Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փաշինյանի առաջարկը գնահատում են արդյունավետ՝ որոշակի մտահոգություններով

ПОЛИТИКА

kommersant.ru–ն «Կոռուպցիայի դեմ հայկական պայքարին խանգարում են դատավորները» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավման մեխանիզմը` առանց դատարանի մեղադրական որոշման կիրառելու հնարավորությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է այդ մասին խորհրդարանում խոսելիս: Պարոն Փաշինյանի խոսքերով, նման մեխանիզմը անցումային արդարադատության տարր է, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չի համարում, որ դա մարդու իրավունքների սահմանափակում է: Հայաստանի վարչապետը նշել է, որ կան հանգամանքներ, երբ քաղաքացին պետք է բացատրի իր գույքի ձեռքբերման աղբյուրը: Ըստ նրա, այս դեպքում անմեղության կանխավարկածը չի գործում, այլ գործում է մեղավորության կանխավարկածը, և եթե մարդը չի կարող ապացուցել, որ նա սեփականությունը ձեռք է բերել օրինական ճանապարհով, ապա դրա ձեռքբերումը համարվում է անօրինական: Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը և «անցումային արդարադատությունը» Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակներն էին 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո: Այնուամենայնիվ, այն ժամանակ խորհրդարանը, որը ներկայացված էր հին էլիտայի մի շարք աջակիցներով, թույլ չտվեց, որ նա ավելի քան վեց ամսվա ընթացքում իրականացնի իր մտահղացումը: Իրավիճակը փոխվեց 2018 թվականի դեկտեմբերից, երբ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը հաղթեց խորհրդարանական ընտրություններում քվեների ավելի քան 70 տոկոսով, և այժմ անկասկած է, որ վարչապետի ցանկացած նախաձեռնություն կաջակցվի:

Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը «Kommersant»–ի լրագրողին հայտնել է, որ ինքը համաձայն է վարչապետի հետ, որ հանրային շահը առաջնահերթություն է այդ հարցում, և յուրաքանչյուր պաշտոնյա պետք է բացահայտ հայտարարի իր ունեցվածքը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումներ: Այնուամենայնիվ , դեռևս հայտնի չէ` երբ այս գաղափարը կդառնա օրենք: Իշխող դաշինքի մի քանի պատգամավորներ հայտարարել են «Kommersant»–ի լրագրողին, որ նրանք չգիտեն, թե երբ այդ հարցը կքննարկվի օրենքի ուժ ստանալու համար, բայց ենթադրում են, որ օրենսդրական նախաձեռնությունը կլինի կառավարությունից:

«Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, մեկնաբանելով նախաքննության ընթացքում գույքի բռնագրավման՝ վարչապետի գաղափարը, նշել է, որ Միացյալ Թագավորությունում կա նմանատիպ պրակտիկա, և դա չի կարելի համարել արտառոց երևույթ: Ըստ նրա, հավանաբար իրավապաշտպանները դեմ կլինեն, բայց ինքը, որպես հակակոռուպցիոն փորձագետ, ողջունում է դա: Այնուամենայնիվ, փորձագետը նշել է, որ կլինեն հնարավոր խնդիրներ, մասնավորապես քաղաքական պատվերների դեպքեր և ապօրինի ձեռք բերված գույքի չափերը հաստատելու անճշտություններ: Ըստ Հոկտանյանի, ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոն արշավի արդեն իսկ արձանագրված արդյունքներին, ապա ճիշտ է, որ սկսվել են «նախկին ռեժիմի կոռումպացված պաշտոնյաների» հալածանքները, սակայն դա շատ քիչ է և հետագայում պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկվեն` կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ համակարգ ստեղծելու համար, և պետք է, որ այս ռեպրեսիվ արշավը տարածվի ոչ միայն նախկին վարչակարգի ներկայացուցիչների, այլ նաև նոր իշխանությունների ներկայացուցիչների վրա՝ նախկինների կատարածների գայթակղությանը չենթարկվելու համար:

Հայաստանի քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը «Kommersant»–ի լրագրողին հայտնել է, որ խոսքը առանց դատարանի որոշման գույքի բռնագրավման գաղափարի մասին է (in rem), որը իրականում նախատեսված է ինչպես միջազգային փաստաթղթերով, այնպես էլ բազմաթիվ պետությունների օրենքներով: Նրա կարծիքով, թեև բռնագրավումը առանց դատավճիռի ավանդական իրավաբանական մտածողության համար մի փոքր օտար է, բայց դա արդյունավետ հակակոռուպցիոն մեթոդ է, որը ՄԻԵԴ–ի կողմից ճանաչվել է որպես լեգիտիմ: Որպես օրինակ նա ներկայացրել է ՄԻԵԴ–ի «Գոգիտիձեն և մյուսներն ընդդեմ Վրաստանի» գործը, որտեղ դատարանը հաստատեց, որ «վարդերի հեղափոխությունից » հետո Գոգիտիձեի ընտանիքի գույքի բռնագրավումը (Սերգո Գոգիտիձեն Աջարիայի կառավարության կազմում պաշտոններ է ունեցել) Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված սեփականության իրավունքի խախտում չէ:

Կովկասի ինստիտուտի (Երևան) հետազոտող Հրանտ Միքայել յանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող հակակոռուպցիոն արշավն ունի որոշակի ազդեցություն, և «մեծ բիզնեսի մի մասն արդեն իսկ դուրս է եկել ստվերից»: Այնուամենայնիվ, փորձագետը թերահավատորեն է վերաբերվում գույքի նախնական բռնագրավման գաղափարին: Ըստ նրա, հասկանալի չէ, թե ինչպես պետք է իրականացվի իրավական միջոցառումների պրակտիկան, քանի որ Հայաստանում, հատկապես անցյալում, էլիտայի փողերի մի զգալի մասը, այսպես, թե այնպես, ստվերային ծագում ունի, իսկ դա նշանակում է, որ շատ դժվար կլինի իրականացնել նման նախաձեռնություն:

Կամո Խաչիկյան

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию