Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախը՝ նոր քաղաքական իրավիճակի շեմին. թեժ, բայց հուսադրող մեկնարկ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

2020թ. Արցախում սպասվող նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները կարելի է համարել սկսված արդեն նաև պաշտոնապես, քանի որ առնվազն չորս գործիչ հայտարարել է առաջադրման մասին: Ոչ պաշտոնապես քարոզարշավը մեկնարկել էր Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, որն իր արձագանքը գտավ Արցախում: Որոշակի դժգոհության ալիքը վերադասավորումներ առաջացրեց Արցախում, այդ վերադասավորումների ու դրանց ի պատասխան Հայաստանից հնչող տարբեր խմբերի, այդ թվում՝ իշխանության արձագանքները նախանշեցին Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ, որը դրսևորվելու է Արցախի ընտրություններով: 

Մասնակցության մասին առայժմ հայտարարել է չորս թեկնածու՝ Սամվել Բաբայան, Արայիկ Հարությունյան, Աշոտ Ղուլ յան, Վիտալի Բալասանյան: Առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում մի պարզ հանգամանք՝ չորս թեկնածուներից երեքը ներկայիս արցախյան քաղաքական վերնախավի կենտրոնական դերակատարներ են, իսկ Սամվել Բաբայանը այդպիսի դերակատար եղել է նախկինում: 

Այս օրերին շատերը հարց են տալիս, թե ով է լինելու արցախյան ընտրություններում Հայաստանի թեկնածուն: Քննարկվող տարբերակները երկուսն են. Նախ՝ Արայիկ Հարությունյանը, որ հետհեղափոխական իրավիճակում բավական լոյալ է դրսևորել իրեն հայաստանյան իշխանությունների հանդեպ: Երկրորդ տարբերակը Սամվել Բաբայանն է, այսպես ասած, նախահեղափոխական շրջանի դերակատարներից մեկը, որն ազատության մեջ հայտնվեց արդեն հեղափոխությունից հետո: Դժվար է ասել՝ այս թեկնածուների մասով հայաստանյան իշխանությունները կոնկրետ նախընտրություն ունեն, թե ոչ, կամ եթե ունեն, ապա ում վրա կկանգնի վերջնական ընտրությունը: 

Սակայն իրավիճակի նախնական պատկերը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունն ունի նախընտրած թեկնածու, ապա չունի այդ թեկնածուին արցախյան վերնախավի ամբողջական կոնսենսուսով նախագահ դարձնելու ռեսուրս և հնարավորություն: Այդպիսի ռեսուրս և հնարավորություն, մեխանիզմ ուներ նախկին իշխանությունը: Միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե արցախյան վերնախավը միատարր է: Այն միշտ էլ եղել է բազմաբևեռ: Սակայն Հայաստանից կատարվել է ընտրություն, այնուհետ այդ ընտրությունն անցել է ներարցախյան խողովակներով: Եթե նույնիսկ եղել է մրցակցություն, ապա այն մնացել է աննկատ հանրության համար:

Այժմ, երբ այլևս չկա Հայաստան–Արցախ իշխանական նախկին ուղղահայացը, մյուս կողմից էլ քաղաքականությունն է մտել հրապարակային փուլ, ներվերնախավային մրցակցությունը ևս մտնում է հրապարակային դաշտ: Եվ այս դեպքում կարևոր, բայց վճռորոշ չէ, թե ում կնախընտրի Հայաստանի իշխանությունը: Այն հանգամանքը, որ միաժամանակ երեք բարձրաստիճան պաշտոնյա հայտարարում են առաջադրման մասին, ցույց է տալիս, որ այս անգամ լինելու է բնական մրցակցություն: 

Էականն այն է, որ փաստացի Արցախը նոր քաղաքական շրջափուլ է մտնում էվոլ յուցիոն ճանապարհով, թեկուզև բավական բուռն մրցակցային պայմաններով: Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Արցախում արտահերթ ընտրության կարիք չի տեսնում: Այս հայտարարությունը հնչել է ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման արցախյան ակտիվության և Արցախում իրավիճակը թեժացնելու փորձերի: Արդեն հիմք կա ենթադրելու, որ այդ խումբը Արցախում աջակցելու է Սամվել Բաբայանին: Սա էլ իր հերթին տեղ է տալիս ենթադրելու, որ բնավ Բաբայանը չէ Հայաստանի նախընտրելի թեկնածուն, եթե, իհարկե, առաջնորդվենք պաշտոնական հռետորաբանությամբ:

Մեծ հաշվով, իհարկե, արցախցին է որոշում նախագահի անձը: Սակայն հաշվի առնելով Արցախի առանձնահատկությունը՝ Հայաստանի դերակատարությունը պակաս կարևոր չէ: Էականն այստեղ արդեն ոչ թե կոնկրետ անձերն են, այլ քաղաքական վերարտադրության ցիկլի բովանդակությունը: Կհաջողվի՞ արցախյան վերնախավին, չնայած ներքին թեժ մրցակցությանը, սահուն անցնել քաղաքական հաջորդ շրջափուլ՝ թույլ չտալով ապակայունացնող սուբյեկտներին օգտվել անցումային փուլի ընձեռած հնարավորություններից: Կհաջողվի՞ թեժ մրցակցությունից հետո ճանաչել միմյանց լեգիտիմությունն ու սուբյեկտությունը: Իրավիճակն առայժմ հուշում է, որ կհաջողվի:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները