Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռոբերտ Ամիրխանյան. «Պատմությունը մեզ կպատժի դրա համար»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արվեստագետների հետ զրույցների շարքի մեր այսօրվա հյուրը կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանն է: 

Կոմպոզիտորին հեղափոխությունը ոգևորել է, բայց, ինչպես ինքն է նշում, մանրամասները երբեմն անհանգստացնում են:

Բացում է չակերտները. «Ծրագրի բացակայություն: Բացի կոռուպցիայի դեմ պայքարից, մենք ուրիշ խնդիր չունե՞նք: Ի՞նչ կոնցեպցիայից ելնելով է մեզ մոտ փակվում մշակույթի նախարարությունը: Փակվում է այն ժամանակ, երբ թուրքերեն մուղամատներ երգող երիտասարդների քանակն ավելացել է, այն ժամանակ, երբ շուկան լցվել է «սուրոգատներով»…Մեզ մոտ մշակույթի մեջ միայն առևտրային երևույթներն են ծաղկում: Կարելի՞ է այդ հարցով չանհանգստանալ: Կարելի՞ է չանհանգստանալ, որ լեզվի հերն ամեն վայրկյան անիծվում է…»:

Ինչ վերաբերում է մի շարք արվեստագետների այն կարծիքներին, թե մշակույթի նախարարությունը կապ չուներ մշակույթի հետ, Ռ. Ամիրխանյանը նկատում է. «Հարցը այդպես կատեգորիկ դնելը միամտություն է: Ցույց տվեք մի ասպարեզ, որը բացարձակ մասնագիտական մոտեցումներով է աշխատում: Մեր բոլոր նախարարությունները դժվար են պաշտպանում բարձր մասնագիտական ուղղվածությունները: Այո, միգուցե պետք չէ մեզ այնպիսի մշակույթի նախարարություն, ինչպիսին ունեցել ենք, բայց իրեն ամբողջովին լիկվիդացնելը ավելի մեծ թշնամություն է: Այն ժամանակ, երբ քո փողոցում հնդիկներ, պարսիկներ, օտարազգիներ են քայլում, և հեռուստատեսային յուրաքանչյուր հաղորդման մեջ ազգային դիմագիծը կորցնողի վիճակում ես, ինչպե՞ս կարելի է մշակույթի նախարարություն փակել: Ընդհակառակը, այլ խնդիր պետք է դրվեր՝ գիտակցել, թե ինչ է մեզ համար մշակույթը: Մշակույթը տարբեր երևույթների շուրջ համաձայնություն ստեղծելու առաջին շանսն է, մշակույթի նվաճումը տարբերությունների միասնություն ստեղծելն է, իսկ մենք ասում ենք՝ գնացեք, ով ինչ ուզում է՝ երգի՞: Դրա համար էլ մեզ մոտ ազգային դիմագիծը շուտով անդառնալիորեն կվերջանա: Ես կողմ եմ, որ մշակույթի նախարարությունը փակվի այն ձևով, ինչպես որ եղել է, բայց ես կողմ չեմ, որ այն ինչ– որ մեկի կցորդը լինի: Այն պետք է ինքնուրույն լինի»:

Մշակույթի առողջացման համար, ըստ կոմպոզիտորի, նախ հարկավոր է հասկանալ խնդիրը: «Եթե ինչ–որ մեկը ցանկանում է տուն սարքել, բացի ցանկությունից, նաև փորձում է հասկանալ, թե ինչպես պետք է այդ տունը կառուցվի: Մասնավորապես, ինչպես պետք է այդ տան հիմքերը դրվեն, մինչև ո՞ւր պետք է հասցնի, որ հիմքերի համապատասխան խորությունն ունենա: Մի հարկանի տան համար՝ այսքան, երեքի համար՝ այնքան հիմքեր է ընտրում: Ամեն ինչ կարևոր է: Այսինքն, ծրագիր պետք է լինի, որի մեջ նախ պետք է պարզենք, թե ինչ է մեզ համար մշակույթը: Այն, ինչ ամեն տեղ երգվում է, մշակույթը չէ: Մշակույթը հոգևոր արժեքի ամենաբարձր կետն է մեզ համար, որը յուրաքանչյուր մարդու օգնում է փարվել իր ազգային միասնությանը, գաղափարին: Ինքնագործունեությամբ մշակույթ չեն կարող պահպանել: Ինքնագործունեությունը հետևյալն է նշանակում՝ արվեստով զբաղվեն այն մարդիկ, որոնք դրա մեջ միայն բիզնեսի խնդիր են տեսնում: Սա մեծագույն մոլորությունն է: Իրական մշակույթը բարձր երևույթ է»,–ասաց նա:

Ինչ վերաբերում է երկրի ընդհանուր իրավիճակին, Ռ. Ամիրխանյանն ընդգծեց. «Այսօր կտրուկ գնահատական դնելուց կխուսափեի, որովհետև ես հասկանում եմ հետևյալը. որևէ երևույթ ճանապարհի կեսից գնահատելը սխալ է: Միակ ցանկությունս այն է, որ ամեն ինչի հիմքում գաղափար լինի: Միայն կոռուպցիայի դեմ պայքարելու գաղափարն ինձ համար, իմ երկրի համար շատ քիչ է, որովհետև ազգային դիմագիծն այսօր կորչում է կյանքի դեկորատիվիզմի մեջ: Քեզ սա է դուր գալիս՝ գնա, դա արա… Ազատությունը նրա համար է տրվել, որ մենք ինքներս մեզ սահմանափակենք: Իսկ ինչպե՞ս պետք է սահմանափակենք, եթե մշակութային կոնցեպտ այսօր չունենք: Ինքնագործունեությունը շատ վատ մեթոդ է ազգային, մշակութային ձեռագիրը պահպանելու համար: Ինչո՞ւ ենք մեր սեփական դրամը տպում: Կարող էինք վերցնել որևէ երկրի դրամ ու օգտագործել այն, ի՞նչ է եղել որ: Ինչո՞ւ ենք մենք ձգտում մեր դրամի վրա ունենալ մեր մեծամեծների նկարները: Բայց չէ՞ որ դրա մեջ իմաստ ենք դնում: Երբ մարդը գումարը ձեռքն է վերցնում, զգում է, որ դա հայոց փողն է: Բայց միշտ չէ, որ կարող եմ ասել՝ հեռուստատեսությամբ հնչող այդ երգը հայոց երգն է: Ինչո՞ւ, որովհետև կան բախտախնդիր մարդիկ: Մասնավորապես՝ դրսից եկածները, որտեղ ազգային գաղափարախոսության խնդիրը չկա, որտեղ մարդիկ «մենք»–ի զգացողությունը կորցրել են և ապրում են միայն իրենց «ես»–ի խնդիրներով: Այնտեղից եկած «սուրոգատների» համերգը մենք որպես մշակո՞ւյթ ենք ընդունում: Դուք վատ վարսահարդարի մոտ մազ կկտրե՞ք, ընտրություն կկատարեք, չէ՞: Բա մեր հոգու ընտրությունը որտե՞ղ պետք է լինի»:

Կոմպոզիտորը շեշտեց՝ նաև վերագիտակցել է պետք. «Ի՞նչ է մեզ համար հոգևոր արժեքը, որտե՞ղ է այն ապրում և ինչպե՞ս ենք պայքարում հոգևոր արժեքը չկորցնելու համար: Մենք պահում ենք, չէ՞, պաշտպանության նախարարությունը: Զինվորներին չենք ասում, չէ՞, գնացեք, տունը կրակել սովորեք, կգաք՝ վաղը պետք է հերոսանանք: Մենք չենք փակում ֆինանսների նախարարությունը, մենք չենք փակում առողջապահության նախարարությունը… Իսկ ինչ է՝ մշակույթը զրոյակա՞ն երևույթ է… Պատմությունը մեզ կպատժի դրա համար: Մշակույթը չի կարելի սովորականացնել, դրա համար էլ մեզ մոտ կծնվեն միայն գլամուրային չոբաններ, ուրիշ ոչ մի բան»:

Ռոբերտ Ամիրխանյանը շեշտեց, որ ազնվական երաժշտությանը, գրականությանը, գեղարվեստին, թատրոնին անպաշտպան թողնել չի կարելի:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին