Գրավոր ու խոսուն փաստեր Արցախի՝ բանակցային պրոցեսից դուրս մն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նում տնտե­սա­գի­տու­թյան կա­նոն­նե­րում է՞լ են կար... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը խնդրում ներել իր դեմ մահափորձ իր... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Արտոնյալները՝ իշխանությունների լռության և անտարբերության ֆոնին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մադրիդյան սկզբունքների» գործընթացի ստա՞րտ, թե՞ ֆալստարտ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պարզվել է Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը Մոուրինյո․ Ցավոք, Մեսին ու Ռոնալդուն հավերժ չեն Թեհրանի օդանավակայանում 100 ուղևորով ինքնաթիռը բռնկվել է վայրէջքի պահին Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Եկամուտ չապահովելու պատճառով փակվել է Երևան-Նոյեմբերյան երթուղին 27-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Նաիրա Հարույթունյան «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացուց 20.000 դրամ կաշառք են պահանջել. հարուցվել է քրեական գործ Գյումրիում, Անիում և Արթիկում տեսաձայնագրող սարքեր են տեղադրվել՝ բնակարանային գողության դեմ պայքարի համատեքստում. Դատախազություն Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր Երևանի պատվիրակությունը տրանսպորտի ռեֆորմի հարցով մեկնել է Չեխիա Հրապարակվել է Կամչատկայի մոտակայքում տեղի ունեցած երկնաքարի պայթյունը պատկերող տեսանյութը Սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց երիտասարդ տղա է տեղափոխվել. shamshyan.com Գրավոր ու խոսուն փաստեր Արցախի՝ բանակցային պրոցեսից դուրս մնալու մասով Մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջանում տեղադրված արագաչափ սարքը Մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու և փողերի լվացման համար. ՔԿ Հնդկաստանի հարավ-արևմուտքում շենքի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ, կա 1 զոհ․ լրատվամիջոցներ Դոլարի փոխարժեքի անկումը չի դադարում. եվրոն աննշան էժանացել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել

«Վարչապետ ջան, Նիկոլ ջան, հետևից մի արի, «շենքի» հիմքը ճիշտ դիր, մնացածն ինքն իրեն, սիրուն կկառուցվի»

Եթե իշխանություններն ուզում են, որ նույնիսկ ամենահեռավոր գյուղի խանութում ՀԴՄ կտրոն տպելը նորմալ երևույթ դառնա, պետք է ոչ թե մարդկանց վրա մատ թափ տան, այլ հասկանան, թե ինչու են մարդիկ խուսափում ռեալ առևտրաշրջանառությունը ֆիքսելուց: Դրա համար պետական պաշտոնյաները օրենքներն իրենց կաբինետներում գրելուց առաջ նախ պետք է թուղթ ու գրիչը վերցնեն ու գնան տնտեսվարողների մոտ և փորձեն հասկանալ, թե որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը:

Տնտեսվարողների հետ մեր զրույցները թույլ են տալիս եզրակացնել, որ կա՛մ կաբինետներում աշխատող պետական պաշտոնյաները լավ չեն պատկերացնում, թե ամեն օր ինչպիսի դժվարություններ են հաղթահարում սովորական խանութպանները, կա՛մ պատկերացնում են, բայց չեն ցանկանում իրերն իրենց անուններով կոչել և շփոթության մեջ են փորձում գցել վարչապետին:

Բավական է քայլել Երևանի փողոցներով, և պարզ կդառնա, որ նույն փողոցի վրա իրարից մի քանի մետր հեռավորության վրա նույնանման բիզնեսներ են գործում: Եվ հետաքրքիրն այն է, որ թույլտվություն տվող պաշտոնյաներից որևէ մեկին չի էլ հետաքրքրում, թե, օրինակ, իրարից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող խանութները մեկ հաճախորդ ավելի ունենալու համար ինչպես են պայքարի մեջ մտնում, եթե չասենք՝ թշնամանում:

Հեծանիվ հայտնագործած չենք լինի, եթե հիշեցնենք, որ զարգացած երկրներում այս հարցը վաղուց լուծել են: Եվ գուցե այդ պատճառով է, որ նման երկրներում առաջին դեմքերը տատիկ–պապիկներին վճարվող թոշակը բարձրացնելու հարցը չեն կապում ՀԴՄ կտրոն տրամադրել–չտրամադրելու հետ: Զարգացած երկրներում տնտեսվարողին այս կամ այն բնույթի գործունեություն ծավալելու թույլտվություն տալու հետ միասին, օգնում են հասկանալ, թե տվյալ բիզնեսը քաղաքի որ մասերում պետք է ծավալի, որ իր համար էլ լավ լինի, պետության համար էլ: Ավելի պարզ՝ եթե որոշակի հեռավորության վրա արդեն իսկ գործում է վարսավիրանոց, ապա դրանից մի քանի մետր հեռավորության վրա երկրորդը բացել թույլ չեն տա: Փոխարենը կառաջարկեն այն վայրերը, որտեղ դրա կարիքն իրոք կա: Եվ սա ամենապրիմիտիվ այն հարցն է, որն իր հետ շատ հարցեր կլուծեր, բայց մեզ մոտ այսպես ոչ միայն չեն մտածում, այլև չեն էլ փորձում մտածել

Մեկ այլ խնդիր էլ: Բոլորին է հայտնի, որ խոշոր սուպերմարկետների ցանցերում որոշ ապրանքատեսակներ ինքնարժեքով են վաճառում, ինչը, բնականաբար, խայծի դեր կատարելով՝ դեպի տվյալ սուպերմարկետ հաճախորդների հսկայական հոսք է ապահովում: Ու այս պայմաններում, բնական է, որ փոքր խանութները չեն կարողանա նորմալ շրջանառություն ունենալ, հատկապես, եթե տվյալ ցանցը գտնվում է մի քանի մետր հեռավորության վրա:

«Փաստի» հետ զրույցում տնտեսվարողներն արդարացիորեն բողոքում էին, որ ամենավատն այն է, որ իրենց լսող չկա: Հակառակ դեպքում շատ հարցեր ավելի հեշտ կլուծվեին, իսկ բյուջե վճարվելիք հարկերն էլ ջրի պես կհոսեին: Նրանց կարծիքով, պետք է մի մարմին ստեղծել, որը նման հարցերը կկարգավորի, ինչը թույլ չի տա, որ արհեստական դեմպինգներով մեկը մյուսից հաճախորդ փախցնի:

«Որոշ սուպերմարկետներում ծխախոտը, կամ շատ այլ ապրանքներ ինքնարժեքով են վաճառվում: Այսինքն, արհեստականորեն դեմպինգ են անում, դա բիզնես չէ: Մթերային խանութի կողքին փոխանակ շորի, կոշիկի կամ մեկ այլ խանութի թույլտվություն տան, երկրորդ մթերային խանութ բացելու թույլտվություն են տալիս: Հասկանալի չի, թե ինչու են նման քայլերի պատճառով մարդկանց թշնամացնում: Այս խնդիրն արդեն տարիներ շարունակ կա, բայց դրանով զբաղվող չկա: Նորմալ երկրներում եթե ուզում ես խանութ բացել, քարտեզով նայում ու ասում են, թե որտեղ կարող են իրենց խանութը բացել:

Մենք հարկատու ենք չէ՞, բայց պետությունը տնտեսվարողի կողմից ստեղծած բիզնեսին որևէ ձևով երաշխավոր չի կանգնում ու չի պաշտպանում: Միայն ասում են՝ ՀԴՄ տպի: Իրենք իրենց երբևէ հարց չեն տալի՞ս, թե պետությունն ինչի՞ համար է, միայն հարկեր պահանջելո՞ւ: Պետությունը պետք է շնորհակալ լինի, որ մարդիկ փոքր բիզնեսով, իրենց քրտինքով ընտանիք են պահում, պետությունից էլ նպաստ չեն ուզում: Եվ փոխանակ մեր նման մարդկանց աչքի լույսի նման պահեն ու օգնեն, որ բիզնեսը զարգանա, օր օրի խնդիրներ են ստեղծում: Հեղափոխության օրերին մի հատ «վինետկա» կար, ովքեր որ էս երկիրը կերել են, բայց էլի նույն էդ «վինետկայի» մարդիկ մնացել են: Վերևներում մի երկու երեք մարդու անուն է փոխվել, ներքևներում ոչ մի բան էլ չի փոխվել: Ես էլ եմ ամեն ինչ արել, որ այս երկրում բան փոխվի, ու իմ աչքերով եմ տեսել, թե ժողովուրդն ինչ զարթոնք ապրեց: Հիմա ես իմ կյանքն էլ կտամ, որ այդ զարթոնքը պահպանվի, բայց ես չեմ տեսնում, որ կուտակված բազմաթիվ հարցեր լուծելու քայլեր արվեն: Ցանկացած բիզնես պատերն ու առաստաղի գեղեցկությունը չի, այլ այն եկամուտը, որը գոյանում է տվյալ բիզնեսից: Այս գիտակցությունը պետությունը պետք է իր քայլերով ներմուծի, ոչ թե ամեն կերպ բիզնեսին խեղճացնի: Դրա համար եմ ասում՝ վարչապետ ջան, Նիկոլ ջան, հետևից մի արի, «շենքի» հիմքը ճիշտ դիր, առաջին հարկը կառուցիր, մնացածն իր հստակ չափերով, ինքն իրեն, հատիկ– հատիկ, սիրուն կկառուցվի»,– մեզ հետ զրույցում ասաց տնտեսվարող Սամվել Առաքելյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

website by Sargssyan