Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանում 3 երեխայի փրկած հային տեղի պաշտոնյաներն արտաքսել են կնոջ եւ 5 երեխաների հետ (ֆոտո)

ՖՈՏՈ

Եկատերինբուրգի բնակիչ Գեւորգ Ավետիսյանի սխրանքի մասին գրել են, հեռուստառեպորտաժներ պատրաստել: Հունվարի 26-ին Ցիգանսկի գյուղում այրվող տնից նա դուրս էր բերել 3 երեխաների: Նրա արարքը նշել էին նաեւ հրշեջները. ԱԻՆ-ը հերոսին պարգեւատրել էր պատվորգրերով եւ հրամարիչով:

Պարզվում է, սակայն, որ Գեւորգն այժմ օգնության կարիք ունի: Նրան կնոջ եւ 5 երեխաների հետ վտարել են տնից, որտեղ նա երկար տարիներ ապրել է, հաղորդում է «Եկատերինբուրգ օնլայնը»:

Այժմ Գեւորգի ընտանիքն ապրում է Ամուդսեն փողոցում վարձակալած երկու սենյականաոց բնակարանում: Նա 30 տարեկան է եւ տան միակ աշխատողը: Ունի իր բիզնեսը՝ շինմոնտաժի ծառայություններ, որտեղ հենց ինքն էլ աշխատում է: Կինը՝ Տատյանան, մեծացնում է աղջիկներին: Նրանք հինգն են՝ Քրիստինա, Անիտա, Լիդա, Միլենա, Եվա: Ավագը՝ Քրիստինան, 11 տարկեան է, կրտսերը՝ Եվան՝ 5 ամսական:

Պատին շնորհակալական պատվոգրեր են կախված՝ ԱԻՆ-ից, հայ հյուպատոսից: Պատվոգրերի մեջտեղում ժամացույց է՝ հայկական եկեղեցու վանահոր նվերն է: Գեւորգը հայ է, 15 տարի առաջ Արարատից Եկատերինբուրգ է եկել մոր եւ քրոջ մոտ:

Փրկված երեխաների ծնողները նույնպես գտել են Գեւորգին, մի քանի տոպրակ ուտելիք բերել:

Գեւորգն էլ նրանց նվերներ էր տարել՝ ունեցած իրերից եւ կահույքից: Գեւորգը համեստորեն լռում էր այդ մասին, կինը պատահաբար խոսակցության ընթացքում հայտնեց:

«Ավելի լավ է գրեք, որ այդ մարդկանց օգնություն է հարկավոր,- խնդրում է Գեւորգը: Ընտանիքի ողջ ունեցվածքն այրվել է: Երբ ինձ նկարահանում էին, ես ասացի, որ այդ մարդկանց օգնություն է պետք, բայց չգիտես ինչու դա կտրել են: Այրված տան բնակիչներին՝ մորը եւ դստերը հարեւանները թույլ են տվել իրենց հետ ապրել: Լավ ընտանիք է, լավ մարդիկ են: Ինձ դուր չի գալիս, որ նրանց դատապարտում են, որ երեխաներին մենակ են թողել: Երեկո էր, ծնողները խանութում էին: Հարեւանի երկու երեխաները հյուր էին եկել: Երեխաները 10, 12 տարեկան են, նորածին չեն: Այնպես էր ստացվել, որ կարճ միացում էր եղել: Երեխաները կորցրել էին իրենց: Խնդրում եմ գրեք, որ նրանց օգնություն է հարկավոր»:

Գեւորգն անկեղծորեն պատմում է, թե ինչպես է դասավորվել իր կյանքն Ուրալում: Նա խնդրում է օգնել մարդկանց, իսկ ինքը լավագույն վիճակում չէ:

Ամեն բան պատահել է. նա «կիսվել է» Հայաստանի, որտեղ մնացել է նրա հայրը եւ Ուրալի միջեւ, որտեղ ապրում էին մայրը եւ քույրը (երկուսն էլ ՌԴ քաղաքացի են): Իսկ նա մինչեւ հիմա միգրանտի կարգավիճակ ունի: 14 տարի առաջ նրան արտաքսել էին անձնագրի եւ վիզայի հետ կապված խախտումների պատճառով: Նա նորից էր փորձել վերադառնալ հարազատների մոտ, սակայն նրան հետ էին ուղարկել նախորդ վիզային խախտումների համար: Ստիպված է եղել փոխել ազգանունը մոր մոտ գալու համար: ԽՍՀՄ շատ քաղաքացիներին բնորոշ պատմություն. երկիրը փլուզվել է, հարազատները սփռվել են տարբեր պետություններով:

Այդպեսլ էլ որպես միգրանտ հինգ երեխաներին մեծացնում է: Միայն իրական միգրանտների հաամար է Ռուսաստանը աշխատելու վայր, նրանք պարբերաբար փոխանցումներ են կատարում իրենց ընտանիքներին: Իսկ մեր հերոսը կերարկրում եւ իր եկամուտներով պահում է ՌԴ 6 քաղաքացիներին՝ իր ընտանիքին:

Նա 4 տարի առաջ փորձել է քաղաքացիություն ստանալ, բայց մերժել են: Նա ինչ-որ ժամանակ կարգավորել էր փաստաթղթերի խնդիրները, որոնք վերաբերում էին շինմոնտաժմանը: Ասում է, որ պաշտոնյան, «պաշտոնատար անձը» առաջարկել է փողի դիմաց օգնել: Օրենքի լեզվով դա «կաշառք» է նշանակում, եւ իրեն բռնել են տալու պահին: Բարեբախտաբար, կյանքը չեն կոտրել՝ գումարը փոքր էր, առիթը՝ եւս աննշան, ոչ մի ծանրացուցիչ հանգամանք չկար: Տուգանքով է ավարտվել:

