Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եթե կա բովանդակություն, հնարավոր է աշխատել անգամ առանց Մշակույթի նախարարության. Նարինե Թուխիկյան (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մշակույթի նախարարությունը չի փակվելու, պարզապես այն և երկու այլ նախարարություններ գործելու են մեկ նախարարության կազմի մեջ և բովանդակային առումով մշակույթին վերաբերվող որևէ բան դուրս չի մնալու նոր նշանակվելիք նախարարի դաշտից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:

«Այստեղ կարևորը գաղափարն է, թե ինչ բովանդակություն ու գաղափար ենք մենք դնում կամ ինչ հանձնարարական է տրվում այս նախարարությանը: Կարևորը նախարարություններն ու կառավարությունը պետք է մշակութային քաղաքականություն մշակեն: Պետք է նախկին իշխանության ժամանակ հարց բարձրացվեր, թե մշակույթի նախարարությունն ի՞նչ քաղաքականություն ունի, արդյո՞ք ունի մշակած քաղաքականություն, թե՞ չունի: Երբ այդ հարցերը տրվեին, կտեսնեինք, որ մեր մշակույթի նախարարությունը չուներ քաղաքականություն` ինչպիսին պետք է լիներ ռազմավարությունը Հայաստանում մշակութային առումով»,- նշեց նա:

Թուխիկյանի խոսքով` եթե նախարարության անունը մի քիչ երկար է դառնում, դա չի նշանակում, որ այն բովանդակազրկվում է, հակառակը, հիմա բովանդակությամբ պետք է լցվի այդ նախարարությունը:

Դիտարկմանը` խոսվում է սուպերվարչապետական համակարգը վերացնելու մասին, բայց փաստորեն ստեղծվում է նաև սուպերնախարարություն, Թուխիկյանը պատասխանեց. «Այո՛, շատ մեծ նախարարություն է դառնում, և նախարարը, որը կնշանակվի շատ մեծ նախարարության ղեկավար, շատ բան կունենա անելու: Նա նաև պետք է շահագրգիռ լինի, որպեսզի ունենա շատ հզոր ոլորտային փոխնախարարներ, որպեսզի կարողանան պատշաճ աշխատել, և դրանից ոլորտը չտուժի: Նախկինում կար մշակույթի նախարարություն, նախարարությունն ուներ մի քանի տեղակալ, վարչություններ, վարչության պետեր, բաժնի պետեր և այլն,  բայց քաղաքականություն չկար»:

Ինչ վերաբերում է այն քննադատություններին, որ բազմաթիվ մարդիկ մնում են առանց աշխատանքի, նա նշեց, որ նախարարություններում հիմնականում քաղծառայողներ են աշխատում, որոնց համար օրենքով սահմանված են որոշակի իրավասություններ` աշխատանքից դուրս մնալու դեպքում: «Նրանք տեղափոխվում են կադրերի աշխատանքային ռեզերվ, նաև որոշակի շրջան վարձատրվում են: Կարծեմ շուտով պետք է հստակ բոլոր աշխատակիցների թիվը հրապարակվի, ովքեր այս օպտիմալացումների հետևանքով գործազուրկ են դարձել: Կառավարությունն ունի հայեցակարգ, թե վերավարժանքների, վերապատրաստման միջոցով ինչպես լուծել այդ հարցերը»,- ասաց նա:

Թուխիկյանը նշեց, որ օպտիմալացման նպատակը կրկնվող հաստիքների վերացումն է: «Ի իմիջիայլոց, եթե կհիշեք, տարիներ առաջ մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը մեկ էր, հետո դրանք բաժանվեցին ու դարձան առանձին նախարարություններ»,- նշեց նա:

Դիտարկմանը` ստացվում է, որ արդյունավետ չէր որպես մեկ նախարարություն գործելը, այդ պատճառով էլ առանձնացվեց, Թուխիկյանն ասաց. «Ոչ, հարցը դա չէր: Ես իմ կարծիքը կարող եմ ասել, հարցն այն էր, որ հարկավոր էր, որ նոր հաստիքներ ստեղծվեն: Մենք գիտենք, թե պետական ՊՈԱԿ-ները, պետական հիմնարկները հիմնականում ինչի էին ծառայում: Պետական հիմնարկներում ծառայող մարդիկ հիմնականում դառնում էին այն էլեկտորատը, որը պիտի սպասարկեր իշխող կուսակցությանը»:

Թուխիկյանը հավելեց, որ իր կարծիքով, եթե նպատակ կա, սուպերնախարարությունն էլ կարող է շատ լավ աշխատել, փոքր նախարարությունն էլ: «Խնդիրը նպատակ դնելն ու տեսլական ունենալն է, քաղաքականություն մշակելն է: Այսինքն` ձևի մեջ բովանդակություն մտցնելը: Եթե կա բովանդակություն, որևէ ձևով հնարավոր է աշխատել՝ լինի մեծ, թե փոքր նախարարություն, եթե անգամ նախարարություն չլինի»,- եզրափակեց նա:

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»