Հա­յաս­տանն այժմ կա­րող է տե­սա­կա­նո­րեն ամ­րապն­դել իր դիր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Առնետները շատացել են, իսկ պայքար չի երևում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազդեցությունների պայքար խորհրդարանական հանձնաժողովներում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ապրիլի 7-ն՝ առանց պարգևավճարի ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ արժողության ավտոմեքենա և բնակարան է ձեռք բերել գնումներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Անհայտ անձը կամ անձինք փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով` փետրվարի 15-ին անհայտ անձը կամ անձինք փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը:

Աղբյուրի հաղորդմամբ` նույն օրը վաղ առավոտյան ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Սարդարապատ գյուղի բնակիչ, 60-ամյա Հայկ Պողոսյանը և հայտնել, որ փետրվարի 14-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով շենքի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասել են մարզպետարանի շենքի 208 աշխատասենյակի դռան փականը, մուտք գործել ներս, սակայն իրենց կամքից անկախ, հանցագործությունը ավարտին չեն հասցրել:

Կայքը նշում է, որ դա եղել է Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվետվությունների բաժնի աշխատասենյակը:

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

website by Sargssyan