«Արդեն Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության վարչություն են հրավիրել քաղաքացիություն ստանալու փաստաթղթերի ձեւակերպման համար, նախ պետք է ձեւակերպել գոնե կեցության կերպը»,- հույս ունի Գեւորգը:

Սա նրա համար լավագույն նվերը կլիներ: Գեւորգի քաղաքացի չլինելու պատճառով տուժում է ամբողջ ընտանիքը:

Նրան կնոջ եւ 5 երեխաների հետ վերջերս տանից հանել են, որտեղ երկար տարիներ ապրել էին, որտեղ ծնվել եւ 27 տարի ապրել է Տատյանան: Սա բարաքային տիպի երկու բնակարանով շենք է: Մեկում բնակվում է Տատյանայի զարմուհին ամուսնու հետ: Երկրորդում՝ Գեւորգն ընտանիքի հետ էր բնակվում: Ժամանակին ամբողջ տունը պատկանել է «Լեսմաշ» ձեռնարկությանը, որտեղ աշխատել է Տատյանայի պապիկը: Ընտանիքն ապրել է 2 բնակարաններից մեկում, երկրորդ կեսում՝ հարեւանուհին:

Երբ հարեւանուհին մահացել է, պապիկը «Լեսմաշ»-ի ղեկավարությունից խնդրել է այդ բնակարանը որդուն տալ (Տատյանայի հորը): Նրանք բանավոր թույլ են տվել, եւ ծնողները փոքրիկ Տանյայի հետ տեղափոխվել են: Այնուհետեւ տունն անցել է քաղաքապետարանի սեփականությանը:

«Ինքս դիմել են Լենինյան շրջանի ղեկավարությանը, խնդրել եմ այս բնակարանի սոցիալական վարձակալման պայմանագիր կնքել, որպեսզի կեցությունն, ի վերջո, օրինականացնեինք,- պատմում է Տատյանան: - Մինչեւ դա մենք այն վերանորոգել էինք՝ փոխել էինք պատուհանները, լամինատ էինք փակցրել, առաստաղը հավաքել: Կարծում էինք, թե դա մեր օգտին կլինի: Այսքան տարի ապրել ենք, եւ ոչ մի խնդիր չի եղել»:

Սակայն համայնքի վարչակազմի պաշտոնյաները, որոնք մինչ այդ շենքի մասին չէին հիշում, անմիջապես կառչել են: Պահանջել են բնակարանն ազատել եւ դատարանի միջոցով ընտանիքին տանից հանել են:

Չնայած պաշտոնապես հերոսի բազմանդամ ընտանիքին փողոց են քշել: Իրենք հաշվառված են հարեւան բնակարանում, որտեղ բնակվում է զարմուհին ամուսնու հետ: Բնակարանը 30 քառակուսի մետր է:

Ընտանիքն առայժմ հիփոթեքային վարկ վերցնել չի կարող. կնոջը չեն տա՝ եկամուտ չունի, չի աշխատում: Ցանկանում էին հողամաս ստանալու համար հերթագրվել որպես բազմանդամ ընտանիք, սակայն նրանց մերժել են հոր քաղաքացիության պատճառով:

«Պետերից մեկը ինձ մի անգամ խորհուրդ տվեց՝ ամուսնալուծություն ձեւակերպեք, այդ դեպքում կինս կարող էր հավակնել բնակարան ստանալուն,- վրդովվում է Գեւորգը: - Ես ամուսնալուծությանը չհամաձայնվեցի: Պարզապես տուն գտա ու վարձակալեցի: Մենք ոչ մի տեղ չբողոքեցինք…»:

Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը… Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն է Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Կազանում հայտնաբերվել է սալմոնելոզով վարակման զանգվածային դեպք Տավուշում հավաքել են տվել Փաշինյանի հետ հանդիպման եկածների հեռախոսներն ու որոշ իրեր․ հանդիպումը թեժ է անցել Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը «Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ Ալիև Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան Ոսկեպարցիները Փաշինյանի դեմ պայման են դրել, պատրաստ ենք անգամ պատերшզմի․ Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 26-ամյա աղջիկը դանակահարել է իրեն հարվածող ընկերոջը․ նա ձերբակալվել է Ուզում եք հասկանալ, թե ինչ է լինելու, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, նայեք Արցախին Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Վթար՝ Երևանում. Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են Nissan-ն ու Mitsubishi-ն Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել․ Փաշինյանը վախեցրել է պատերազմովՔաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը Ասֆալտ փռել, ծորակ տեղադրել չկարողացող իշխանությունը ո՞նց է ակադեմիական քաղաք կառուցելու. Գալստյան «Ոսկեպարից Նիկոլը փախե՞լ է»․ Գագիկ Համբարյան ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ՌԴ նախագահական ընտրություններն անցել են օրենքին համապատասխան Ոսկեպարի վարչական ղեկավարի «վախը բռնել են» Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ Հասանովը Ստոլտենբերգին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումից 15 օր անց. մանրամասներ (տեսանյութ) Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը չափազանց կարևոր է մեր երկրների համար. Նուրտլեու Մահացել է երգիչ Ուզբեկը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ․ Արշակ Կարապետյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ Իլհամ Ալիևը հեռախոսով շնորհավորել է Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Ողջաբերդում երիտասարդներ են ձերբակալվել․ համայնքին պատճառել են 8 միլիոն դրամի վնաս