Պատմության դասեր. Պապ թագավորից մինչև Փաշինյան.Տեսանյութ
ՎԻԴԵՈՊապ թագավորի մասին Նիկոլ Փաշինյանի հիշատակումները Ազգային ժողովում կառավարության ծրագրի, այնուհետ էլ հանգստյան օրերին իր գրքի քննարկման ժամանակ, բավական ակտիվ քննարկումներ են հարուցել: Քննարկումներում հիմնական առանցքը Պապ թագավորի և Նիկոլ Փաշինյանի կերպարների համեմատությունն է: Տարբեր դիտանկյուններից համեմատության փորձերն, իհարկե, հաճախ անցնում են իրատեսության սահմանները, հաճախ դառնում պարզապես այն կամ այն կողմի քարոզչական հերթական տեխնոլոգիայի համար պարարտ նյութ: Մեծ հաշվով, սակայն, կարևորն այստեղ այլ բան է: Խոսելով Պապ թագավորի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ակամայից դաշտ է բացում պատմական դասերի շուրջ քննարկման համար: Մի բան, որի պակասը մեր կյանքում կա: Պատմությունն, իհարկե, այս կամ այն կերպ մեր կյանքում ներկա է, սակայն, ցավոք, միայն դրա հերոսական, վիպական, էպիկական հատվածը, առավել ևս՝ գեղարվեստական հատվածի գերակշռումը: Պատմությունը, որպես անցյալի քաղաքականության մասին գիտություն, Հայաստանում զարգացած չէ ո՛չ գիտական իմաստով, ո՛չ հասարակական ընկալումների:
Մանրամասները՝https://past.am/?p=213387&l=am