Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արդյունքում Հայաստանի՝ տարածաշրջանային մեկուսացումը կթուլանա

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ritmeurasia.org–ը «Եվրասիական ինտեգրացիա» հոդվածում գրում է, որ ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարասինի, ներկայումս ավարտվում են Վրաստանի և Ռուսաստանի ներպետական ընթացակարգերը, որպեսզի մոտակա ամիսներին ստորագրվեն 2011 թվականին պետությունների միջև համաձայնեցված պայմանագրերը, ըստ որոնց, իրականացվելու է բեռների մշտադիտարկում ռուս-վրացական սահմանին: Այդ պայմանագիրը նախատեսում է երկու երկրների միջև երեք տարանցիկ միջանցքների ստեղծում, որոնցից երկուսը անցնելու են Աբխազիայով և Հարավային Օսիայով: Միջանցքներում բեռնափոխադրման մշտադիտարկում  է իրականացնելու շվեյցարական SGS կազմակերպությունը, որի իրավասության մեջ է լինելու ներկայացնել տեղեկատվություն Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների մասին: Խոսելով պայմանագրի իրականացման հնարավորության մասին՝ Կարասինը իր կանխատեսումներում շատ զգուշավոր է, նա անընդհատ նշում է, որ անթույլատրելի է այս «գործընթացի քաղաքականացումը»: Ըստ նրա, պետք է փորձագետներին հնարավորություն տալ հանգիստ և անկողմնակալ աշխատել: Վրաստանից Ռուսաստան անցնող բեռները (պարտադիր չէ, որ վրացական լինեն, այլ, օրինակ, նաև հայկական), գրանցվելու և կնքվելու են SGS–ի մաքսային հսկողության կետերում, այնուհետև անցնելու են Աբխազիայի կամ Հարավային Օսիայի տարածքներով, իսկ արդեն ռուսական տարածքում կնիքները հանվելու են, ապա անցնող բեռների վերաբերյալ բոլոր տվյալները փոխանցվելու են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Մեկնաբանելով այս համաձայնագրի կնքման համալիր և երկարատև գործընթացի եզրափակիչ փուլի սկիզբը՝ ռուս կովկասագետ, փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը նշել է, որ եթե միջանցքները բացվեն, Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները հնարավոր կլինի իրականացնել ոչ միայն «Կազբեգ–Վերին Լարս» անցակետով, այլ նաև Աբխազիայով և Հարավային Օսիայով, որի արդյունքում Հայաստանի՝ տարածաշրջանային մեկուսացումը կթուլանա, բացի այդ, Ռուսաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերը կակտիվանան չլուծված հակամարտությունների առկայության պայմաններում, իսկ դա իր հերթին կբերի հին վախերի, կարծրատիպերի, վիրավորանքների և խնդիրների մասին նոր օրակարգի ձևավորման: Ըստ փորձագետի, այնպես չէ, որ դա արագ կլինի, բայց կա այդ հնարավորությունը, և դա հետաքրքիր է: Վրաց վերլուծաբանները, ինչպիսն, օրինակ, Գելա Վասաձեն, կոչ են անում ավելի մեծ զսպվածություն ցուցաբերել՝ համարելով, որ չպետք է խաբենք ինքներս մեզ՝ հակամարտությունների շուրջ նոր իրավիճակի ձևավորման մասին խոսելով, քանի որ այդ ամենը գոյություն ունի միայն հեռուստաալիքների և լրատվամիջոցների համար, և չի կարող լինել Ռուսաստանի և Վրաստանի միջև որևէ հարաբերություն առանց օկուպացված շրջանների գործոնը հաշվի առնելու: Ավելացնենք, որ Աբխազիան և Հարավային Օսիան ներգրավված չեն ռուս–վրացական բանակցային գործընթացում: Աբխազական քաղաքական վերնախավը, չնայած բազմազգ հանրապետության բնակչության կազմում հայերի զգալի ներկայացվածությանը, ընդհանուր առմամբ, շատ էլ հակված չէ տարանցիկ բեռնափոխադրումների համար բացել իր տրանսպորտային հաղորդակցությունը: Ըստ օս քաղաքագետ Դիանա Ալբորովայի, ճանապարհների բացումը ողջ տարածաշրջանում մեծ փոփոխությունների կբերի և՛ տնտեսության առումով, և՛ քաղաքական տեսակետից, և՛ ընդհանուր անվտանգության առումով, իսկ դրանք նոր մարտահրավերներ են և միաժամանակ որոշակի խնդիրների լուծման հնարավորություններ: Միևնույն ժամանակ Հարավային Օսիայի ղեկավարների հայտարարությունները, որ պատրաստ են քննարկել Վրաստանի հետ առևտրատնտեսական սահմանի բացման հարցը, ավանդաբար բավականին լղոզված են: Սակայն իրականում Հարավային Օսիան ավելի քիչ խնդիրներ կստեղծի դեպի Ռուսաստան ճանապարհը բացելու հարցում, քան Աբխազիան, որի առումով կարելի է խոսել անգամ մի տեսակ «հակաերկաթուղային լոբբիի» մասին ինչպես խորհրդարանում, այնպես էլ գործադիր իշխանությունում: Սակայն դա իր բացատրությունն ունի. 1992 թվականին պատերազմը երկաթուղով մտավ Աբխազիա: Անշուշտ, Բաքուն և Անկարան իրենց հերթին կշարունակեն ձգտել պահպանել Հայաստանի առկա հաղորդակցային մեկուսացման բարձր մակարդակը: Բաքվի ԶԼՄ–ները պահանջում են, որ այդ միջանցքներով ոչ միայն ռազմական արտադրանքի, այլ նաև երկակի օգտագործման ապրանքների բեռնափոխադրումները արգելվեն: Միևնույն ժամանակ, Հայաստանի համար նոր ճանապարհների բացման և Ռուսաստանի հետ կապի ապահովման հնարավորությունը նրա տնտեսության զարգացման հիմնական գործոններից մեկն է: Այժմ Վերին Լարսը, ըստ էության, միակ ճանապարհն է, որը Հայաստանը կապում է ԵԱՏՄ երկրների հետ և Հայաստանը այն կողմն է, որը միանշանակ պաշտպանում է նոր ճանապարհների բացման գաղափարը: Այնուամենայնիվ, չափազանց լավատեսությունը այստեղ տեղին չէ: Կասկած չկա, որ ընդդիմություն հանդիսացող նախկին նախագահ Մ. Սահակաշվիլիի հետ կապված «Միասնական ազգային շարժումը» ևս մեկ անգամ կհայտարարի, որ «իրականացվել է ազգային շահերի հերթաան դավաճանությունը»: Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2012–ին ձեռք բերված պայմանագրի համաձայն, մաքսակետեր են ստեղծվել Վրաստանի՝ բացառապես միջազգայնորեն ճանաչված սահմաններում և Իվանիշվիլիի այս կապիտուլ յացիան վրացական պետականության համար երկարատև աղետալի հետևանքներ կունենա: Վտարանդի նախագահը այստեղ շփոթում է բեռների մշտադիտարկման կետերը մաքսակետերի հետ: Վրաստանի տնտեսությունը, չնայած ունի Եվրամիության հետ ցուցադրական «ինտեգրում», ամենևին էլ լավ վիճակում չէ, և Ռուսաստանի հետ առևտուրը մեծացնելու մտադրությունը, կարծես թե, բավական գործնական է: Չնայած սահմանափակ մակարդակով, բայց շվեյցարական ընկերության հետ պայմանավորվածությունը որոշ չափով ընդլայնում է ռուսական ձեռնարկությունների և ընկերությունների հնարավորությունները Վրաստանի և ամբողջ Կովկասի հետ առևտրի գործում: Թե ինչքանով են շահագրգիռ այս ամենում Թբիլիսիի արևմտյան ընկերները, մեծ հարց է: Այսպիսով, արտաքին խաղացողների միջև Հարավային Կովկասի համար պայքարի հիմնական իրադարձությունները դեռ առջևում են:

Կամո Խաչիկյան

Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/96f1b5954f82de1c0ff9a6b66c6e1f33Բաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար