Օրակարգում սահմանադրական փոփոխություններ անելու հարց կա, բայց մասշտաբային փոփոխություններ, կիսանախագահական համակարգին անցում չի լինի. Արարատ Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՕրակարգում սահմանադրական փոփոխություններ անելու հարց կա, սակայն դրանց շրջանակն առայժմ հստակեցվում է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Արարատ Միրզոյանը։ «Մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, իրավիճակներ, երբ որ սահմանադրությունը չի կարգավորվում և հնարավոր 1 փակուղիներ առաջանան: Այս ամենը պետք է ուսումնասիրենք»,-ասել է Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ մասշտաբային փոփոխություններ` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականին չի լինի. «Կիսանախագահական համակարգին վերադառնալուն ես կողմ չեմ։ Ես կարծում եմ, որ պետք է առաջ գնալ, մենք հիմա ունենք խորհրդարանական համակարգ և պետք է ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար»,-ասել է նա։
Հարցին` հնարավոր է արդյոք լինի նաև ՀՀ նախագահի լիազորությունների վերանայում, Միրզոյանն ասաց` գուցե. «Ընտրական օրենսգրքի վերանայման հարցը ևս օրակարգում է»։
1995-ի Սահմանադրությամբ Հայաստանը եղել է ամբողջական նախագահական կառավարման երկիր: 2005-ին Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց, դարձավ` կիսանախագահական: 2015թ. եղան փոփոխություններ, ու 2018թ. ապրիլից երկիրը լիարժեք անցավ խորհրդարանական կառավարման համակարգի:
2019թ. փետրվարի 16-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով իշխանություններին առաջարկել է մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել և վերադառնալ կիսանախագահական համակարգին: