Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նախընտրական թոհուբոհ Արցախում. ով ում թեկնածուն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Դեռևս մեկ տարի առաջ պարզ էր, որ 2020-ին Արցախը կունենա նոր նախագահ՝ Բակո Սահակյանն այլևս չի առաջադրվի: Վերջի շրջանում պարզ դարձավ, որ Արցախում գրեթե պաշտոնապես մեկնարկել է նախընտրական շրջանը։ այստեղ հետաքրքիրն այն է, որ, ըստ սահմանադրության, անցկացվելու է միաժամանակ երկու ընտրություն՝ հանրապետության նախագահի և Ազգային ժողովի, ընդ որում, ԱԺ ընտրությունների հարցն ընդհանրապես չի էլ հիշատակվում, ինչը, սակայն, լուրջ գործոն է լինելու ընտրական ընդհանուր փաթեթում։

Կարող ենք վստահաբար փաստել, որ Արցախում նախագահի թեկնածուների պակաս չի նկատվում։ Նախագահական հավակնությունների մասին հայտարարել էր նախկին վարչապետ և պետնախարար, այժմ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Օրերս իր մտադրությունների և քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին հայտարարեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը ևս չի բացառում, որ թեկնածու կառաջադրեն Ղուլյանին։ Բացի այդ, շոշափվում է նաև արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի անունը: Չմոռանանք նաև, որ վերջին օրերին ակտիվացել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Վերոնշյալ թեկնածուներն, անշուշտ, ամբողջական և վերջնական չեն, բայց  հայաստանյան քաղաքական, փորձագիտական շրջանակներն այսօր արդեն աշխատում են հայկական մենթալիտետային ստանդարտների մեջ տեղավորել Արցախի ապագա ընտրությունները՝ փորձելով հասկանալ, թե ի վերջո նշվածներից ով է լինելու Նիկոլ Փաշինյանի և ով նախորդ իշխանությունների թեկնածուն։ Այս թեմայով խոսակցությունները թեև Հայաստանում եռում են, սակայն Արցախում ամեն ինչ ընթանում է իր հունով, շատ ավելի հանգիստ մթնոլորտում, քան այդ մասին գրվում է հայաստանյան լրատվամիջոցներում։

Գործընթացը որոշակի սրվեց, երբ Սամվել Բաբայանը ներկայացրեց իր ցանկության մասին։ Ըստ էության՝ այս պահի Բաբայանի ակտիվացումը փորձագիտական և վերլուծական շրջանակների համար բավականին անսպասելի էր։ Բաբայանի գործողություններին որոշակի իմաստային երանգ է հաղորդում այն, որ Փաշինյանի բարի ցանկությամբ ազատության մեջ հայտնված Բաբայանն ակտիվացավ հայաստանյան և արցախյան ղեկավարների միջև արտաքուստ լարված հարաբերությունների հերթական փուլում։ Բնականաբար, այդ ամենը հայաստանյան մամուլում, սոցցանցերում և շահագրգիռ շրջանակներում լրացուցիչ եզրակացությունների առիթ հանդիսացավ՝ երբեմն դավադրության տեսություններից բխող։ Որոշ շրջանակում գերիշխող է այն կարծիքը, թե Սյամոն ներարցախյան քաղաքական զարգացումներում Նիկոլի ակտիվ խաղաքարտերից է դարձել։ Նման մտավախություններ կային նաև Արցախի վերնախավի մի հատվածում և հասարակական շրջանակներում։

Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունների ամենավերին օղակներին մոտ կանգնած խմբերի թե՛ վարքագիծը, թե՛ արձագանքները, թե՛ ներքին շրջանառության մեջ դրված ուղերձներն այսօր հիմք են տալիս ենթադրելու, որ ՊԲ նախկին հրամանատարը փորձում է հերթական խաղը շրջանառության մեջ դնել՝ ընդ որում ոչ միայն արցախյան, այլև հայաստանյան թատերաբեմում։ Այս պահին այս գերակտիվության միակ նպատակն ակտիվ գործոն դառնալն ու մոռացվածի կարգավիճակից ձերբազատվելն է։ Ընդ որում, նախկին ռազմական գործչի վերադարձի այս ծրագիրը հիմնված է հանրության լայն շրջանակներում արմատավորվող այն կարծրատիպերի վրա, որ ՀՀ և ԱՀ քաղաքական էլիտաների միջև շատ խոր հակասություններ կան, և իբր հենց Բաբայանի վրա է կանգ առել ՀՀ վարչապետի ընտրությունը` որպես ԱՀ ապագա նախագահի։

Իրավիճակը փոխվում և լրիվ այլ հարթության մեջ է գործում Վիտալի Բալասանյանը, որի դիրքերը, ի տարբերություն Բաբայանի, առավել ամուր են. վերջին տասնամյակում նա մշտապես գործող դերակատարներից է եղել։ Նույնիսկ եղել է նախագահի թեկնածու, այժմ զբաղեցնում է անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Ընդհանուր առմամբ ոչ մեկին առանձնապես չի զարմացնում, որ Բալասանյանն ունի նախագահ դառնալու իրական հնարավորություններ, առավել ևս, որ Բակո Սահակիչը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին։ Բալասանյանի պարագայում հայկական քաղաքական շրջանակները և դրսի հետ կապված հայտնի հիմնադրամի ներկայացուցիչները բավականին վատ ասոցիացիաներ ունեն, և պարզ է, որ Բալասանյանին ներկայացնում են իբրև  նախկին ռեժիմի ժառանգորդ և շահերի պաշտպան, որը ապագա ընտրություններում կարող է հանդես գալ որպես նախորդ ռեժիմի խաղաքարտ։

Հնարավոր է, որ հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Հայաստանի ղեկավարությունն այժմ շատ ավելի պրագմատիկ վարքագիծ է դրսևորում։ Եվ ինչպես ցույց տվեցին ՀՀ ԱԺ նախագահի՝ օրերս Արցախ կատարած այցն ու այնտեղ կայացած հանդիպումները, ակնառու էր, որ որոշակի ճշտումներ, դիրքերի համադրումներ են կատարվել, և երկու երկրների իշխանությունների միջև փոխհամաձայնեցվածություն արդեն իսկ զգացվում է։

Անդրանիկ Հարությունյան 

Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում