Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տեր–Պետրոսյանը շուռ տվեց խաղը. Նիկոլի «լևոնականացման» միֆը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հեղեկություններում Նիկոլ Փաշինյանը ներկայացվում Լևոն Տեր– Պետրոսյանի հոգեզավակ: Իսկ հասարակության մեջ կա մի ստվար հատված, որ կոնկրետ դիրքորոշում ունի Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիների վերաբերյալ: 

Նիկոլ Փաշինյանի կապը Տեր–Պետրոսյանի հետ, հնարավոր է, իշխանությանը որոշակի վարկանիշային ռիսկեր հասցնի: Այս խոսակություններն ավելի սրվեցին, երբ Փաշինյանը վերջին շրջանում ՀԱԿ–ից և 2008–ի քաղաքական շարժման մասնակիցներից ոմանց նշանակեց տարբեր պաշտոնների: Բնականաբար, այս հանգամանքը չվրիպեց վերոնշյալ թեզը շրջանառողների ուշադրությունից: 

ՀԱԿ–ը որոշեց օգտվել տեղեկատվական այս հոսքերից կամ այս խաղից, որտեղ իրենք հասարակության աչքերում Փաշինյանին վարկաբեկող գործիք են: Նիկոլին վերագրվող՝ ՀԱԿ–ի և Տեր–Պետրոսյանի հոգեզավակ լինելու հանգամանքը ՀԱԿ–ին դուր եկավ: Նրանք սկսեցին դիրքավորվել հենց այդ մոտեցման սահմաններում: Պատմության վերանայման առաջարկությունները, ամենօրյա ռեժիմով իշխանության մրցակիցներին կուսակցական ռեսուրսներով պատասխանելը, առաջարկությունների ծրագրային փաթեթը, և, բնականաբար, Մարտի 1–ի թեման ՀԱԿ– ին առնվազն հիմա վերադարձնում են քաղաքականության գոնե տեղեկատվական առաջնագիծ: Կոնգրեսն ու Տեր–Պետրոսյանը, փաստացի, խաղում են այն դերը, որը նրանց վերագրվում էր տեղեկատվական հոսքերում: 

Մոտավոր այս ամենը կարելի է ձևակերպել այսպես. «Այո, Նիկոլը մեր հոգեզավակն է, 2008–ի շարժման դեմքերից է, եթե չլիներ 2008–ը, չէր լինի 2018–ը, Նիկոլն արել է այն, ինչ մենք ենք փորձել անել»:

Ավելի կարևոր է, սակայն, այլ հարց՝ ինչպիսին է Փաշինյանի վերաբերմունքն ու դիրքորոշումն այս ամենին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Փաշինյանի և Տեր–Պետրոսյանի ներկայիս կապերի մասին լուրերը հասարակության շրջանում հարցականներ են թողել: Նույնկերպ սխալված չենք լինի, եթե ֆիքսենք, որ եթե օբյեկտիվորեն ՀԱԿ–ն այժմ Փաշինյանի լիարժեք դաշնակիցների ցուցակում էլ չէ, ապա գոնե «թշնամիների» ցուցակում չէ: Մեկ այլ օբյեկտիվ հանգամանք, Փաշինյանի և կոնգրեսականների միջև բարոյահոգեբանական դիստանցիան, այսպես ասած, առավել պակաս է, քան Փաշինյանի և, օրինակ, Սերժ Սարգսյանի «պրոֆեսիոնալների»: Այսքանով հանդերձ, առայժմ չկա որևէ իրատեսական ինդիկատոր առ այն, որ Փաշինյանը գնում է ծավալուն «լևոնականության»: Ամենայն հավանականությամբ, այս մտայնության հետևում կա մի քանի մոտիվ: Նախ՝ կադրային սովը, որը փորձ է արվում լրացնել հնարավոր բոլոր ռեսուրսներով: Այս իմաստով Փաշինյանի նշանակումներում շատ են ոչ միայն «լևոնականները», այլև «ռոբականները, սերժականները, վազգենականները»: 

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս պահին իշխանությունն իսկապես դաշնակիցներ չունի: Անհեռատեսություն կլինի նման իրավիճակում մերժել ՀԱԿ–ի ակտիվությունը, գոնե տեղեկատվական դաշտում այն հիմա իշխանություններին ձեռնտու է:

Այնուամենայնիվ, միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է կիսել իշխանությունը ՀԱԿ–ի հետ, կամ, ինչպես հիմա մոդայիկ է տարատեսակ խոսակցություններում ասել, մտադիր է Տեր–Պետրոսյանին նշանակել խորհրդական: Գործ ունենք բազմակողմ խաղի հետ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր շահերն իրացնել: Առայժմ այդ շահերի իրացումը տեղի է ունենում տեղեկատվական դաշտում: Իսկ խորհրդական լինելու համար հրամանագիր կամ որոշում Տեր–Պետրոսյանին պետք էլ չէ: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին