շուրջ 40%-ով /76-46/, ըստ էության, նվազում է արձանագրվել նաև սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով, իսկ կաշառքի վերաբերյալ բացահայտված դեպքերը, ընդհակառակը՝ աճել են 23 անգամ /7-163/, ապա հնարավոր չէ խոսել երկրում կրիմինոգեն վիճակի վատթարացման մասին:

Մյուս կողմից՝ ցուցանիշների վրա էական ազդեցություն են ունեցել հանցագործությունների հաշվառման գործընթացի իրավական բարեփոխումները: Օրինակ մինչև 2009 թվականը որպես հանցագործություններ չեն հաշվառվել մասնավոր մեղադրանքի դեպքերը, որոնք, որպես կանոն, ոչ մեծ ծանրության հանցագործություններ են և մեծ զանգված են կազմում: Գաղտնիք չէ, որ նախկինում առկա էր ոստիկանության կողմից «վիճակագրությունը բարելավելու» մղումով դեպքեր թաքցնելու արատավոր պրակտիկան, ինչի համար պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ: Նման դրսևորումները անհամեմատ նվազել են:

Բացի այդ, շարունակական բարելավման են ենթարկվել քրեական հետապնդման մարմինների՝ հանցագործությունների բացահայտման, հայտնաբերման գործառույթների իրականացման մասնագիտական, տեխնիկական հնարավորությունները, կատարելագործվել են պրոֆիլակտիկ միջոցները և, ամենակարևորը, հատկապես լատենտային հանցագործությունների դեպքում զգալիորեն աճել է քաղաքացիների նախաձեռնողականությունը, իրավապահ մարմինների հետ համագործակցության մակարդակը:

Այդուհանդերձ, ընդհանուր տենդենցներին զուգահեռ հանցագործությունների առանձին տեսակներ ունեն իրենց շարժընթացի առանձնահատուկ պատճառներն ու պայմանները, որոնք յուրաքանչյուր ժամանակային կտրվածքով վերլուծության, դրանով պայմանավորված հակազդեցության քայլերի անհրաժեշտություն ունեն:

-Հանցավորության դեմ պայքարում, այդուհանդերձ, Ձեր կարծիքով կա՞ն խնդիրներ: Ո՞ր ուղղություններով եք իրավապահ մարմինների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն տեսնում:

-Ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելը հրամայական է: Որպես օրակարգային խնդիր, ինձ համար տեսանելի է համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն՝ երկու ուղղություններով:

Առաջինը հանցավոր ոտնձգություններից մեր քաղաքացիների գույքային իրավունքների պաշտպանությունն է: Այս ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից որդեգրվել և իրացվում է քրեաիրավական միջոցների խստացման քաղաքականություն: Այս ոլորտում մեծ նշանակություն ունեն կանխարգելիչ միջոցները, որոնք հատկապես ոստիկանության կողմից մշտապես ակտիվացման կարիք ունեն: Հատկապես բնակարանային գողությունների դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, կանխարգելելու նպատակով ՀՀ դատախազության կողմից նախորդ տարի մշակվել են այդպիսի միջոցառումներ՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերի համադրմամբ:

Ինչպես հավանաբար գիտեք, քաղաքացիների գույքի պաշտպանությունը, հատկապես բնակարանային գողությունների դեմ պայքարը մեր այս տարվա առաջնահերթություններից է: Այդ մասին ես նշել եմ դատախազության ստորաբաժանումների 2018թ. գործունեության ամփոփմանն ուղղված բոլոր խորհրդակցությունների ժամանակ և, վստահեցնում եմ, այս ուղղությամբ արվելիք աշխատանքները լինելու են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Երկրորդը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կանխարգելման գործընթացի բարելավման անհրաժեշտությունն է: Այս հանցագործությունների շարունակական աճը, ինչ խոսք, պայմանավորված է նաև հանրապետությունում ավտոպարկի ծավալների պրոգրեսիվ աճով: Սակայն ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատասխանատվության եղանակների բարեփոխումների փաթեթը, վարորդական իրավունքի տրամադրման գործընթացում ակնկալվող բարելավումները, ինչպես նաև ճանապարհային կահավորման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը կարող է էական նշանակություն ունենալ այս հանցագործությունների նվազման համար:

Բացի վերոնշյալները, կցանկանայի առանձնացնել ևս մեկ խնդիր: Նկատի ունենալով համաներման հետևանքով հանրապետությունում հանցագործության դեպքերի հնարավոր աճի հետ կապված ռիսկերը և դրանց նախականխման և կանխման աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացված հսկողություն իրականացնել համաներմամբ պատժի հետագա կրումից ազատված, ինչպես նաև նախաքննության և դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցված այն անձանց հետագա վարքագծի նկատմամբ, որոնք մեղադրվել են դիտավորությամբ կատարված հանրորեն առավել վտանգավոր արարքների համար և որոնց ազատության մեջ գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը նախկինում աչքի է ընկել քրեածին բարձր ռիսկայնությամբ:

Այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն: Դրա արդյունքներով կազմվել և ոստիկանություն է ուղարկվել արդեն իսկ պատժի կրումից ազատված, վերը նշված ռիսկերը պարունակող անձանց ցանկ՝ նրանց մշտական օպերատիվ տեսադաշտում պահելու, այդ անձանց մոտ հանցանք կատարելու նախահակվածությունը նվազագույնի հասցնելուն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև