Սլիվների» հավանականություն՝ պաշտոնյաների սեռական կողմնորոշումների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակության մեջ ձևավորել այլակարծություն և արևմտյան արժեքներ: Այս ֆոնին բավական ակտիվացել է սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող հասարակական սեկտորը: «Փաստի» տեղեկություններով, վերջերս կազմվել և համապատասխան կառույցներին է ներկայացվել ՀՀ կառավարությունում և կառավարամերձ էշելոններում պաշտոններ զբաղեցնող՝ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ:
Մեր տեղեկությունների համաձայն, նպատակը պարբերաբար «սլիվների» վտանգի շնորհիվ այդ անձանց առավել վերահսկելի ու հնազանդ պահելն է: Հայաստանում դեռևս մարդիկ գաղտնի են պահում իրենց նմանատիպ սեռական կողմնորոշումը, և նման ինֆորմացիաների հրապարակումը կարող է ճակատագրական լինել:
Ժամանակին խոսվում էր, որ նմանատիպ ցուցակների են տիրապետում նաև արդեն նախկին իշխանությունները: Չի բացառվում, որ տեղեկատվական պատերազմներում այդ «սլիվները» լինեն երկու ցուցակներից միաժամանակ՝ սինխրոն: