Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ինչպես 6–7 ամիս առաջ, այսօր էլ զարգացման օրակարգ չունեն»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն ինչպես ամիսներ առաջ, այսօր ևս առկախ են: Մանրամասն վերլուծելով իրավիճակը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշում է այն հարցերը, որոնք այսօր արդեն պատասխան և լուծում են պահանջում: 

«Այս պահի դրությամբ Հայաստանի իշխանությունները չեն տալիս ՀՀ քաղաքական զարգացման օրակարգը: Սա ամենալուրջ խնդիրն է, որովհետև, ի վերջո, հասկանալի չէ, թե Հայաստանը, որպես պետություն, ինչպիսին է լինելու 5–10 տարի հետո: Այսինքն՝ կառավարման ի՞նչ համակարգ է ունենալու: Լինելու է այնպիսի երկիր, ինչպիսին խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Ավստրիան է, Չեխիան, Հունգարիան, թե՞, օրինակ, ԵՏՄ անդամ Կիրգիզիան, միգուցե լինելու ենք ինչ–որ աֆրիկյան բանանային հանրապետությո՞ւն: Պարզ չէ, և, ըստ այդմ, հստակ չէ, թե ՀՀ պետական կառավարման համակարգում փոփոխություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ, Սահմանադրությունը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ, որովհետև այս Սահմանադրությունը «կարված» էր նախկին նախագահի համար և, փաստորեն, ուրիշի համար կարված կոստյումը, կարծես, սկսել է վայելել գործող վարչապետը: Հստակ չէ նաև, թե ընդհանրապես իշխանությունների հակակշիռների ինստիտուտն ինչ–որ զարգացում ունենալո՞ւ է: Դատաիրավական բարեփոխումների հարց ևս չկա, ընդամենը խոսվում է անցումային արդարադատության մասին, բայց ընդհանուր քննարկումներ, թե դատաիրավական համակարգն ինչ տեսք է ունենալու, չկան: Չկա նաև կառավարման հարց՝ ՏԻՄ մարմինների առումով: Մարզպետների ինստիտուտը մնալո՞ւ է, եթե մնալու է, ապա ինչպիսի՞ ձևով: Կամ, եթե չի մնալու, ինչպիսի՞ն է լինելու ապագայում»,– մեզ հետ զրույցում նշեց Ա. Բադալյանը:

եթե մնալու է, ապա ինչպիսի՞ ձևով: Կամ, եթե չի մնալու, ինչպիսի՞ն է լինելու ապագայում»,– մեզ հետ զրույցում նշեց Ա. Բադալ յանը:կանի վերաբերյալ: «Ընդամենը նշվում է, որ պետք է զարգանան տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը և տուրիզմը: Ընդհանրապես պատկերացում չկա, թե Հայաստանի տնտեսությունը 5–10 տարի հետո ինչպես է զարգանալու, գիտակրթական բարեփոխումների մասին ընդհանրապես խոսք չկա, սոցիալական քաղաքականության, աշխատանքային օրենսգրքի փոփոխության շուրջ ևս քննարկում չկա: Արտաքին քաղաքականության հայեցակարգի մասին որևէ խոսք չկա. նորը մշակվելո՞ւ է, թե՞ ոչ: Իշխանությունն ընդամենը նշում է, որ հարկային օրենսգրքում որոշ կետեր կփոխվեն, և միկրոբիզնեսը պետք է զարգացնել: Այսինքն, ինչ–որ փոքրիկ խնդիրների մասին են խոսում, բայց ոչ արմատական փոփոխությունների: Ի դեպ, թեև տուրիզմի զարգացման մասին շատ է խոսվում, բայց մի քանի ամիս է՝ զբոսաշրջության զարգացման գործակալությունը ղեկավար չունի, խոսվում է գյուղատնտեսության զարգացման մասին, բայց գյուղնախն է վերացվում:

Ընդհանրապես գաղափար չկա, թե ով է մշակելու Հայաստան–Սփյուռք հարաբերությունների քաղաքականությունը»,–ասաց նա՝ շեշտելով, որ գլոբալ առումով իշխանափոխությունից հետո առաջ եկած և լուծում պահանջող հարցերի շուրջ քննարկում չկա:

«Ընդամենը տեղի ունեցավ մարդկանց փոփոխություն: Այո, տեղի ունեցան ազատ, արդար ընտրություններ, ինչպես նաև՝ մենաշնորհների վերացում, բայց ուրիշ ոչինչ չկա: Այս պահին ՀՀ քաղաքական զարգացման օրակարգն է բացակայում: Ընդամենը օպերատիվ հարցեր են լուծվում: Նախ՝ կառավարության ծրագիր, առաջիկայում կառավարության կառուցվածքի, հետո էլ հարկային օրենսգրքի շուրջ բուռն քննարկում կլինի: Այս ամենից հետո ԱԺ աշխատանքի բուռն տեսարաններն անմիջապես մարելու են, որովհետև այլ հարց չկա քննարկելու: Իսկ դա բերելու է լճացման: Հիմա մենք տեսնում ենք, որ ՀՀ–ում առկա քաղաքական մտքի մակարդակը սկսում է շատ արագ նույնականացվել մինչ 2018թ. ապրիլ եղած վիճակի հետ: Շատ արագ նմանվում է այն լճացված իրավիճակին, որը կար նշված ժամանակահատվածում: Իսկ սա բացասական է, որովհետև եթե դու զարգացման ծրագիր չունես, բայց ցանկանում ես քո կողմնակիցներին մոբիլիզացնել, արդեն սկսում ես ընտրել թշնամիներ: Ընդհանրապես կողմնակիցներին կարող ես մոբիլիզացնել երկու պայմանով. 1. երբ ունես դրական օրակարգ, 2. երբ ունես թշնամի, և քո կողմնակիցները հարվածելու թիրախ ունեն»,–ասաց նա՝ ընդգծելով, որ նշվածը եղավ ԱԺ–ում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա Արմեն Բադալ յանի խոսքով, այնտեղ փիլիսոփայությունն ընդամենը կառավարման համակարգի բարելավումն է. «Ընդամենը կառավարման հարց է դրվում: Ըստ էության, անում են այն, ինչն անում էր Կարեն Կարապետյանի կառավարությունը: Այսօրվանը նախկին կառավարության ծրագրի փիլիսոփայությունից չի տարբերվում, բայց պետք է տարբերվեր. նախկին կառավարությունը այդպիսի ծրագիր էր ներկայացնում՝ ելնելով նրանից, որ իշխում էր քրեաօլիգարխիկ համակարգը: Եվ միակ բանը, որը կարելի էր անել, կառավարման համակարգը բարելավելն էր: Բայց այսօր ուրիշ իրավիճակ է. քրեաօլիգարխիկ համակարգը չկա, և զարգացման ծրագիր էր պետք»:

Նա ընդգծեց՝ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլ–մայիսին, իշխանափոխություն էր, իսկ հեղափոխությունն ունենում է քաղաքական օրակարգ. «Այսինքն՝ ի՞նչ պետք է անես իշխանության գալուց հետո: Այդ զարգացման ծրագիրը չկար, երբ սկսվեց քաղաքացիական անհնազանդությունը: Միգուցե այդ ժամանակ մտածում էին, որ կամրապնդեն իշխանությունը, և նոր կներկայացնեն այդ ծրագիրը: Բայց խնդիրն այն է, որ ինչպես 6–7 ամիս առաջ, զարգացման օրակարգ հիմա էլ չունեն»:

Քաղտեխնոլոգը մի քանի գործոն է առանձնացնում, որոնք կստիպեն իշխանությանը մտածել զարգացման օրակարգի շուրջ: «Իշխանական թիմը ՏԻՄ ընտրություններում սկսեց պարտվել: Միգուցե հիմա՞ հասկանան, որ ինչ–որ մի բան այն չէ, և սկսեն փոփոխություններ անել: Ի վերջո, Երևանի ավագանու և ԱԺ ընտրություններում բավականին բարձր տոկոս էին ստացել ու, բնականաբար, այլ մոտեցում էին դրսևորում: Մյուս գործոնը քաղաքական դաշտի այլ ուժերի գործողություններն են. եթե նրանք կարողանան ակտիվ գործել և քաղաքական այլընտրանքային օրակարգ ներկայացնել, որն իրենց դիրքերը կամրապնդի քաղաքական դաշտում, դա ևս ազդակ կլինի իշխանություններին: Հիմա իրենք խիստ ինքնավստահ են: Ինչպես ՀՀԿ–ի դեպքում, այնպես էլ հիմա նույն ինքնավստահությունը կա նաև ներկայիս իշխանության ներկայացուցիչների մոտ: Նրանք նախկին ընդդիմադիրներ էին, և գալով իշխանության՝ այսօրվա ընդդիմադիրներին սկսում են քննադատել այն նույն բառերով, որոնցով ՀՀԿ–ն «Ելք»–ին էր քննադատում, երբ ասում էր՝ ձեր առաջարկները կառուցողական չեն»,–ասաց նա՝ ընդգծելով, որ միայն նշված գործոնները կարող են ստիպել իշխանություններին ավելի լուրջ մոտենալ երկրի զարգացման հիմնախնդիրներին:

«Եթե կառավարության ծրագրի, կառավարության կառուցվածքի ու հարկային օրենսգրքի շուրջ քննարկումներից հետո Հայաստանում սովորականության ժամանակահատված սկսի, մարդկանց մոտ ապագայի նկատմամբ կրկին անորոշություն է ձևավորվելու: Իսկ արտագաղթը, որի տեմպերը մի քիչ նվազել էին, նոր թափով է սկսվելու, որովհետև մարդիկ չեն պատրաստվում շարունակել նույն վիճակում ապրել»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