Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Դավիթ Բաբայան. «Հայաստանի և Արցախի իշխանությունները նորմալ հարաբերությունների մեջ են»

ИНТЕРВЬЮ

Արցախում կարծում են, որ 2020 թվականին սպասվելիք Արցախի նախագահական և Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ արդեն իսկ որոշակի գործընթացներ են սկսվել, ինչն էլ պայմանավորում է հենց այն ակտիվությունը, որն այսօր կա Արցախի ներքաղաքական դաշտի շուրջ: Այս ընթացքում հնչել են մի շարք հայտարարություններ, նաև արձագանքներ Արցախի իշխանությունների կողմից: Բացի այդ, այդուհանդերձ, տարբեր կողմերից այսօր դեռևս շարունակվում են քննարկվել, շահարկվել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները: Զուգահեռ, Արցախի խորհրդարանի ընդդիմադիր հատվածը շարունակում է քննադատության ենթարկել Բակո Սահակյանի իշխանությանը:

Այս և մի շարք այլ հարցերի շուրջ փորձել ենք ստանալ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունները: 

Անդրադառնալով նախ Արցախում առկա ներքաղաքական զարգացումներին, ակտիվությանը՝ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում այն բնականոն որակեց:

«Սա ընդհանրապես բնորոշ է ժողովրդավարական համակարգերին: Թեև մինչև ընտրությունները դեռ բավականին երկար ժամանակ կա՝ ընտրությունները 14–15 ամիս հետո պետք է լինեն, այնուամենայնիվ, այսպիսի իրավիճակում բնական է, որ ինչ–որ ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում: Տարբեր ուժեր, տարբեր անհատներ հայտեր են ներկայացնում: Մի մասն ուզում է մասնակցել խորհրդարանական, մյուս մասը՝ նախագահական ընտրություններին: Հիմա այս գործընթացը սկզբնական փուլում է: Դեռևս ընտրություններին բավականին ժամանակ կա, բայց մարդիկ, տարբեր ուժեր արդեն գործընթացի մեջ են, գովազդում են իրենց առաջնորդներին, իսկ մարտավարությունն ու ռազմավարությունը տարբեր են, ինչը, ինչպես նշեցի, բնական է և բնորոշ ժողովրդավարական երկրներին»,–մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի խոսնակի դիտարկմամբ՝ կարելի է ասել, որ քաղաքական առումով գործընթացը ակտիվ փուլ է մտել. «Դեռևս սա նախնական է՝ սկզբնական փուլն է, դեռ ժամանակ կա, և նոր, տարբեր զարգացումները չեն բացառվում: Այդուհանդերձ, կարելի է ասել, որ դեռևս ամենասկզբնական ժամանակահատվածում քաղաքական առումով մտնում ենք ակտիվության փուլ»:

Ինչ վերաբերում է Արցախի և Հայաստանի իշխանությունների հնարավոր հակասություններին, Դավիթ Բաբայանը հակադարձում է. «Որևէ հակասություն չկա: Ի՞նչ հակասություն պետք է լինի հայոց երկրի երկու պետական կազմավորումների միջև: 

Կա գործնական աշխատանք, կան կապեր, և անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության Հայաստանի Հանրապետությունում, և ով է գալիս իշխանության Արցախի Հանրապետությունում, Արցախն ու Հայաստանը միշտ պետք  է ունենան և պարտավոր են ունենալ ամենաջերմ հարաբերությունները: Եվ սա իրենց քմահաճույքի խնդիրը չէ, սա պետական՝ մեր ազգային շահերից է բխում: Ի վերջո, մենք մի հայրենիքի անբաժանելի մասն ենք: Այո, երկու պետական կազմավորում է, բայց մեկ հայրենիք է: Հետևաբար, այստեղ չի կարող լինել նախապատվություն, անձնական, չգիտեմ, ինչ–որ այլ խնդիրներ: 

Այդպիսի բան չի կարող լինել, և փառք Աստծո, Արցախի և Հայաստանի իշխանությունները նորմալ հարաբերությունների մեջ են: Գործնական համագործակցությունը շարունակվում է»:

Նշենք, որ մեր նախորդ համարներից մեկում Արցախի ներքաղաքական իրավիճակից բխող մի շարք հարցերի շուրջ զրուցել էինք Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ: Նա սուր քննադատության էր ենթարկել Արցախի ներկայիս իշխանություններին՝ նշելով նաև, որ ժամանակին Բակո Սահակյանը փորձել է Արցախում քաղաքական ճահիճ ստեղծել:

Արձագանքելով քննադատություններին՝ Դավիթ Բաբայանը շեշտեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել այս կամ այն գործչի ասածը, նրա տեսլականը, աշխարհայացքը: Ես այդպիսի բաներից հեռու եմ: Խոսենք փաստերի մասին: Ի՞նչ ճահճի մասին է խոսքը, եթե ակտիվ ժամանակահատված է, և որևէ մեկը որևէ մեկին չի խոչընդոտում իր սահմանադրական իրավունքներն իրականացնելու հարցում: Ինչի՞ մասին կարող է խոսք գնալ: Ես սա բավարար եմ համարում: Իմ պատասխանը սա է»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей