Հա­յաս­տանն այժմ կա­րող է տե­սա­կա­նո­րեն ամ­րապն­դել իր դիր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Առնետները շատացել են, իսկ պայքար չի երևում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազդեցությունների պայքար խորհրդարանական հանձնաժողովներում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ապրիլի 7-ն՝ առանց պարգևավճարի ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ արժողության ավտոմեքենա և բնակարան է ձեռք բերել գնումներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ռուս զինվորականները 35 տոննա բեռով ժամանել են Վենեսուելա. ԶԼՄ-ներ ՌԴ քննչական մեկուսարանների խցերում կհայտնվեն վճարովի մալուխային ալիքներ Վարդենյաց լեռնանցքը փակ է, Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է Իտալիայում մահացել է տան պայմաններում թլպատված 5 ամսական փոքրիկը Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր ՊՆ-ից շուրջ կես միլիոն դոլարի հափշտակության գործով մեղադրյալի առողջական վիճակը պարզելու համար քայլեր չեն ձեռնարկվում Երևանում դանակի հարվածներ ստացած 3 երիտասարդ տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. Shamshyan.com Մարադոնան՝ Արգենտինայի խաղի մասին․ Սարսափ ֆիլմեր չեմ դիտում Բոտսվանայի բնակիչը տիկնոջ հետ վեճից հետո ինքնաթիռով բախվել է իր տանն ու զոհվել ԵՊՀ ուսանողը մեքենայով բախվել է ծառին. նրան հոսպիտալացրել են Կադրեր՝ Նորվեգիայի ափերի մոտ վթարված նավից (տեսանյութ) Երևան-Մեղրի ավտոճանապարհին քաղաքացին փորձել է ավտոմեքենայով ինքնասպանություն գործել Պատճառը գյուղապետի ընտրություններն էին․ նոր մանրամասներ՝ Շենավան գյուղում հնչած կրակոցներից Հ1-ը անտեսում է դատարանի պահանջը՝ օրենքին վերաբերվելով այնպես, ինչպես կրճատվող լրագրողներին․ Լիանա Կարապետյան Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Երևան-Արմավիր ավտոճանապարհին ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com Եթե Նիկոլին եք ընդունում իբրև ազգի առաջնորդ ... Թաիլանդում վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ համընդհանուր ընտրություններ են անցկացվում

Կադրային բանկը՝ սնանկության շեմին

Օրերս լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ 2018 թվականի նոյեմբերի 19–ից առ այսօր կառավարության կադրային բանկը ստացել է երկու հազար երեք հարյուր հիսուն (2350) ինքնակենսագրական (CV): Կադրային բանկում ընդգրկվել է 50 մասնագետ, ըստ ոլորտային ճյուղերի դասակարգում դեռևս չի իրականացվել: Factor.am կայքը հայտնում է, որ նշյալ երկու հազար երեք հարյուր հիսուն անձանցից որևէ մեկը կառավարությունում կամ այլ պետական գերատեսչությունում աշխատանքի դեռևս չի անցել:

Կադրային քաղաքականությանը մենք անդրադառնալու առիթներ ունեցել ենք՝ համարելով այն հետհեղափոխական Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը: Վերոնշյալ տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ խնդրի լուծման բանալի այժմ կառավարությունը չի գտել: Կամ այդ երկու հազարից ավելի ինքնակենսագրականներն են եղել անպիտան, կամ էլ կառավարության չափանիշներն են շատ բարձր: Այլապես դժվար կադրային բանկում ընդգրկվեր 50 մասնագետ: 

Կա մեկ այլ հարց ևս, թե որոնք են կադրային բանկով զբաղվող խմբի առաջնահերթությունները, ընդհանրապես ինչ կազմ ունի այդ խումբը: Եթե խմբի կազմը քաղաքական է, ապա բնական է, որ բազմաքանակ ինքնակենսագրականներից ընտրվում է չնչին տոկոսը: Կամ եթե խումբը քաղաքական է, ապա այդ դեպքում կարիք կա՞ արդյոք մասնագիտական ինքնակենսագրական ուղարկելու: Քաղաքական խմբի դեպքում ավելի ազնիվ կլինի կադրային սելեկցիա անել «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցականների ցանկից: 

Ընդհանրապես, դժվար է պատկերացնել, թե բազմաոլորտ, բազմաբևեռ կառավարության համար ինչպես է կադրային ընտրություն անցկացնում մեկ հանձնաժողով: Ամենայն հարգանքով հանձնաժողովի կազմի հանդեպ՝ դժվար է պատկերացնել, որ այդ կազմը տիրապետում է պետական աշխատանքի բոլոր ոլորտներին միանգամից: 

Իրավիճակի մեկ այլ պարադոքսը ինքնին նման հանձնաժողովի գոյությունն է: Սա շատ նման է, օրինակ, արտաքին գործերի նախարարությանը կից գործող Դիվանագիտական ակադեմիայի պատմությանը: Հայաստանյան մի շարք բուհեր ունեն միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ, բայց այդ ֆակուլտետները բավարար կոմպետենտության ու քանակի կադրեր չեն կարողանում ապահովել արտաքին գերատեսչությանը: ԱԳՆ–ն էլ ստիպված ստեղծում է առանձին կառույց այդ խնդիրը լուծելու համար: Հիմա նույն իրավիճակն է հանձնաժողովի պարագայում: Փաստացի Հայաստանն ունի կրթական և գիտական հիմնարկների ահռելի քանակություն, բայց այդ հիմնարկներից դեպի պետական աշխատանքի անցումը կազմակերպելու համար կարիք կա ԿԳՆ–ից զատ հավել յալ այլ հանձնաժողովի: 

Հանձնաժողովի գոյության նպատակահարմարությունը, սակայն, երկրորդական հարց է: Առաջնային է կադրային քաղաքականության հստակ կոնցեպտի հարցը, որն այդպես էլ բաց է մնում: Որպես այդ կոնցեպտի հիմնասյուն, կառավարությունը ներկայացնում է բարձր աշխատավարձը: Ըստ իշխանության, այդ բարձր աշխատավարձի առկայության դեպքում միայն որակյալ կադրերը կաշխատեն պետական ապարատում: Բարձր աշխատավարձը, սակայն, կարևոր, բայց ոչ առաջնային հանգամանք է: Ավելի էական է գործունեության բովանդակությունը, որի տակ, այսպես ասած, պետք է ստորագրեն այդ կադրերը: Ոչ պակաս կարևոր է նաև կադրային շարժունակության կամ արդար ու հստակ խաղի կանոններով կարիերային աճի երաշխիքները: 

Թերևս բովանդակության խնդիրն է, որ էականորեն նվազեցրել է կառավարության հետ աշխատել ցանկացողների թիվը վերջին շրջանում: Մարդիկ չեն ցանկանում ստորագրել մի բանի տակ, որն, ըստ իրենց, կամ խնդրահարույց է, կամ անարդյունավետ: Վերջին շրջանում մի շարք պաշտոնյաների ազատման դիմումներում այս հիմնավորումները հաճախ էին հանդիպում, ինչը գալիս է ապացուցելու, որ բարձր աշխատավարձը չէ, որ առաջնային խնդիր է հիմա, այլ իշխանության քաղաքական բովանդակության հարցը, որ շարունակում է մնալ օդում կախված: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

website by Sargssyan