Էրդողանը բարձր պաշտոնի է նշանակել իր մորաքրոջ որդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր պաշտոնի է նշանակել իր մորաքրոջ որդուն՝ Ռեջեփ Ալի Էրին: Այս մասին գրում է թուրքական artigercek.com կայքը՝ հղում անելով Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակված և Էրդողանի ստորագրությունը կրող որոշմանը:
Հայտնի է, որ նախագահն իր մորաքրոջ որդուն նշանակել է սպորտի և երիտասարդության հարցերով վարչություններից մեկի՝ ուսանողական հանրակացարանների կառավարման վարչության պետ:
Թուրքական «Յենիչաղ» պարբերականը նկատում է, որ Ռեջեփ Ալի Էրը ժամանակին թերացել էր իր գործում ու խիստ նկատողություն ստացել 2011 թվականին սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ալի Քըլըչից՝ ուսանողական հանրակացարաններում երիտասարդների ստացած բողոքների հիման վրա:
Դեռևս անցյալ տարվա հունիսին Էրդողանն իր մյուս մորաքրոջ որդուն՝ Իբրահիմ Էրին, նշանակել էր կրթության փոխնախարար, ինչը բուռն արձագանքների էր արժանացել ընդդիմադիր լրատվամիջոցներում: